16.3 C
Yerevan

Բանա­վեճ Շանթի Եթե­րում

Պետությունը կարող է միջամտել ցանկա­ցած կազմա­կերպության գործունեությա­նը, եթե առկա են իրա­վա­խախտումներ, այդ թվում՝ կրո­նա­կան կառույցնե­րի դեպքում։

Մեր Ուղին

Shant  TV ARMENIA‑ի եթե­րում բանվի­ճել են ՄԱՀՀԻ հիմնա­դիր, քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆարյանն ու Դեմոկրա­տա­կան այլընտրանք կուսակցության նախա­գահ Սուրեն Սուրենյանցը։ Բանա­վե­ճի թեման եղել է Գյումրու քաղա­քա­պետ Վարդան Ղուկասյա­նի ձերբա­կա­լությունն ու քննարկում ծավալվել, թե արդյոք պետությունն իրա­վունք ունի ցանկա­ցած ժամա­նակ գաղտնալսել, թե դա պարզա­պես ճնշման ևս մեկ գործիք է և այլն։ 

Ստյո­պա  Սաֆարյա­նը նշեց, որ զարգա­ցումնե­րի սկիզբը պետք է տեսնել ավե­լի վաղ փուլում։ Նա հիշեցրեց, որ Գյումրու ընտրություննե­րի ժամա­նակ Վարդան Ղուկասյա­նը անձամբ հայտա­րա­րել էր, թե քաղա­քա­կա­նություն է մտնում, որովհետև իշխա­նություննե­րը սկսել են իրեն անհանգստացնել։ Սաֆարյա­նի խոսքով՝ դա Վարդան Ղուկասյա­նի կողմից եղել է անվտանգության և անձեռնմխե­լիության որո­շա­կի բարձիք ստեղծե­լու փորձ, ինչպես նաև տարբեր քրեա­կան գործե­րով հարուցված վարույթնե­րում իրեն պաշտպա­նե­լու և գործը քաղա­քա­կա­նացնե­լու հնա­րա­վո­րություն։ Նա եզրա­կացրեց, որ պետք է իրե­րը կոչել իրենց անուննե­րով, քանի որ սա Վարդան Ղուկասյա­նի կողմից արված հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություն է։

Սուրեն Սուրենյանցը արձա­գանքեց, որ ինքը համա­միտ չէ որոշ շեշտադրումնե­րին։ Նա ասաց, որ ակտիվ մասնակցել է Գյումրիի նախընտրա­կան արշա­վին և սկզբից հայտա­րա­րել է, որ Վարդան Ղուկասյա­նը լավա­գույն այլընտրանքը չէ՝ լինե­լով խոցե­լի և էպա­տա­ժա­յին կերպար։ Սակայն, նրա կարծի­քով, տեղի ունե­ցա­ծը քաղա­քա­կան կոռուպցիա­յի դրսև­ո­րում է։ Սուրենյանցը դիտարկեց, որ նման հետա­խուզա­կան միջո­ցա­ռումներ Տիգրան Ավինյա­նի հանդեպ չեն արվում, չնա­յած մամուլում առկա կոռուպցիոն սկանդալնե­րին։ Նա ընդգծեց, որ Վարդան Ղուկասյա­նի դեմ գործո­ղություննե­րը եղել են նպա­տա­կա­յին, և նույն դատա­վո­րը բավա­րա­րել է բոլոր միջնորդություննե­րը։ Ըստ նրա՝ վարչա­պե­տը նախընտրա­կան տարում փորձում է կյանքի բոլոր ոլորտնե­րը վերցնել տոտալ վերահսկո­ղության տակ, և Հայաստա­նը վերածվել է «ժուչո­կա­յին հանրա­պե­տության»։

Սուրենյանցը հավե­լեց, որ եթե Վարդան Ղուկասյա­նը թեկնա­ծու չդառնար, իր նկատմամբ քրեա­կան գործե­րը նույն ձևով չէին առաջ գնա։ Նա պնդեց, որ նախկին համա­կարգի շատ ներկա­յա­ցուցիչներ հանգիստ են ապրում, քանի որ քաղա­քա­կան հավակնություններ չունեն, մինչդեռ ակտիվնե­րը դառնում են թիրախ։

Ստյո­պա Սաֆարյա­նը արձա­գանքեց, որ Վարդան Ղուկասյա­նի հայտա­րա­րությունից արդեն իսկ պարզ էր՝ իրա­վա­պահնե­րը մոտե­ցել էին նրան, և նա պաշտպա­նա­կան նպա­տա­կով էր քաղա­քա­կա­նություն մտնում։ Սաֆարյա­նը նշեց, որ ձայնագրություննե­րը արվել են դեռ այն ժամա­նակ, երբ Վարդան Ղուկասյա­նը քաղա­քա­պետ չէր, և փաստա­բաննե­րի թիմը փորձում է դա օգտա­գործել պաշտպա­նա­կան հարթությունում։ Սակայն, նրա խոսքով, գաղտնալսումնե­րը արվել են դատա­րա­նի որոշմամբ՝ օպե­րա­տիվ հետա­խուզա­կան գործո­ղություննե­րի շրջա­նա­կում, քանի որ Վարդան Ղուկասյա­նը կապեր ուներ «Սրբա­զան շարժման» անդամնե­րի հետ։

Նա եզրա­կացրեց, որ ձայնագրություննե­րը օրի­նա­կան են եղել և ոչ մի փաստա­բան դրանց օրի­նա­կա­նությունը չի վիճարկել։ Ըստ նրա՝ իրա­վա­կան գործընթացնե­րը սկսվել են վարչա­պե­տի հայտա­րա­րությունից ավե­լի վաղ և ցույց են տալիս, որ գործը նախընտրա­կան տրա­մա­բա­նության ազդե­ցությամբ ընթա­ցել է, բայց իրա­վա­կան հիմք ունի։

Սաֆարյա­նը հավե­լեց, որ ինքը դեռ ընտրություննե­րից առաջ զգուշացրել էր՝ Վարդան Ղուկասյա­նի քվե­նե­րը փաստա­ցի լինե­լու են ՔՊ‑ի օգտին, քանի որ ցանկա­ցած քննի­չի այցը նրա նկատմամբ կդառնար ճակա­տագրա­կան։

Սուրեն Սուրենյանցը իր հերթին արձա­գանքեց, որ Նիկոլ Փաշինյա­նը միա­վո­րել է հին և նոր համա­կարգե­րի մեխա­նիզմնե­րը՝ օգտա­գործե­լով դրանք քաղա­քա­կան վերահսկո­ղության համար։ Նա պնդեց, որ հին համա­կարգի ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնք կապի­տա­լի­զացվել են քաղա­քա­կան դաշտում, դառնում են խոցե­լի հենց այն պահին, երբ հայտ են ներկա­յացնում։ Սուրենյանցը նշեց, որ Նիկոլ Փաշինյա­նը պահեստում պահում է կոմպրո­մատնե­րը և անհրա­ժեշտ պահին օգտա­գործում՝ իբրև պատժի գործիք։

Նա ընդգծեց, որ նույն մեխա­նիզմը կիրառվել է Դավիթ Համբարձումյա­նի դեպքում՝ տարի­ներ շարունակ ձգվող գործի հիման վրա, որը վերջնա­կան վճռով վերածվել է ազա­տազրկման։ Նրա խոսքով՝ դատա­կան համա­կարգը դարձել է վարչա­պե­տի ձեռքին գործիք՝ վերահսկո­ղություն հաստա­տե­լու համար։

Ստյո­պա Սաֆարյա­նը հակա­դարձեց, որ բոլոր ձայնագրություննե­րը արվել են դատա­րա­նի որոշմամբ, և դրանք ապա­ցուցում են իրա­վա­կան գործընթա­ցի առկա­յությունը։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա ձախո­ղումից հետո «Սրբա­զան շարժումը» անցել էր ռադի­կա­լացման փուլ, և իրա­վա­պահնե­րը պարտա­վոր էին վերահսկել։ Նա ասաց, որ դատա­խա­զությունը չէր կարող 2000 ժամ ձայնագրություն բերել Ազգա­յին ժողով, և ներկա­յացրել է միայն այն հատվածնե­րը, որոնք վկա­յել են հիմնա­վոր կասկա­ծի մասին։ Սաֆարյա­նը նշեց, որ քաղա­քա­կան գնա­հա­տա­կան տալու փոխա­րեն պետք է սպա­սել դատա­կան որո­շումնե­րին, ինչպես դա արվել է նախկին գործե­րի դեպքում։

Սաֆարյա­նը հավե­լեց, որ նույն տրա­մա­բա­նությամբ քննվել են նաև այլ գործեր, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյա­նի, և ինքն անձամբ տարի­ներ շարունակ բարձրա­ձայնել է դատաի­րա­վա­կան համա­կարգի արա­տա­վոր վիճա­կի մասին։

Սուրեն Սուրենյանցը ընդգծեց, որ գործե­րը օգտա­գործվում են ընտրո­վի կերպով՝ քաղա­քա­կան նպա­տակնե­րով, և եթե իշխա­նությա­նը պետք է պատժել ինչ-որ մեկին, ապա օգտա­գործվում է հին գործե­րի պահեստը։ Նա նշեց, որ սա վտանգա­վոր նախա­դեպ է՝ վերա­ծե­լով արդա­րա­դա­տությունը վրեժխնդրության գործի­քի։

Ստյո­պա Սաֆարյա­նը եզրա­փա­կեց, որ ինքը համա­ձայն չէ այն պնդման հետ, թե ձայնագրություննե­րը կեղծված են կամ մոնտաժված, քանի որ դրանք իրա­կա­նացվել են դատա­կան ընթա­ցա­կարգե­րի շրջա­նա­կում։

Սուրեն Սուրենյանցը հետո անդրա­դարձավ եկե­ղե­ցու և իշխա­նության հարա­բե­րություննե­րին՝ հայտա­րա­րե­լով, որ սա «հակաե­կե­ղե­ցա­կան ծրա­գիր» է։ Նրա կարծի­քով՝ Նիկոլ Փաշինյա­նը սահմա­նադրո­րեն չի կարող միջամտել եկե­ղե­ցու ներքին կյանքին, քանի որ 17-րդ հոդվա­ծը հստակ տարանջա­տում է եկե­ղե­ցին պետությունից։ Նա նշեց, որ եթե Փաշինյա­նը ցանկա­նում է զբաղվել եկե­ղե­ցու ռեֆորմով, պետք է հրա­ժա­րա­կան տա և դա անի որպես շարքա­յին քաղա­քա­ցի։

Ստյո­պա Սաֆարյա­նը պատասխա­նեց, որ պետությունը կարող է միջամտել ցանկա­ցած կազմա­կերպության գործունեությա­նը, եթե առկա են իրա­վա­խախտումներ, այդ թվում՝ կրո­նա­կան կառույցնե­րի դեպքում։ Նա հիշեցրեց, որ նախկի­նում եղել են նման դեպքեր՝ օրի­նակ բերե­լով «Սիվի­լի­թա­սի» գործը։ Սակայն նա ընդգծեց, որ եկե­ղե­ցին ունի սահմա­նադրա­կան կարգա­վի­ճակ, և եթե այն ինքն է սկսել զբաղվել քաղա­քա­կա­նությամբ, ապա անխուսա­փե­լի է բախումը իշխա­նության հետ։

Նա եզրա­կացրեց, որ այժմ առկա է երկու քաղա­քա­կան սուբյեկտնե­րի բախում՝ ընտրված իշխա­նության և քաղա­քա­կա­նության մեջ ներգրավված եկե­ղե­ցու միջև։

Սուրեն Սուրենյանցը հակա­դարձեց, որ սահմա­նադրության 17-րդ հոդվա­ծը արգե­լում է պետությա­նը միջամտել եկե­ղե­ցու գործե­րին, և եթե անգամ որոշ հոգև­ո­րա­կաններ սխալ են վարվել, դա չի նշա­նա­կում, որ կարե­լի է կոտրել ինստի­տուտը։ Նա ընդգծեց, որ տեղի ունե­ցո­ղը իրա­վունքի, ոչ թե հավատքի հարց է։

Բանա­վեճն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ