13.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»


Սեպտեմբե­րի 2‑ին Երեւա­նում նշա­նակված էր ընդդի­մության «հուժկու» հանրա­հա­վա­քը: Ամեն ինչ, ըստ երեւույթին, ծրագրված էր այնպես, որ այդ օրը Երեւա­նում պետք է հայտա­րարվեր, որ Արցա­խում «նիկո­լա­կան Արա­յիկ Հարությունյա­նը պարտվել է, բացվել է փրկության դուռը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 95-րդ

2023 թ.սեպտեմբերի 1‑ին, Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման տարե­դարձի նախօ­րեին, Արա­յիկ Հարությունյա­նը հայտա­րա­րել է հրա­ժա­րա­կա­նի մասին: Իրա­վի­ճա­կը հասկա­նա­լու համար այդ փաստը չափա­զանց կարեւոր է: 

Սեպտեմբե­րի 2‑ին Երեւա­նում նշա­նակված էր ընդդի­մության «հուժկու» հանրա­հա­վա­քը: Ամեն ինչ, ըստ երեւույթին, ծրագրված էր այնպես, որ այդ օրը Երեւա­նում պետք է հայտա­րարվեր, որ Արցա­խում «նիկո­լա­կան Արա­յիկ Հարությունյա­նը պարտվել է, բացվել է փրկության դուռը»: Այդպես էլ եղավ. երեւանյան հանրա­հա­վա­քին  մասնակցե­ցին Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը, երկուսով ողջունե­ցին Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը եւ վստա­հեցրե­ցին, որ Ստե­փա­նա­կերտում նոր իշխա­նությունը կկա­րո­ղա­նա միասնա­կա­նություն ապա­հո­վել եւ պաշտպա­նել Արցա­խի ազա­տությունը: Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը ողջունեց նաեւ ՀՅԴ‑ն: Արցա­խի սահմա­նադրությունը նախա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի դեպքում նրա լիա­զո­րություննե­րը քառա­սունօրյա ժամկե­տով վերա­պահվում է Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հին: Այդ պաշտո­նում օգոստո­սի 7‑ին ընտրվել էր ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը, ում աջակցություն էին հայտնել Ամե­նայն հայոց եւ Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոսներ Գարե­գին Բ.-ն եւ Արամ Ա.-ն: Տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, եթե Դավիթ Իշխանյա­նը ստանձներ նախա­գա­հի լիա­զո­րություննե­րը, ձեւա­վո­րեր նոր կառա­վա­րություն եւ Արցա­խի ճակա­տագրի համար ամբողջա­կան պատասխա­նատվություն ստանձներ: 

Իրա­դարձություննե­րը, սակայն, այլ ընթացք ունե­ցան: Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո հայտնի դարձավ, որ Ազգա­յին ժողո­վը պատրաստվում է նոր նախա­գահ ընտրել: Այդ պաշտո­նում առա­ջադրվե­լու եւ քվեարկությա­նը մասնակցե­լու հայտ ներկա­յացրեց նաեւ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը, բայց նրա թեկնա­ծությունը չգրանցվեց:  Նախա­գա­հի թեկնա­ծու գրանցվեց Սամվել Շահրա­մանյա­նը: Նա Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշա­նակվել 2023‑ի հունվա­րին՝ փոխա­րի­նե­լով Վիտա­լի Բալա­սանյա­նին, ում հրա­ժա­րա­կա­նը պայմա­նա­վորված էր պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի հետ սուր տարա­ձայնություննե­րով: Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծությունը պաշտպա­նում էին ՀՅԴ‑ն, «Արդա­րություն», «Ժողովրդա­վա­րություն» եւ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» խմբակցություննե­րը, բացա­ռությամբ վերջի­նիս կազմում մեկ պատգա­մա­վո­րի՝ Արա­մա­յիս Աղա­բեկյա­նի: Դեմ էր եւ քվեարկությա­նը չի մասնակցել Սամվել Բաբա­յա­նի «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության խմբակցությունը՝ բացա­ռությամբ ԱԺ փոխնա­խա­գահ Գագիկ Բաղունցի, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի կազմա­կերպման հանձնա­ժո­ղո­վի նախա­գահն էր: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ