25.1 C
Yerevan

Արցա­խի Հարցը «Լուծվել Է» 1991թ. Օգոստո­սի 10-ին

Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությամբ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի խաղաղ-բանակցա­յին կարգա­վորման տարբե­րա­կը մերժվել է: Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը խոստո­վա­նել է, որ մարզխորհրդի գործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը մի քանի անգամ կես-կատակ, բայց իրա­կա­նում ամե­նա­լուրջ կերպով հետաքրքրվել է, թե կա՞ «մահա­պատժի ենթա­կա անձանց ցուցակ, իր անունը նույնպես ներառնվա՞ծ է»:  

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 2

Ոչ ոք չի թաքցրել, ճիշտ է՝ ողբերգությունից ավե­լի քան մեկ տասնամյակ անց, որ Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունը քաղա­քա­կան էր: 

Ղարա­բաղյան Շարժման «տարե­գիր» Զորի Բալա­յա­նը մի հարցազրույցում փորձել է իրա­կա­նությունը նախ գունա­զարդել եւ ասել է, որ արցախյան պատվի­րա­կությունը Բաքու է մեկնել «ընդհա­տա­կի իմացությամբ»,-ապա սլաքներն ուղղել է Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեի նախա­գահ Պոլյա­նիչկո­յի դեմ, որ, իբր, այդ օրե­րին չափից  դուրս առա­ջին պլան էր մղում Վալե­րի Գրի­գորյա­նին: 

Գրի­գորյա­նի այրին՝ Արե­գա Գրի­գորյա­նը, պատմել է, որ այդ օրը՝ 1991թ. օգոստո­սի 10-ին, իրենց բնա­կա­րան զանգել է մարզխորհրդի գործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը եւ Վալե­րի Գրի­գորյա­նին հրա­վի­րել իր մոտ: Ըստ Արե­գա Գրի­գորյա­նի, Լեո­նարդ Պետրոսյա­նը Վալե­րի Գրի­գորյա­նին ասել է, որ Մոսկվա­յից պետք է զանգի մարզկո­մի նախկին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Հենրիխ Պողոսյա­նը, որպեսզի «կարեւոր տեղե­կություններ փոխանցի»: Կայացե՞լ է Հենրիխ Պողոսյան-Լեո­նարդ Պետրոսյան-Վալե­րի Գիրգորյան հեռա­խո­սազրույցը կամ Հենրիխ Պողոսյանն ի՞նչ «կարեւոր տեղե­կություն» պիտի փոխանցեր, հայտնի չէ եւ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, երեւի երբեք չբա­ցա­հայտվի: 

Վալե­րի Գրի­գորյա­նի ուղղությամբ արձակվել է երկու տասնյա­կից ավե­լի կրա­կո­ցը: Հարուցվել է քրեա­կան գործ, որի վարույթը, սակայն, հանձնա­րարվել է Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խա­զությա­նը: 

Այդ սպա­նության մոտի­վա­ցիան ղարա­բաղյան Շարժման գործիչնե­րից Ժաննա Գալստյա­նը բացատրել է այնպես, որ եթե դա տեղի չունե­նար, ապա «պայքա­րի ուղղությունը կշեղվեր», իսկ Լեւոն Մելիք Շահնա­զարյա­նը գրե­թե բացա­հայտ ասել է, որ Վալե­րի Գրի­գորյա­նը Ստե­փա­նա­կերտում Պոլյա­նիչկո­յի հետ «համա­գործակցող անձանցից մեկն էր»: Այսպի­սով, ակնհայտ է, որ Վալե­րի Գրի­գորյա­նի նկատմամբ իրա­կա­նացվել է ցուցադրա­կան հաշվե­հարդար, բայց այն հասցեագրվել է բոլոր այն անձանց եւ խմբե­րին, ովքեր փորձում էին կանխել Ադրբե­ջա­նի հետ ռազմա­կան բախումը, խնդի­րը պահել քաղա­քա­կան քննարկումնե­րի ձեւա­չա­փում եւ Մոսկվա­յի աջակցությամբ ու Երեւա­նի համա­ձայնությամբ հասնել ԼՂ սահմա­նադրա­կան կարգա­վի­ճա­կի վերա­կանգնմա­նը, մարզա­յին նոր իշխա­նություննե­րի ձեւա­վորմա­նը, հարա­բե­րա­կան կայունության հաստատմա­նը: 

Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությամբ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի խաղաղ-բանակցա­յին կարգա­վորման տարբե­րա­կը մերժվել է: Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը խոստո­վա­նել է, որ մարզխորհրդի գործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը մի քանի անգամ կես-կատակ, բայց իրա­կա­նում ամե­նա­լուրջ կերպով հետաքրքրվել է, թե կա՞ «մահա­պատժի ենթա­կա անձանց ցուցակ, իր անունը նույնպես ներառնվա՞ծ է»: Ասվա­ծը պարզ վկա­յություն է, որ արդեն ԽՍՀՄ փլուզման նախօ­րեին Ստե­փա­նա­կերտում ձեւա­վորվել էր մի մթնո­լորտ, երբ ղարա­բաղյան կարգա­վորման մասին խոսելն իսկ դիտվում էր «ազգա­յին դավա­ճա­նություն»: Այդ պայմաննե­րում ոչ ոք չէր կարող ընդդի­մա­նալ պատե­րազմով հարց լուծե­լու քարոզչությա­նը: 

Կարե­լի է վստա­հության մեծ չափա­բաժնով ասել, որ այդ քարոզչության թիկունքում կանգնած էին խորհրդա­յին եւ ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րը: Պատե­րազմը ձեռնտու էր միայն նրանց: 

Վերջ

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ