14.8 C
Yerevan

ԱՄՆ‑ն Չափա­վո­րում Է Ալիևի Ախորժա­կը

Եթե Ռուսաստա­նը չկա­տա­րի իր պարտա­վո­րություննե­րը, Հայաստա­նը կարող է դրանք իրա­կա­նացնել սեփա­կան կամ արտա­քին ներդրումնե­րի հաշվին, և դա այլևս չի լինի Ռուսաստա­նի կամ Ադրբե­ջա­նի խնդի­րը։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի վերջին զարգա­ցումներն ու ԱՄՆ‑ի կոշտ ուղերձնե­րը Բաքվին։ Հիմնա­կան շեշտադրումը կատարվում է «Միջին միջանցքի» նախագծի վրա, որը ներկա­յացվում է որպես միջազգա­յին հաղորդակցության ուղի, այլ ոչ թե Ադրբե­ջա­նի բացա­ռիկ սեփա­կա­նություն։ Անդրա­դարձ է կատարվել նաև Իլհամ Ալիևի երկե­րե­սա­նի քաղա­քա­կա­նությունը, որը փորձում է հավա­սա­րակշռել հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի և Արևմուտքի միջև՝ միա­ժա­մա­նակ խուսա­փե­լով միջազգա­յին պարտա­վո­րություննե­րից։

Վահրամ Աթա­նեսյանն անդրա­դառնա­լով ԱՄՆ պետքարտուղա­րի վերջին հայտա­րա­րությա­նը, նշեց, որ դրա ուղիղ հասցեա­տե­րը Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևն է։ Նրա խոսքով՝ այդ հայտա­րա­րությամբ ԱՄՆ վարչա­կազմը Ալիև­ին տեղո­րո­շում է օգոստո­սի 8‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րով գծված շրջա­նակնե­րում և հստակ ազդակ է փոխանցում, որ վերա­դարձ դեպի ռուսա­կան միջա­վայր Ալիևի համար այլևս չկա։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ նոյեմբե­րի 6‑ին Վաշինգտո­նում տեղի ունե­ցած ԱՄՆ-Կենտրո­նա­կան Ասիա գագա­թա­ժո­ղո­վին նախորդել էր Ղազախստա­նի նախա­գա­հի փորձը՝ այդ ձևա­չա­փում ներգրա­վել նաև Ադրբե­ջա­նին, սակայն ամե­րիկյան կողմը դա չէր ընդունել։ Քաղա­քա­կան վերլուծա­բա­նի դիտարկմամբ՝ սա վկա­յում է, որ այն մեծ տարա­ծաշրջա­նը, որը ԱՄՆ‑ն և եվրաատլանտյան աշխարհը փորձում են ներա­ռել իրենց անվտանգա­յին, տնտե­սա­կան և հաղորդակցա­յին քաղա­քա­կա­նության մեջ, չի ներա­ռում Ադրբե­ջա­նը։ Ալիևի հիմնա­կան ձգտումն է ինտեգրվել այդ տարա­ծաշրջա­նին և հանդես գալ որպես առա­ջա­տար երկիր, սակայն փաստա­ցի Ադրբե­ջա­նը դուրս է մնում Եվրա­միություն-Կենտրո­նա­կան Ասիա, ԱՄՆ-Կենտրո­նա­կան Ասիա և Ճապո­նիա-Կենտրո­նա­կան Ասիա ձևա­չա­փե­րից։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ պետքարտուղա­րի՝ պատե­րազմի հավա­նա­կա­նության և դրա կանխման մասին խոսքը քաղա­քա­կան ուղերձ է Ալիև­ին, որ նա չփորձի դուրս գալ սահմանված խաղի կանոննե­րից։

Վերլուծա­բա­նը նշեց, որ Ալիևը, ըստ ամե­նայնի, Վաշինգտո­նին հավելյալ պահանջներ է ներկա­յացրել «Թրամփի երթուղու» գործարկման ռեժի­մի շուրջ և դժգոհ է, որ այդ հարցե­րը քննարկվում են բացա­ռա­պես Հայաստա­նի հետ։ Այդ համա­տեքստում նա ուշադրություն դարձրեց ԱՄՆ նախա­գա­հի ջերմ հանդիպմա­նը Հայաստա­նի դեսպա­նի հետ՝ շեշտե­լով, որ դա ևս քաղա­քա­կան ազդակ է։ ԱՄՆ‑ն փաստա­ցի պարզո­րոշ հասկացնում է Ալիև­ին՝ «Թրամփի ուղին» Զանգե­զուրի միջանցք չէ և ոչ էլ Ադրբե­ջան-Նախիջև­ան բացա­ռիկ երթուղի, այլ միջազգա­յին նշա­նա­կության տրանսպորտա­յին հաղորդուղի, որը սպա­սարկե­լու է նաև Ադրբե­ջա­նի շահե­րը՝ Նախիջև­ա­նի հետ երկա­թուղա­յին կապ ապա­հո­վե­լով, սակայն Հայաստա­նի իրա­վա­զո­րության ներքո։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի վերջին հայտա­րա­րություննե­րը երկա­թուղա­յին հաղորդակցություննե­րի վերա­կանգնման անհրա­ժեշտության մասին ունեն նուրբ քաղա­քա­կան ենթա­տեքստ․ եթե Ռուսաստա­նը չկա­տա­րի իր պարտա­վո­րություննե­րը, Հայաստա­նը կարող է դրանք իրա­կա­նացնել սեփա­կան կամ արտա­քին ներդրումնե­րի հաշվին, և դա այլևս չի լինի Ռուսաստա­նի կամ Ադրբե­ջա­նի խնդի­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարև­ո­րեց նաև Թուրքիա­յի կողմից հնա­րա­վոր հաղորդակցություննե­րի բացումը՝ նշե­լով, որ այդ դեպքում Հայաստա­նի համար բացվում է եվրո­պա­կան ուղղությունը, այդ թվում՝ էներգա­կիրնե­րի և այլ ապրանքնե­րի ներմուծման հարցում։ Նա կասկա­ծի տակ դրեց ադրբե­ջա­նա­կան բենզի­նի եվրոստանդարտնե­րին համա­պա­տասխան լինե­լը և նշեց, որ Հայաստա­նը կարող է անմի­ջա­պես եվրո­պա­կան շուկա­նե­րից ձեռքբե­րել անհրա­ժեշտ վառե­լի­քը։

Վերա­դառնա­լով ԱՄՆ պետքարտուղա­րիպհայտա­րա­րությա­նը՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ այնպնա­խազգուշա­ցում է Ադրբե­ջա­նին՝ «խաղեր չտա­լու» և համա­ձայնեցված շրջա­նակնե­րից դուրս չգա­լու համար։ Նրա խոսքով՝ օգոստո­սի 8‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րը հստակ են, ստո­րագրված են, և դրանց իրա­վա­կան վերջնա­կա­նա­ցումը փակե­լու է Մեղրիի հատվա­ծի շուրջ Ադրբե­ջա­նի հավակնություննե­րի թեման։Վերլուծաբանը չբա­ցա­ռեց, որ Ալիև­ին ոչ հրա­պա­րա­կա­յին խողո­վակնե­րով ավե­լի կոշտ ուղերձներ են փոխանցվում՝ ընդգծե­լով, որ նա այն գործիչնե­րի շարքում չէ, որոնց հետ Դոնալդ Թրամփը ուղիղ պայմա­նա­վորվա­ծություննե­րի է գնում։ Աթա­նեսյա­նը նշեց, որ Ալիևի համար լուրջ իմի­ջա­յին կորուստ է, երբ տարա­ծաշրջա­նի այլ նախա­գահներ հրա­վիրվում են միջազգա­յին գագա­թա­ժո­ղովնե­րի, իսկ ինքը՝ ոչ։

Նա դիտարկեց նաև Ալիևի ցուցադրա­կան քայլե­րը՝ Ստե­փա­նա­կերտ այցը, ներքին քարոզչությունը, և հիշեցրեց Թուրքիա­յի նախա­գա­հի հայտա­րա­րությունը, որ հաղթա­նա­կը Թուրքիա­յինն է, ինչը սահմա­նա­փա­կում է Ադրբե­ջա­նի ինքնուրույն հավակնություննե­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ նաև Իրա­նի գործո­նին՝ նշե­լով, որ Ադրբե­ջա­նի և Իրա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին հայտա­րա­րությունը չի կարող աննկատ մնալ ԱՄՆ‑ի համար՝ հաշվի առնե­լով Ադրբե­ջա­նի բանա­կի նատո­յա­կա­նա­ցումն ու ԱՄՆ-Իսրա­յել ռազմա­կան աջակցությունը։ Նա դա ևս համա­րեց ամե­րիկյան զգուշացման պատճառնե­րից մեկը։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը ուշադրություն դարձրեց նաև իսրա­յե­լա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի նրբություննե­րին, Գազա­յի շուրջ Ադրբե­ջա­նի դիրքո­րոշմա­նը և այն փաստին, որ Բաքուն հրա­ժարվել է զորք ուղարկել միջազգա­յինկա­յունացնող ուժե­րին, ինչը ևս լարվա­ծություն է առա­ջացրել ԱՄՆ վարչա­կազմի հետ հարա­բե­րություննե­րում։ Աթա­նեսյա­նի գնա­հատմամբ՝ Ալիևը ներկա­յումս երկա­կի իրա­վի­ճա­կում է․ մի կողմից՝ հրա­պա­րա­կա­յին հակա­ռուսա­կան հռե­տո­րա­բա­նություն, մյուս կողմից՝դիվանագիտական խողո­վակնե­րով Մոսկվա­յի հետ շփումնե­րի որո­նում։ Նա վտանգա­վոր համա­րեց այն սցե­նա­րը, եթե Ռուսաստա­նը փորձի աջակցել Ադրբե­ջա­նի հավակնություննե­րին։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը նշեց, որ Մոսկվա­յի լռությունը ադրբե­ջա­նա­կան հակա­ռուսա­կան քարոզչության նկատմամբ, ինչպես նաև վերջին բարձր մակարդա­կի խորհրդատվություննե­րը Բաքվում, վկա­յում են լուրջ դիվա­նա­գի­տա­կան գործընթացնե­րի մասին, որոնք չի կարե­լի անտե­սել։ Նրա խոսքով՝ հնա­րա­վոր են անսպա­սե­լի փաստաթղթեր, ինչպես դա եղավ օգոստո­սի 8‑ին։Աթանասյանը հիշեցրեց նաև ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության փաստա­թուղթը և ուշադրություն դարձրեց այն հանգա­մանքին, որ բազմա­թիվ նախկին ադրբե­ջանցի զինծա­ռա­յողներ այսօր կռվում են ռուսա­կան բանա­կի կազմում Ուկրաի­նա­յի դեմ, ինչը, նրա համոզմամբ, առանց Բաքվի իշխա­նություննե­րի գիտության անհնար է։Ալիևի ցուցադրա­կան հակա­ռուսա­կան քայլե­րի և իրա­կան քաղա­քա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի միջև առկա է խոր հակա­սություն։ Վերլուծա­բա­նը ծիծա­ղե­լի համա­րեց Ադրբե­ջա­նում «պետա­կան հեղաշրջման փորձե­րի» մասին պաշտո­նա­կան վարկածնե­րը՝ շեշտե­լով, որ իշխա­նությունը լիո­վին կենտրո­նացված է Ալիևի ձեռքում։ Իլհամ Ալիևի իշխա­նության հիմքե­րը սերտո­րեն կապված են Մոսկվա­յի հետ, և այդ կապե­րը անտե­սե­լը լուրջ վերլուծա­կան սխալ կլի­նի։ Նա եզրա­փա­կեց, որ տարա­ծաշրջա­նում ընթա­ցող գործընթացնե­րը պահանջում են առա­վել ուշա­դիր, խորքա­յին և սառնա­սիրտ գնա­հա­տում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ