20.4 C
Yerevan

Խնդի­րը Ոչ Թե Ռուսա­կան Մեդիան Է, Այլ Նրա Քարո­զի Հետև­անքը

Խնդի­րը Ոչ Թե Ռուսա­կան Մեդիան Է, Այլ Նրա Քարո­զի Հետև­անքը

Իրա­կան վտանգը սկսվում է այն պահին, երբ հայաստանյան հասա­րա­կությունը աշխարհում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի մասին տեղե­կություն է ստա­նում բացա­ռա­պես ռուսաստանյան աղբյուրնե­րից։

Դանիել Իոա­նիսյան

1inTV‑ն զրուցել է «Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ‑ի համա­կարգող՝ Դանիել Իոա­նիսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են տեսալսո­ղա­կան մեդիա­յի մասին օրենքում նախա­տեսվող փոփո­խություննե­րը, որոնց նպա­տակն է սահմա­նա­փա­կել օտա­րերկրյա միջամտությունը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքին։ Դանիել Իոաննիսյա­նը պնդում է, որ ռուսա­կան ալիքնե­րի հակա­հայկա­կան քարոզչությունը հաճախ հակա­ռակ ազդե­ցությունն է ունե­նում՝ բարձրացնե­լով իշխա­նության վարկա­նի­շը և նվա­զեցնե­լով վստա­հությունը այդ աղբյուրնե­րի հանդեպ։

Դանիել Իոաննիսյա­նը ասաց, որ տեսալսո­ղա­կան մեդիա­յի մասին օրենքում առա­ջարկվող փոփո­խություննե­րը պետք է դիտարկել մի քանի շերտով։ Նրա խոսքով՝ հանրա­յին քննարկումնե­րում հիմնա­կա­նում ուշադրությունը կենտրո­նա­ցած է հանրա­յին մուլտիպլեքսում ներառված ռուսաստանյան հեռուստաա­լիքնե­րի վրա, սակայն խնդի­րը դրա­նով չի սահմա­նա­փակվում և վերա­բե­րում է նաև կաբե­լա­յին հեռարձակմանը։Խնդիրը միայն այն չէ, թե ինչպես են ռուսաստանյան ալիքնե­րը մեկնա­բա­նում Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքը կամ քննա­դա­տում իշխա­նություննե­րին։ Դանիել Իոհաննիսյա­նի դիտարկմամբ՝ նման հաղորդումնե­րը Հայաստա­նում էական ազդե­ցություն չեն ունե­նում, իսկ որոշ դեպքե­րում նույնիսկ հակա­ռակ արդյունք են տալիս՝ նվա­զեցնե­լով այդ ալիքնե­րի վստա­հե­լիությունը հայաստանյան հանրության աչքում։

Նրա խոսքով՝ իրա­կան վտանգը սկսվում է այն պահին, երբ հայաստանյան հասա­րա­կությունը աշխարհում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի մասին տեղե­կություն է ստա­նում բացա­ռա­պես ռուսաստանյան աղբյուրնե­րից։ Նա օրի­նակ բերեց, որ երբ Հայաստա­նի զինված ուժե­րում խոսվում է արևմտյան մոդե­լի անցման անհրա­ժեշտության մասին, իսկ նույն զինվո­րա­կա­նը ռուսա­կան հեռուստաա­լիքնե­րով տեսնում է ռուսա­կան բանա­կի «անպարտե­լիության» մասին քարոզ, նրա մոտ առա­ջա­նում է ներքին հակա­սություն և կասկած պետա­կան քաղա­քա­կա­նության հանդեպ։

Դանիել Իոաննիսյա­նը հիշեցրեց 2015 թվա­կա­նի «Էլեկտրիկ Երև­ան» իրա­դարձություննե­րը՝ նշե­լով, որ ռուսաստանյան ալիքնե­րը տարա­ծում էին ակնհայտ կեղծ տեղե­կություններ խաղաղ ցուցա­րարնե­րի մասին։ Նրա գնա­հատմամբ՝ այդ ապա­տե­ղե­կատվությունը Հայաստա­նում միայն մեկ հետև­անք ունե­ցավ՝ հանրությունը սկսեց ավե­լի քիչ վստա­հել ռուսաստանյան մեդիա­յին։ Հայաստա­նի մասին ռուսա­կան մեդիա­յի ակնհայտ սուտ հաղորդումնե­րը նույնիսկ օգտա­կար ազդե­ցություն են ունե­ցել, քանի որ դրանք հասա­րա­կությա­նը սովո­րեցրել են քննա­դա­տա­բար մոտե­նալ այդ աղբյուրնե­րին։ Ըստ նրա՝ խնդի­րը հենց այն է, որ նույն քննա­դա­տա­կան վերա­բերմունքը միշտ չէ, որ կիրառվում է Եվրո­պա­յի, Ուկրաի­նա­յի կամ Արևմուտքի մասին տարածվող տեղե­կատվության նկատմամբ։

Դանիել Իոաննիսյա­նը նշեց, որ առա­ջարկվող օրենսդրա­կան փոփո­խություննե­րը չեն հասցեագրում այս հիմնա­կան խնդի­րը, քանի որ սահմա­նա­փա­կումնե­րը վերա­բե­րում են միայն Հայաստա­նին առնչվող բովանդա­կությա­նը, մինչդեռ արտա­քին աշխարհի մասին քարոզչությունը մնում է անփո­փոխ։

Անդրա­դառնա­լով «Սպուտնիկ» լրատվա­մի­ջո­ցի թեմա­յին՝ նա ընդգծեց, որ անհրա­ժեշտ է տարբե­րա­կել «Սպուտնի­կը» և «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նը՝ դրանք որա­կե­լով արմա­տա­պես տարբեր կառույցներ։ Նրա խոսքով՝ «Սպուտնի­կը» շատ երկրնե­րում արգելված է, և Հայաստա­նի դեպքում ևս պետք է հստա­կեցվի պետության քաղա­քա­կա­նությունը օտա­րերկրյա պետա­կան մեդիա­յի նկատմամբ։

Դանիել Իոաննիսյա­նը կարև­ո­րա­գույն խնդիր համա­րեց հայաստանյան մեդիա­դաշտում անկախ լրատվա­մի­ջոցնե­րի ցածր տեսա­կա­րար կշի­ռը։ Նրա գնա­հատմամբ՝ ռուսա­մետ կամ արտա­քին ֆինանսա­վորմամբ գործող տեղա­կան լրատվա­մի­ջոցնե­րը շատ ավե­լի մեծ վնաս կարող են հասցնել, քան արտա­քին ալիքնե­րի ուղիղ հեռարձա­կումը։ Խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե արգելքնե­րի, այլ անկախ լրատվա­մի­ջոցնե­րի զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ անհրա­ժեշտ է ֆինանսա­կան թափանցի­կություն և անկախ մեդիա­յի համար նպաստա­վոր պայմաննե­րի ստեղծում։

Դանիել Իոաննիսյա­նը ընդգծեց, որ անկախ մեդիա­յի ֆինանսա­վորման հարցում մեծ դեր ունի հասա­րա­կությունը։ Նա նշեց, որ քաղա­քա­ցի­նե­րը պետք է սովո­րեն աջակցել իրենց վստա­հե­լի լրատվա­մի­ջոցնե­րին, հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րին և քաղա­քա­կան կուսակցություննե­րին՝ բաժա­նորդագրություննե­րի, նվի­րատվություննե­րի և քրաուդֆանդինգի(մեծ թվով անձնանց միջո­ցով որևէ նախագծի ֆինանսա­վո­րում) միջո­ցով։

Նա հավե­լեց, որ տեղե­կատվությունը երբեք լիո­վին անվճար չի լինում, իսկ անվճար տարածվո ղբո­վանդա­կությունը շատ հաճախ ապա­տե­ղե­կատվություն է։ Նրա համոզմամբ՝ հենց այս գիտակցումը կարող է դառնալ մեդիա­դաշտի առողջացման և հանրա­յին քննարկումնե­րի որա­կի բարձրացման հիմքը։

Դանիել Իոաննիսյա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ անկախ լրատվա­մի­ջոցնե­րի, հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի և քաղա­քա­կան կուսակցություննե­րի ֆինանսա­վո­րումը քաղա­քա­ցի­նե­րի կողմից ժողովրդա­վա­րության կարև­որ բաղադրիչ է, որին հայաստանյան հասա­րա­կությունը դեռ պետք է սովո­րի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ