26.4 C
Yerevan

Առա­ջին Պատե­րազմի Հրա­դա­դարն Ինչու՞ Խաղա­ղության Հիմք Չդարձավ

ինչու՞ երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբե­ջա­նը սպա­ռա­զինվում է, որպեսզի վրեժխնդիր լինի, Հայաստա­նում իշխա­նություննե­րը ժողովրդին ոչ թե դա էին ասում, այլ նրան խաբում էին մոտա­լուտ «հաղթա­կան խաղա­ղության» հույսով:

Վահրամ Աթա­նեսյան

Առա­ջին պատե­րազմի հրա­դա­դա­րից հետո Հայաստա­նի քանի՞ ընտա­նիք է ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան շփման առաջնագծում ծառա­յող զինվոր ունե­ցել, այդ քսանհինգ տարի­նե­րին քանի՞ ծնող է այցե­լել իր որդու զորա­մաս, երկու շաբա­թը մեկ նրան սննդի, հիգիե­նիկ պարա­գա­նե­րի ծանրոց ուղարկել, քանի՞սն է որո­շա­կի գումա­րի դիմաց իր զավա­կի ծառա­յության տեղը փոխել կամ մեկշա­բաթյա  արձա­կուրդ ապա­հո­վել: Եւ բոլորն էլ տեղյակ են եղել, թե ինչ պայմաննե­րում են նրանք ծառա­յություն անցնում: 

Չխո­սած իրենց՝ զինվորնե­րի տեսա­ծից, իմա­ցա­ծից: Հիմա ասում են, թե Հայաստա­նի ժողո­վուրդը համոզված էր, որ տարա­ծաշրջա­նի ամե­նահզոր բանակն ունի, գերհզոր դաշնա­կից եւ ԼՂ շուրջ հինգ տարածքներն Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լու ծրա­գի­րը չէր ընդունի: 

Հայաստա­նի ժողովրդի զգա­լի մասը քառա­սունչորսօրյա աղե­տից հետո էլ մնում է այն համոզման, որ բանակն ուժեղ էր, անպարտե­լի, քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն է «Արցա­խը ծախել»: Այնպես որ, երկրի համար ճակա­տագրա­կան որո­շումներ ընդունե­լիս պետք է առաջնորդվել ոչ թե «բա ի՞նչ կասի ժողո­վուրդը», այլ՝ «ինչպե՞ս կարող ենք ժողովրդին համո­զել» սկզբունքով: Այդ հարցը պետք է քննարկվեր առա­ջին պատե­րազմում հրա­դա­դա­րի հաստատման հաջորդ օրվա­նից սկսած: Առա­ջին նախա­գահ 

Լեւոն Տեր-Պետրոսյա­նի «Պատերա՞զմ, թե՞ խաղա­ղություն. լրջա­նա­լու պահը» հարցադրում-զգուշա­ցումը, ցավոք, մնաց որպես հրա­պա­րա­կա­խո­սության ժանրի հոդված-մտո­րում, քաղա­քա­կան հայե­ցա­կարգ չդարձավ նույնիսկ իր մերձա­վոր շրջա­պա­տի եւ ՀՀՇ կուսակցության համար: Հակա­ռակ դեպքում  Ռոբերտ Քոչարյա­նը, Վազգեն Սարգսյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կին չէին ընդդի­մա­նա: 

Խաղա­ղության եւ պատե­րազմի միջեւ ընտրություն  կատա­րել է Հայաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան թեւը: Ոչ ոք ժողովրդի կամքը չի հարցրել: Առա­ջին նախա­գա­հը փուլա­յին կարգա­վորման տարբե­րա­կը չի քարո­զել, ժողովրդին չի ներկա­յացրել: Այդպի­սով էլ ձեւա­վորվել է մտայնություն, իբր ժողո­վուրդը դեմ է Ադրբե­ջա­նին «մի թիզ անգամ հող վերա­դարձնե­լուն»: Եւ դեռ հարց է, արդյոք այդ գաղա­փա­րը չի՞ ներդրվել, որպեսզի Տեր-Պետրոսյա­նի «հրա­ժա­րա­կա­նի» եւ իշխա­նա­փո­խության պատասխա­նատվությունը բարդվի ժողովրդի վրա: 

Այս հարցի պատասխա­նը պիտի փնտրի Հայաստա­նի քաղա­քա­կան դասը, փորձա­գի­տա­կան հանրությունը, որովհե­տեւ դա երկրի ճակա­տա­գի­րը որո­շող խնդրի լուծում է: Հանրությունը պետք է իմա­նա իր գլխին եկած աղետնե­րի ոչ թե մակե­րե­սա­յին, այլ բուն պատճառնե­րը: Եւ այստեղ հիմնա­կան գաղտնիքն այն է, թե խաղա­ղության հասնե­լու համար կնքված հրա­դա­դարն ինչու՞ քսանհինգ տարում, ընդհա­կա­ռա­կը, դարձավ նոր պատե­րազմի նախա­պատրաստության հիմք: Եւ ինչու՞ երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբե­ջա­նը սպա­ռա­զինվում է, որպեսզի վրեժխնդիր լինի, Հայաստա­նում իշխա­նություննե­րը ժողովրդին ոչ թե դա էին ասում, այլ նրան խաբում էին մոտա­լուտ «հաղթա­կան խաղա­ղության» հույսով:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ