16.3 C
Yerevan

Արցախն Առա­ջին Հերթին Իր Զավակնե­րից Է Դավա­ճանվել

Սփյուռքի ներկա­յա­ցուցիչներն իրենց ելույթնե­րում միանգա­մայն անկեղծ էին եւ արդա­րա­ցի: Ադրբե­ջանն իր նավթա­դո­լարնե­րը ծախսել է ոչ միայն արդիա­կան սպա­ռա­զի­նություննե­րի ձեռքբերման, այլեւ ղարա­բաղյան կարգա­վորման հարցում միջազգա­յին ընկա­լում ձեւա­վո­րե­լու նպա­տա­կով: Ինչ չարժեր միայն «Արդա­րություն Խոջա­լուին» քարո­զարշա­վը, որ գլխա­վո­րում էր Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Եւ դա դեռ «այսբերգի երեւա­ցող մասն էր»։

Վահրամ Աթա­նեսյան

Թվա­կա­նը կոնկրետ չեմ հիշում, Սփյուռքի նախա­րա­րությունը նոր էր ձեւա­վորվել, Սերժ Սարգսյա­նի եւ Բակո Սահակյա­նի պաշտո­նա­վարման երկրորդ շրջանն էր, Ստե­փա­նա­կերտում փոխվարչա­պետ էր նշա­նակվել ՀՅԴ ներկա­յա­ցուցիչ Արթուր Աղա­բեկյա­նը: «Էրե­բունի» հյուրա­նո­ցի կոնգրես-սրա­հում կազմա­կերպվել էր ԼՂՀ նախա­գա­հի եւ Սփյուռքի բոլոր կառույցնե­րի պատասխա­նա­տունե­րի հանդի­պում: Բակո Սահակյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կության կազմում ընդգրկել էին նաեւ տողե­րիս հեղի­նա­կին՝ որպես Ազգա­յին ժողո­վի արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի: Դա այն շրջանն էր, երբ Ստե­փա­նա­կերտում որպես ղարա­բաղյան կարգա­վորման հզոր կռվան քարոզվում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությունը, եւ տասնյակ հազա­րա­վոր մարդիկ իրա­կա­նում հավա­տում էին, որ Ռուսաստա­նում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիա­յում մենք «հզոր, այդ երկրնե­րի իշխա­նություննե­րի որոշման վրա ծանրակշիռ ազդե­ցություն ունե­ցող լոբբի ունենք»: 

Միջո­ցա­ռումը վարում էր Սփյուռքի նախա­րար Հրա­նուշ Հակոբյա­նը, բավա­կան հուզա­կան ելույթ, որ նախա­պատրաստվել նաեւ Բակո Սահակյա­նի համար: Հանդի­սա­վոր մասն ավարտվեց, Հրա­նուշ Հակոբյա­նը ելույթի համար խոսք էր տալիս Սփյուռքի ներկա­յա­ցուցիչնե­րին: Եւ ի՞նչ: Նրանք անխտիր խոսում էին իրենց երկրնե­րում կազմա­վորված ադրբե­ջա­նա­կան «համայնքնե­րի», նրանց կապե­րի, ձեռնարկած քարոզչա­կան եւ այլ բնույթի միջո­ցա­ռումնե­րի մասին եւ պարտա­դիր շեշտում, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը հարյուրա­վոր միլիոն դոլար գումարներ է ծախսում: Բոլո­րը հարկ էին համա­րում ԼՂՀ նախա­գահ Բակո Սահակյա­նի ուշադրությունը հրա­վի­րել արտերկրում հայկա­կան եւ ադրբե­ջա­նա­կան լոբբիստնե­րի ֆինանսա­կան հնա­րա­վո­րություննե­րի անհա­մե­մա­տության վրա՝ ի վնաս մեզ, իհարկե: Պետք էր տեսնել Բակո Սահակյա­նի այլայլված դեմքը, նրա թիմի անդամնե­րի կատարյալ շփոթվա­ծությունը: Եւ «փրկություն» էր, որ հանդիպման երկրորդ մասին մամուլը ներկա չէր:

Սփյուռքը, որ հնա­րա­վո­րություննե­րի մասին հատկա­պես Ստե­փա­նա­կերտում գերչա­փա­զանցված պատկե­րա­ցումներ կային, կանգնել եւ գրե­թե միա­ձայն կրկնում էր Օտյա­նի հանրա­ճա­նաչ հերո­սի խոսքը. «Փող ղրկեք»: 2000-ականնե­րի սկզբնե­րին էլ արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյանն էր Սփյուռքի, Հայաստա­նի եւ Արցա­խի գործա­րար շրջա­նակնե­րի մի քանի հանդի­պում կազմա­կերպել: Չէ՞ որ 1998‑ի իշխա­նա­փո­խությունը նաեւ այն վստա­հությամբ էր իրա­կա­նացվել, որ Սփյուռքի տարե­կան մինչեւ  300 միլիոն դոլա­րի ներդրումներ կանի Հայաստա­նում եւ Արցա­խում: Չստացվեց:

Սփյուռքի ներկա­յա­ցուցիչներն իրենց ելույթնե­րում միանգա­մայն անկեղծ էին եւ արդա­րա­ցի: Ադրբե­ջանն իր նավթա­դո­լարնե­րը ծախսել է ոչ միայն արդիա­կան սպա­ռա­զի­նություննե­րի ձեռքբերման, այլեւ ղարա­բաղյան կարգա­վորման հարցում միջազգա­յին ընկա­լում ձեւա­վո­րե­լու նպա­տա­կով: Ինչ չարժեր միայն «Արդա­րություն Խոջա­լուին» քարո­զարշա­վը, որ գլխա­վո­րում էր Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Եւ դա դեռ «այսբերգի երեւա­ցող մասն էր», որին պետք է գումա­րել նաեւ Թուրքիա­յի ահռե­լի աջակցությունը, իսլա­մա­դա­վան երկրնե­րի համե­րաշխությունը: Արտա­ռոց էր, որ երեւանյան այդ կատա­րե­լա­պես ձախողված հանդի­պումից հետո անգամ Ստե­փա­նա­կերտը մազա­չափ իսկ չվե­րա­նա­յեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնության» քարոզչությունը: 

Միամտություն կլի­նի ասել, թե Բակո Սահակյա­նի համար Սփյուռքի ներկա­յա­ցուցիչնե­րի գրե­թե հուսա­հա­տա­կան խոսույթն անակնկալ էր: Կամ Սփյուռքի նախա­րա­րը տեղյակ չէր իրա­կա­նությա­նը: Ստե­փա­նա­կերտից բռնա­գաղթած մտա­վո­րա­կա­նը ֆեյսբուքում ամե­նօրյա գրա­ռումներ է անում եւ ամեն անգամ ամփո­փում, որ «Արցա­խը դավա­ճանվել է»: Այո, բայց Արցախն առա­ջին հերթին դավա­ճանվել է իր զավակնե­րից, ովքեր գիտեին ճշմարտությունը,  հարյուր հիսուն  հազար մարդու ներշնչում էին, որ «բռունցք կդառնանք եւ կհաղթենք»:

Առնչվող Հոդվածներ