24.7 C
Yerevan

Մոսկվան Դեռ Փորձե­լու Է Ակտի­վացնել Իր Գործա­կալնե­րին

Թե՛ Հայաստա­նում, թե՛ Արցա­խում, թե՛ Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաշվարկնե­րը ձախողվել են։ Արցա­խը հանձնվեց՝ ի հաշիվ Թուրքիա­յի հետ գործարքնե­րի և սանկցիա­նե­րը շրջանցե­լու շահե­րի, ինչի արդյունքում Ռուսաստա­նը կորցրեց իր իսկ ռազմա­վա­րա­կան հենա­կե­տը։

Հովսեփ Խուրշուդյան

Հանրա­յին Ռադիոն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Ռուսաստա­նի ազդե­ցությունը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքի վրա և Մոսկվա­յի հնա­րա­վոր փորձե­րը՝ ակտի­վացնե­լու «հինգե­րորդ շարասյունը» հաջորդ ընտրություննե­րից առաջ։ Հովսեփ Խուրշուդյա­նը վերլուծում է ռուսա­կան քարոզչության սպառնա­լիքնե­րը, որոնք նպա­տակ ունեն վախի մթնո­լորտ ստեղծել և խամա­ճի­կա­յին ուժե­րին բերել իշխա­նության։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Վլա­դի­միր Սոլովյո­վի վերջին հայտա­րա­րություննե­րը ցույց են տալիս՝ Ռուսաստա­նում դեռ զգում են, որ Հայաստա­նում ունեն հենման կետեր։ Նրա կարծի­քով, խոսքը ոչ թե ուղիղ Հայաստա­նի ներխուժման մասին էր, այլ ընդհա­նուր՝ «ազդե­ցության գոտի­նե­րում» ուժա­յին սցե­նարնե­րի հնա­րա­վո­րության մասին, ինչը, սակայն, առանձնա­պես ընդգծեց նաև Հայաստա­նը։

Խուրշուդյա­նը դիտարկում է, որ նման հայտա­րա­րություննե­րը հնա­րա­վոր են, որովհետև Ռուսաստա­նը հույս ունի իր խամա­ճիկնե­րին իշխա­նության բերել Հայաստա­նում։ Նա հիշեցրեց 2021 թվա­կա­նը, երբ ընտրություննե­րից առաջ Ռուսաստա­նը, իր խոսքով, օգտա­գործեց Ադրբե­ջա­նին որպես պրոքսի ուժ՝ Հայաստա­նի վրա ճնշում գործադրե­լու համար․ սահմա­նա­յին հարձա­կումնե­րը նպա­տակ ունեին սարսա­փեցնել հայ ժողովրդին և ցույց տալ, թե ինչ կլի­նի, եթե Մոսկվան «ձեռքը քաշի» Հայաստա­նի վրա­յից։ Այդ ժամա­նակ նպա­տա­կը մեկն էր՝ ներսում զարգացնել այն խոսույթը, թե Հայաստա­նը չի կարող ինքնուրույն պաշտպանվել, իսկ եթե իշխա­նությունը փոխվի և իշխա­նության գա ռուսա­մետ ղեկա­վար, ամեն ինչ «կկարգա­վորվի»։ Խուրշուդյա­նը նշեց, որ հայ հասա­րա­կության մեծ մասը չտրվեց այդ սպառնա­լիքնե­րին, և այդ ծրա­գի­րը ձախողվեց։

Այսօր Ռուսաստա­նը կրկին փորձում է նույնը, բայց արդեն շատ ավե­լի թույլ վիճա­կում է՝ ռազմա­կան, տնտե­սա­կան և քաղա­քա­կան առումնե­րով։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստա­նի դաշնա­կիցնե­րի թիվն ու ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում նվա­զում են, և Սոլովյո­վի հայտա­րա­րություններն ավե­լի շատ օդի մեջ կախված սպառնա­լիքներ են։

Նա ընդգծեց, որ Ադրբե­ջա­նում Ռուսաստանն այլևս չունի այն հենման կետե­րը, ինչ նախկի­նում ուներ, քանի որ Ալիևը կոշտ կերպով մաքրում է ռուսա­կան ազդե­ցությունը։ Խուրշուդյա­նը հիշեցրեց, որ Սոլովյո­վի հայտա­րա­րություննե­րից հետո Ադրբե­ջա­նում տեղի ունե­ցան կոնկրետ գործո­ղություններ՝ ռուսա­մետ շրջա­նակնե­րի չեզո­քացման ուղղությամբ։ Ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի, Հայաստա­նում հաճախ անգամ ակնհայտ քրեա­կան կամ կոռուպցիոն գործե­րը ներկա­յացվում են որպես «քաղա­քա­կան հետապնդում»։ Նրա կարծի­քով, սա վտանգա­վոր է, քանի որ թուլացնում է պետության ինստի­տուցիո­նալ դիմադրո­ղա­կա­նությունը արտա­քին ազդե­ցություննե­րի նկատմամբ։

Նա ասաց, որ Ռուսաստա­նը վերջին տարի­նե­րի­նորևէ ռազմա­վա­րա­կան հաջող քայլ չի կատա­րել տարա­ծաշրջա­նում։ Խուրշուդյա­նի համոզմամբ՝ թե՛ Հայաստա­նում, թե՛ Արցա­խում, թե՛ Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաշվարկնե­րը ձախողվել են։ Նա նշեց, որ Արցա­խը հանձնվեց՝ ի հաշիվ Թուրքիա­յի հետ գործարքնե­րի և սանկցիա­նե­րը շրջանցե­լու շահե­րի, ինչի արդյունքում Ռուսաստա­նը կորցրեց իր իսկ ռազմա­վա­րա­կան հենա­կե­տը։

Ռուսաստա­նի հիմնա­կան խնդիրն այն է, որ այնտեղ չկա բնա­կան քաղա­քա­կան ընտրություն ու մրցակցություն։ Նրա խոսքով՝ կոռուպցիոն համա­կարգում վեր են բարձրա­նում ոչ թե ամե­նա­խե­լա­ցի­ներն ու ամե­նա­հե­ռա­տեսնե­րը, այլ ամե­նա­մոտ ու ամե­նա­հարմար մարդիկ, ինչն էլ բերում է սխալ ռազմա­վա­րա­կան որո­շումնե­րի։

Նա նշեց, որ Ալիևը այսօր փորձում է վնա­սել Հայաստա­նի և Արևմուտքի հարա­բե­րություննե­րի դրա­կան դինա­մի­կա­յին՝ ներկա­յացնե­լով Հայաստա­նին որպես երկիր, որը իբր օգնում է Ռուսաստա­նին շրջանցել պատժա­մի­ջոցնե­րը։ Խուրշուդյա­նի գնա­հատմամբ՝ սա ուղղված է Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան վարկա­նի­շը խաթա­րե­լուն և ներքին հինգե­րորդ շարասյան դիրքե­րը ուժե­ղացնե­լուն։

Խուրշուդյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նի հիմնա­կան առա­վե­լությունն այսօր ժողովրդա­վա­րությունն է և դրա հիման վրա Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րի խորա­ցումը։ Նա կարծում է, որ Ալիևի նման հայտա­րա­րություննե­րը Եվրո­պա­յում որո­շիչ ազդե­ցություն չեն ունե­նա­լու, բայց կարող են դառնալ ուղե­նիշ որոշ փորձա­գի­տա­կան և քաղա­քա­կան շրջա­նակնե­րի համար։

Խուրշուդյա­նը անդրա­դարձավ նաև Միացյալ Նահանգնե­րի քաղա­քա­կա­նությա­նը՝ նշե­լով, որ Վաշինգտո­նը գործում է սեփա­կան շահե­րից ելնե­լով, և Հայաստա­նի հետ համա­գործակցությունը պայմա­նա­վորված է այդ շահե­րի համընկմամբ։ Նրա խոսքով՝ Չինաստա­նի դեմ գլո­բալ մրցակցությունում ԱՄՆ‑ը փորձում է չեզո­քացնել ավտոկրատ դաշնա­կիցնե­րին տարբեր տարա­ծաշրջաննե­րում, և այս համա­տեքստում Հայաստա­նը դիտարկվում է որպես բնա­կան գործընկեր։

Նա կարև­ո­րեց նաև Իրա­նի գործո­նը՝ նշե­լով, որ լավա­գույն սցե­նա­րը Հայաստա­նի համար կլի­նի Իրա­նի խաղաղ զարգա­ցումն ու հնա­րա­վոր ժողովրդա­վա­րա­կան վերա­փո­խումնե­րը։ Այդդեպքում, ըստ նրա, Հայաստա­նը կարող է դառնալ Եվրա­միության և Իրա­նի միջև հիմնա­կան կամուրջը՝ տնտե­սա­կան, քաղա­քա­կան և տեխնո­լո­գիա­կան համա­գործակցության առումով։

Ռուսաստա­նից իրա­կան վտանգը մնում է, հատկա­պես ներքին քաղա­քա­կան գործընթացնե­րի ֆոնին։ Նրա կարծի­քով, Մոսկվան կփորձի ֆինանսա­կան ռեսուրսնե­րի միջո­ցով ակտի­վացնել իր հինգե­րորդ շարասյունը Հայաստա­նում՝ անգամ եթե չհա­ջո­ղի իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնել, ապա գոնե խոչընդո­տել երկրի ինքնիշխա­նության և եվրո­պա­կան ինտեգրման գործընթացնե­րը։

Նա նշեց, որ ընդդի­մա­դիր դաշտում ներկա­յումս նորգա­ղա­փարներ չի տեսնում, և գործող մեթոդնե­րը՝ բարե­գործության կամ նվերնե­րի միջո­ցով քաղա­քա­կան ազդե­ցություն ստեղծե­լը, հնա­ցած ու անարդյունա­վետ են։ Խուրշուդյա­նի համոզմամբ՝ այդ քայլե­րը չեն կարող լուրջ ազդե­ցություն ունե­նալ և նույնիսկ կարող են իրա­վա­կան խնդիրնե­րի հանգեցնել։

Վերջում նա նշեց, որ նման փորձե­րը դեռ կտեսնենք, սակայն դրանց արդյունա­վե­տությունը խիստ կասկա­ծե­լի է, և ամեն ինչ ցույց կտա ժամա­նա­կը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ