16.3 C
Yerevan

Փաշինյա­նի հարցազրույցը Ֆրանսիա­յում

Հանդիպման ընթացքում դահլի­ճից հնչեց նաև մի հարց՝ ԱՄՆ‑ի դերի մասին այլ հակա­մարտություննե­րի կարգա­վորման համա­տեքստում։ Փաշինյա­նը պատասխա­նեց, որ չի կարող մեկնա­բա­նել այն իրա­վի­ճակնե­րը, որոնք ուղղա­կիո­րեն չեն առնչվում Հայաստա­նին, բայց հույս հայտնեց, որ միջազգա­յին գործընկերնե­րի ջանքե­րով մյուս տարա­ծաշրջա­նա­յին հակա­մարտություններն էլ կհանգուցա­լուծվեն։

Մեր Ուղին

Կայծ Մինասյա­նի և Նիկոլ Փաշինյա­նի այս զրույցը ձևա­վորվեց որպես հանգիստ, բայց բովանդա­կա­յին խորությամբ հարուստ հանդի­պում, որի առանցքում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հաստատված խաղա­ղությունն էր և դրա հնա­րա­վոր հետև­անքնե­րը տարա­ծաշրջա­նի համար։

Ֆրանսիա­կան համալսա­րա­նում կազմա­կերպված հանդիպման ընթացքում Կայծ Մինասյա­նը ողջունեց Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին՝ շնորհա­կա­լություն հայտնե­լով նրա ժամանման և մասնակցության համար։ Նա նշեց, որ զրույցը լինե­լուէ կարճ՝ մոտ քսան րոպե, և որ իր համար մեծ պատիվ է հանդի­պել Հայաստա­նի ղեկա­վա­րին,  այս կարև­որ պահին։

Առա­ջին հարցը վերա­բե­րում էր խաղա­ղության ներկա­յիս վիճա­կին։ Փաշինյա­նը, շնորհա­կա­լություն հայտնե­լով հրա­վե­րի համար, ընդգծեց, որ խաղա­ղությունը հաստատված է և դարձել է փաստա­կան իրա­կա­նություն։ Նա հիշեցրեց, որ դա ամրագրվել է Վաշինգտո­նում, օգոստո­սի 8‑ին կայա­ցած գագաթնա­ժո­ղո­վի արդյունքում՝ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Փաշինյա­նի խոսքե­րով՝ առանց Թրամփի անձնա­կան ներգրավվա­ծության դժվար թե հնա­րա­վոր լիներ հասնել այս արդյունքին։ Վաշինգտո­նում, Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հետ միա­սին, Հայաստա­նը ստո­րագրել է խաղա­ղության հռչա­կա­գիր, իս կԹրամփը հանդես է եկել որպես վկա։ Սա, ըստ Փաշինյա­նի, պատմա­կան իրա­դարձություն է ոչ միայն հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի, այլև ողջ տարա­ծաշրջա­նի համար, քանի որ առա­ջին անգամ է, որ Հարա­վա­յին Կովկա­սը ստա­նում է տնտե­սա­կան համա­գործակցության և կայուն զարգացման իրա­կան հեռանկար։

Վարչա­պե­տը հատուկ ընդգծեց, որ հռչա­կագրում նշված են տարածքա­յին ամբողջա­կա­նության, ինքնիշխա­նության և միջազգա­յին ճանաչված սահմաննե­րի անխախտե­լիության սկզբունքնե­րը։ Նա նաև տեղե­կացրեց «TRIP for Peace and Prosperity» ծրագրի մասին, որը Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև երկկողմ նախա­ձեռնություն է՝ միտված տնտե­սա­կան զարգացմանն ու տարա­ծաշրջա­նա­յին կապակցվա­ծության ամրապնդմա­նը։ Փաշինյա­նը հավե­լեց, որ այս ծրա­գի­րը կենսա­կան նշա­նա­կություն ունի Հայաստա­նի համար, քանի որ ապա­հո­վում է արև­ելք-արևմուտք հաղորդակցման ուղի­նե­րի հասա­նե­լիություն։

Հաջորդիվ Կայծ Մինասյա­նը հետաքրքրվեց՝ ինչպի­սի լարվա­ծություններ կամ սադրանքներ կարող են առա­ջա­նալ առա­ջի­կա ամիսնե­րին, հատկա­պես՝ մինչև խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը։ Փաշինյա­նը պատասխա­նեց, որ թեև կան ուժեր, որոնք գուցե շահագրգռված չեն հաղորդակցության ուղի­նե­րի բացմամբ, ընդհա­նուր առմամբ բոլոր կողմերն այս գործընթա­ցից միայն կշա­հեն։ Նա ընդգծեց, որ հույս ունեն սահմաննե­րի բացման շնորհիվ Հայաստա­նը կդառնա տարանցիկ հանգույց՝ կապե­լով Պարսից ծոցը Սև ծովին, Կասպից ծովը՝ Միջերկրա­կա­նին։

Փաշինյա­նը հիշեցրեց նաև Ադրբե­ջա­նի վերջին հայտա­րա­րությունը, ըստ որի՝ Բաքուն հանում է բոլոր սահմա­նա­փա­կումնե­րը Հայաստա­նի տարածքով տարանցիկ փոխադրումնե­րի նկատմամբ։ Սա, նրա գնա­հատմամբ, պատմա­կան քայլ է, որը Հայաստա­նը բարձր է գնա­հա­տում։ Հայաստա­նը, իր հերթին, պատրաստա­կամ է բացել իր ուղի­նե­րը Ադրբե­ջա­նի համար, այդ թվում՝ Թուրքիա-Ադրբե­ջան բեռնա­փո­խադրումնե­րի երթուղի­նե­րի համար։

Խոսե­լով ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րի մասին՝ Փաշինյա­նը շեշտեց, որ խաղա­ղության օրա­կարգը հասա­րա­կության լայն աջակցությունն ունի։ Չնա­յած ապա­տե­ղե­կատվության փորձե­րին, Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը, ըստ նրա, խաղա­ղության կողմնա­կից են և կաջակցեն ընթա­ցող գործընթացնե­րին։

Հաջորդ հարցը վերա­բե­րում էր «TRIP» ծրագրի իրա­վա­կան բնույթին։ Փաշինյա­նը պարզա­բա­նեց, որայն լիո­վին հիմնված է տարածքա­յին ամբողջա­կա­նության և ինքնիշխա­նության սկզբունքնե­րի վրա և որևէ արտա­տա­րածքա­յին բաղադրիչ չունի։ Նա հավե­լեց, որ այժմ ընթացքի մեջեն իրա­վա­կան ձևա­կերպումնե­րի հստա­կեցման աշխա­տանքնե­րը, և ոչ մի խոչընդոտ չկա ծրագրի իրա­գործման ճանա­պարհին։

Հանդիպման ընթացքում դահլի­ճից հնչեց նաև մի հարց՝ ԱՄՆ‑ի դերի մասին այլ հակա­մարտություննե­րի կարգա­վորման համա­տեքստում։ Փաշինյա­նը պատասխա­նեց, որ չի կարող մեկնա­բա­նել այն իրա­վի­ճակնե­րը, որոնք ուղղա­կիո­րեն չեն առնչվում Հայաստա­նին, բայց հույս հայտնեց, որ միջազգա­յին գործընկերնե­րի ջանքե­րով մյուս տարա­ծաշրջա­նա­յին հակա­մարտություններն էլ կհանգուցա­լուծվեն։

Կայծ Մինասյա­նը հարց ուղղեց՝ ինչն է փոխվել, որ հիմա հնա­րա­վոր է դարձել խաղա­ղություն հաստա­տել։ Փաշինյա­նը նկա­տեց, որ գուցե թե և՛ Հայաստա­նը, և՛ Ադրբե­ջա­նը հասկա­ցան՝ իրենց ճակա­տագրե­րը փոխկա­պակցված են։ Տասնամյակնե­րի թշնա­մությունից հետո ձևա­վորվել է գիտակցություն, որ գոյություն ունեն նաև ընդհա­նուր շահեր՝ անկա­խությունը, ինքնիշխա­նությունը և պետա­կա­նության ամրապնդումը։ Նա պատմա­կան զուգա­հեռներ անցկացրեց՝ հիշեցնե­լով, որ 1918-ին և 1991-ին Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը և Վրաստա­նը միա­ժա­մա­նակ ձեռք բերե­ցին անկա­խություն, և նույնքան միա­ժա­մա­նակ այն կորցրին։ Փաշինյա­նի կարծի­քով՝ այս գիտակցությունը կարող է դառնալ նոր էջ՝ հարև­ա­նության պատմության մեջ։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի եվրո­պա­կան հեռանկա­րին՝ Փաշինյա­նը նշեց, որ Հայաստա­նը օրերս ընդունել է Եվրա­միությա­նը անդա­մակցության մասին օրենքը, ինչը վկա­յում է երկրի եվրո­պա­կան ձգտումնե­րի մասին։ Նա նաև ընդգծեց Վրաստա­նի թեկնա­ծու կարգա­վի­ճա­կի նշա­նա­կությունը՝ որպես դրա­կան ազդակ տարա­ծաշրջա­նի համար։

Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս՝ Փաշինյա­նը նշեց, որ այժմ ընթա­նում է դրա­կան և կառուցո­ղա­կան երկխո­սություն, և որ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստա­տումն ու սահմաննե­րի բացումը ժամա­նա­կի հարց են։ Նրա համոզմամբ՝ շուտով Հայաստա­նը և Թուրքիան կունե­նան բաց սահման և նորմալ հարև­ա­նություն։

Զրույցի ավարտին հնչեց վերջին հարցը՝ Հայաստա­նի Սահմա­նադրության և Լեռնա­յինՂա­րա­բա­ղի վերա­բերյալ դրույթի մասին։ Փաշինյա­նը պարզա­բա­նեց, որ Հայաստա­նի Սահմա­նադրա­կան դատա­րա­նը որո­շել է՝ Սահմա­նադրությունը չի պարունա­կում որևէ տարածքա­յին պահանջ հարև­ան երկրնե­րի նկատմամբ, և խաղա­ղության պայմա­նագրում նույնպես ամրագրված է, որ կողմե­րը չեն ունե­նա նման պահանջներ։ Այսպի­սով, ըստ նրա, հարցը փակված է իրա­վա­կան մակարդա­կում, և պայմա­նագրի ստո­րագրումից հետո այլ մեկնա­բա­նություննե­րի տեղ չի մնա։

Զրույցը եզրա­փակվեց փոխա­դարձ շնորհա­կա­լություննե­րով։ Կայծ Մինասյա­նը գնա­հա­տեց վարչա­պե­տի բաց և հստակ դիրքո­րո­շումնե­րը, իսկ Նիկոլ Փաշինյա­նը իր հերթին շնորհա­կա­լություն հայտնեց թե՛ հարցե­րի խորա­թա­փանցության, թե՛ հանդիպման ջերմ մթնո­լորտի համար։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ