14.7 C
Yerevan

Իրա­նին Երև­ա­նի Ցույցե­րը Հետաքրքիր Չեն․ Թեհրանն Այլ Անհանգստություն Ունի

Անգամ այս լարված պայմաննե­րում Իրա­նի արտգործնա­խա­րա­րի տեղա­կա­լի գլխա­վո­րությամբ պատվի­րա­կություն էր ժամա­նել Երև­ան, և օրա­կարգում հիմնա­կա­նում եղել են ապաշրջա­փակման հարցե­րը, այդ թվում՝ հնա­րա­վոր նախագծե­րում Իրա­նի մասնակցության հստա­կե­ցումը։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն զրուցել է Բերյրութի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նում Իրա­նի դեսպա­նի դժգո­հությունը Երև­ա­նում տեղի ունե­ցող հակաի­րա­նա­կան բողո­քի ակցիա­նե­րի վերա­բերյալ։ Դեսպա­նը նշել էր, որ Հայաստա­նը չպետք է դառնա հակաի­րա­նա­կան ուժե­րի հարթակ, ինչին ի պատասխան ՀՀ ներքին գործե­րի նախա­րա­րությունը հավաստիացնում է դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րի անվտանգությունը։

Շահան Գանտա­հարյա­նը, նշեց, որ Իրա­նի դեսպա­նը շատ լավ հասկա­նում է՝ դեսպա­նա­տան դիմաց հավաքվող մի քանի տասնյակ ցուցա­րարնե­րը չեն կարող էական կամ համա­կարգա­յին ազդե­ցություն ունե­նալ Իրա­նում տիրող իրա­վի­ճա­կի վրա։ Նա ընդգծեց, որ այդպի­սի բողո­քի ակցիա­նե­րը միջազգա­յին պրակտի­կա­յում սովո­րա­կան երև­ույթ են, և դրանց ընթացքում Հայաստա­նի համա­պա­տասխան մարմիններն ապա­հո­վում են անվտանգությունը։

Գանտա­հարյա­նը կարծում է, որ դեսպա­նի հայտա­րա­րություննե­րի հիմնա­կան առանցքը ոչ թե ցուցա­րարնե­րի թվա­քա­նակն է կամ գործո­ղություննե­րի անմի­ջա­կան ազդե­ցությունը, այլ երկրորդ՝ առա­վել կարև­որ բաղադրիչը․մտահոգությունը, որպեսզի Հայաստա­նը չվե­րածվի Իրա­նի համար թշնա­մա­բար տրա­մադրված ուժե­րի գործո­ղություննե­րի կազմա­կերպման կամ նախա­ձեռնման հարթա­կի։ Նրա դիտարկմամբ՝ սա հիմնա­կան ուղերձն ու զգուշա­ցումն է։ Նման հայտա­րա­րություննե­րը միայն Հայաստա­նին ուղղված չեն, այլ վերա­բե­րում են Իրա­նի բոլոր սահմա­նա­մերձ երկրնե­րին, այդ թվում նաև Ադրբե­ջա­նին։ Գանտա­հարյա­նը ընդգծեց, որ նման իրա­վի­ճակնե­րում սահմա­նա­կից տարածքնե­րը բնա­կա­նա­բար հայտնվում են շահագրգիռ ուժե­րի ուշադրության կենտրո­նում, որոնք փորձում են առա­վե­լա­գույնս օգտա­գործել աշխարհագրա­կան դիրքը։

Շահան Գանտա­հարյա­նը դիտարկեց, որ դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րը տարբեր երկրնե­րում հաճախ դառնում են բողո­քի ակցիա­նե­րի թիրախ, սակայն այս պարա­գա­յում Իրա­նի ուղերձը վերա­բե­րում է ավե­լի լայն՝ տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության հարցե­րին։ Նրա խոսքով՝ նպա­տակն է կանխել, որ Իրա­նի­սա հմա­նա­մերձ որևէ երկիր կամ տարածք օգտա­գործվի Իրա­նի դեմ գործո­ղություննե­րի համար։

Գանտա­հարյա­նը ուշադրություն հրա­վի­րեց նաև այն փաստի վրա, որ անգամ այս լարված պայմաննե­րում Իրա­նի արտգործնա­խա­րա­րի տեղա­կա­լի գլխա­վո­րությամբ պատվի­րա­կություն էր ժամա­նել Երև­ան, և օրա­կարգում հիմնա­կա­նում եղել են ապաշրջա­փակման հարցե­րը, այդ թվում՝ հնա­րա­վոր նախագծե­րում Իրա­նի մասնակցության հստա­կե­ցումը։ Նա նշեց, որ այդ այցի ընթացքում հնչած հայտա­րա­րություննե­րը ընդհա­նուր առմամբ դրա­կան էին։ Եթե տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փակման նախագծե­րը, այդ թվում նաև տնտե­սա­կան բաղադրիչնե­րը, այդքան մտա­հո­գում են Թեհրա­նին, ապա նման հռե­տո­րա­բա­նությունը պետք է կիրառվեր նաև Ադրբե­ջա­նի, Թուրքիա­յի կամ այն երկրնե­րի նկատմամբ, որտեղ առկա են ՆԱՏՕ‑ի կամ ամե­րիկյան ռազմա­բա­զա­ներ, ինչպես նաև Իսրա­յե­լի ներկա­յություն։ Նրա գնա­հատմամբ՝ Թեհրա­նի դիրքո­րո­շումն այս հարցում բավա­կան զգուշա­վոր է։

Տարա­ծաշրջա­նի մի շարք երկրներ, որտեղ տեղա­կայված են ամե­րիկյան բազա­ներ, խիստ անհանգստա­ցած են հնա­րա­վոր ռազմա­կան սցե­նարնե­րից, քանի որ Իրա­նը հայտա­րա­րել է, որ պատասխան հարվածնե­րը կարող են ուղղվել այդ հենա­կե­տե­րին։ Այդ պատճա­ռով, նրա խոսքով, Սաուդյան Արա­բիան, Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րը, Քաթա­րը և այլ երկրներ դիվա­նա­գի­տա­կան միջոցնե­րով փորձում են կանխել ռազմա­կան գործո­ղություննե­րի զարգա­ցումը։

Նա դիտարկեց, որ թեև ռազմա­կան միջամտության նախա­դե­պեր եղել են, դրանք հիմնա­կա­նում սահմա­նա­փակ և կարճատև են եղել։ Ներկա­յիս վերլուծություննե­րը ցույց են տալիս, որ նույնիսկ հնա­րա­վոր գործո­ղություննե­րի դեպքում դրանք չեն վերածվի լայնա­ծա­վալ և երկա­րատև պատե­րազմի, թեև այդ հարցում լիարժեք վստա­հություն չկա։

Շահան Գանտա­հարյա­նը կարծում է, որ Իրա­նում ընթա­ցող գործընթացնե­րը, արտա­քին հարվածնե­րից հետո, ստեղծել են նաև լուրջ ներքին ճգնա­ժամ։ Նրա խոսքով՝ Իրա­նը, բախվե­լով միա­ժա­մա­նակ արտա­քին և ներքին խնդիրնե­րի, կարող է գնալ բանակցություննե­րի ավե­լի թուլա­ցած դիրքե­րից, ինչը կարող է լինել Միացյալ Նահանգնե­րի ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը։

Նա ընդգծեց, որ Իրա­նի համար բարե­փո­խումնե­րի հիմնա­կան խոչընդո­տը տնտե­սա­կան ճգնա­ժամն ու սոցիա­լա­կան լարվա­ծությունն են, իսկ դրանց հաղթա­հարման համար անհրա­ժեշտ է պատժա­մի­ջոցնե­րի վերա­ցում և լիարժեք ապաշրջա­փա­կում։ Գանտա­հարյա­նը նշեց, որ այդ համա­տեքստում Հայաստա­նը կարև­որ դեր ունի, քանի որ Իրա­նի ապաշրջա­փակման կարև­ո­րա­գույն ուղի­նե­րից մեկը Սյունի­քով դեպի Վրաստան, Սև ծով և Արևմուտք դուրս գալն է։ Ամբողջ բանակցա­յին գործընթա­ցի միջուկա­յին թեմա­յի կողքին կան բազմա­թիվ ածանցյալ խնդիրներ, և Իրա­նի դերը տարա­ծաշրջա­նում վերաի­մաստա­վորվում է։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է նաև այս գործընթացնե­րը դիտարկել Չինաստան-ԱՄՆ գլո­բալ մրցակցության համա­տեքստում, քանի որ Իրա­նը կարող է կարև­որ դերա­կա­տար լինել այդ առանցքնե­րի ձևա­վորման կամ դրանցից դուրս պահվե­լու հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ