14.8 C
Yerevan

Ադրբե­ջանցի­ներն Ինչու՞ Ստե­փա­նա­կերտում Մասնա­վոր Առանձնա­տուն Էին «Շտաբ» Ընտրել


Ե՞րբ է ադրբե­ջա­նա­կան կողմը Սամվել Շահրա­մանյա­նին ներկա­յացրել «ձերբա­կա­լության ենթա­կա հինգ անձանց ցուցա­կը»: 

Վահրամ Աթա­նեսյան

Դեկտեմբե­րի 17-ին Սամվել Շահրա­մանյա­նի փաստա­բան Ռոման Երիցյա­նը տեսանյութ է հրա­պա­րա­կել եւ հանրությա­նը ներկա­յացրել ԼՂ ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության գերե­վարման մասին «ամբողջ ճշմարտությունը»: Նույն պատմությունը վաղուց հրա­պա­րա­կել է Թաթուլ Հակոբյա­նը:  Եւ Ռոման Երիցյա­նի «լայվի» անհրա­ժեշտություն չէր լինի, եթե Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջոց minval politika‑ն սադրիչ –դավագրգռող հրա­պա­րա­կում չաներ եւ Շահրա­մանյա­նին «չբա­ցա­հայտեր որպես դավա­ճա­նի»:

Բայց Ռոման Երիցյա­նի տեսաուղերձա­յին «ճշմարտությունը», ցավոք, ոչ միայն համո­զիչ չէ, այլեւ մի քանի հարցե­րի տեղիք է տալիս: Առա­ջին եւ սկզբունքա­յին խնդիրն այն է, թե ե՞րբ է ադրբե­ջա­նա­կան կողմը Սամվել Շահրա­մանյա­նին ներկա­յացրել «ձերբա­կա­լության ենթա­կա հինգ անձանց ցուցա­կը»: 

Պահպանվել է տեսագրություն, արված 2023թ. սեպտեմբե­րի 20-ին: Հասկացվում է, որ Սամվել Շահրա­մանյա­նը նախկին նախա­գահնե­րի ներկա­յությամբ քննարկում է կրա­կի դադա­րեցման մասին փաստա­թուղթը:

Այդ պահին նա ունեցե՞լ է «հինգի ցուցա­կը»: Այսինքն, քննարկումնե­րին ներկա Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը գիտեի՞ն, որ Ադրբե­ջա­նը պահանջում է իրենց ձերբա­կա­լությունը: Սա շատ կարեւոր է, որպեսզի պարզ լինի՝ «հինգի» Ադրբե­ջա­նին «հանձնումը» կրա­կի դադա­րեցման նախապայմա՞ն է եղել, նման համա­ձայնություն նախա­պես տրվե՞լ է, թե՞ պահանջը ներկա­յացվել է «կապի­տուլյա­ցիոն» փաստաթղթի շրջա­նակնե­րից դուրս:

Երկրորդ անո­րո­շությունը վերա­բե­րում է նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նին եւ նախկին նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին: Առա­ջի­նը «հինգի ցուցա­կում» ընդգրկված էր, երկրորդը՝ ոչ: Ռուբեն Վարդանյա­նը փորձել է հատել Հակա­րիի անցա­կե­տը, Արա­յիկ Հարությունյա­նը՝ ոչ: 

Ստե­փա­նա­կերտից չի հեռա­ցել նաեւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նը, ում ձերբա­կա­լությունը նույնպես Ադրբե­ջա­նը նախա­պես չի պահանջել: 

Դավիթ Իշխանյանն ինչու՞ է միա­ցել Արկա­դի Ղուկասյա­նին եւ Բակո Սահակյա­նին, իսկ Արա­յիկ Հարությունյա­նը՝ ոչ:

Նախկին արտգործնա­խա­րար, նախա­գա­հի խորհրդա­կան  Դավիթ Բաբա­յա­նը սեպտեմբե­րի 28-ին ֆեյսբուքյան գրա­ռումով հանրայնացրել է, որ կամա­վոր ներկա­յա­նում է Շուշի եւ «հանձնվում» Ադրբե­ջա­նի իրա­վա­պահնե­րին: Այդ որո­շումը Շահրա­մանյա­նի հետ համաձայնեցվա՞ծ էր, ի՞նչ նշա­նա­կություն ուներ այդ անձնա­զո­հությունը: Այլ աղբյուրներ ասում են, որ Դավիթ Բաբա­յա­նը Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության փոխտնօ­րեն Շադլինսկուն հանդի­պել է Արցա­խի կառա­վա­րության հյուրա­տա­նը եւ այնտեղ էլ ձերբա­կալվել:

Կրա­կի դադա­րեցման եւ ՊԲ զինա­թափման մասին հայտա­րա­րությունը տարածվել է 2023 թ. սեպտեմբե­րի 20‑ի օրվա երկրորդ կեսին: Դավիթ Իշխանյա­նը Բաքվի «արդա­րա­դա­տությա­նը հանձնվել է» ութ օր հետո: Նույն օրը Արցա­խի տեղե­կատվա­կան շտա­բը հայտնել է, որ Սամվել Շահրա­մանյա­նը ստո­րագրել է ԼՂՀ‑ն լուծա­րե­լու մասին հրա­մա­նա­գիր: 

Իրա­կա­նում այդ հրա­մա­նա­գիրն ստո­րագրվել է սեպտեմբե­րի 26-ին: Սեպտեմբե­րի 20–26‑ի ժամա­նա­կա­հատվա­ծում Սամվել Շահրա­մանյա­նը Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հանդի­պումներ ունեցե՞լ է: 

Բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունն սկսվել է սեպտեմբե­րի 25-ին: Ընդ որում, առա­ջի­նը թույլատրել են հեռա­նալ Մարտա­կերտ քաղա­քի եւ շրջա­նի բնա­կիչնե­րին: Ստե­փա­նա­կերտի, Ասկե­րա­նի, Մարտունու հայ բնակչության Արցա­խում մնա­լու հարց քննարկվե՞լ է, Ադրբե­ջա­նը նման առա­ջարկություն փոխանցե՞լ է: 

Վերջա­պես, ինչու՞ արդեն Ստե­փա­նա­կերտ մուտք գործած ադրբե­ջա­նա­կան զինվո­րա­կաննե­րը եւ հատուկ ծառա­յություննե­րը ոչ թե վարչա­կան շենք կամ կառա­վա­րության հյուրա­տունը, այլ ՆԳ նախա­րար Կարեն Սարգսյա­նի առանձնա­տունն են «շտաբ» ընտրել:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ