14.8 C
Yerevan

Արցա­խի Պետնա­խա­րա­րը «Ակտի­վիստ» Չէ

Ընդունե­լով «ակտի­վիստի» կեցվածք, նրանք չեղարկում են Արցա­խի ընտրված ներկա­յա­ցուցչի մանդա­տը, խզում միջազգա­յին հանրության հետ շփումնե­րը, վերածվում, ինչպես երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը կասեր, «շարքա­յին ընդդի­մա­դի­րի»:

Վահրամ Աթա­նեսյան

Բռնա­տե­ղա­հանված Նժդեհ Իսկանդարյա­նը, ով մամուլի հետ շփումնե­րում հանդես է գալիս որպես «պետնա­խա­րար», Արցա­խի ներկա­յա­ցուցչության շենքում Քննչա­կան կոմի­տեի անցկացրած խուզարկության դրդա­պատճառ է համա­րել իրենց «ակտի­վությունը»: Նախօ­րեին այդ շենքում Արցա­խի Ազգա­յին ժողո­վը ԼՂՀ անկա­խության հանրաքվեի եւ սահմա­նադրության օրվա առթիվ «լսումներ է կազմա­կերպել»: 

Քննչա­կան կոմի­տեն դեռեւս հիմնա­վո­րում մեկնա­բա­նություն չի արել, թե ինչ քրեա­կան գործի կամ ողջա­միտ կասկա­ծի հիման վրա է անցկացվել խուզարկությունը եւ ինչ արդյունքի է հասել, բայց պետք է արձա­նագրել, որ պատկան մարմի­նը, մեղմ ասած, այդ գործո­ղությունն իրա­կա­նացնե­լու ամե­նա­հարմար ժամա­նա­կը չէ, որ ընտրել է: 

Մյուս կողմից, սակայն, Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րը, ով նաեւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահն է, պետա­կան նախա­րա­րը, կառա­վա­րության անդամնե­րը, պատգա­մա­վորնե­րը, եթե նրանք իրոք հանդես են գալիս որպես բռնա­տե­ղա­հանված բնակչության ընտրված ներկա­յա­ցուցիչներ եւ նպա­տակ ունեն օրա­կարգում պահել Արցա­խի եւ արժա­նա­պա­տիվ վերա­դարձի հարցը, չպետք է այդ մասին հիշեն միայն տոն եւ հիշա­տա­կի օրե­րին եւ գործեն «ակտի­վիստի» նման: 

Ամե­նեւին էլ պատա­հա­կան չէ, որ Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ը Հայաստան-Եվրա­միություն ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին «մեկնա­բա­նություննե­րում» առանձնա­հա­տուկ շեշտել է, որ 2023 թ. սեպտեմբե­րի 19-ին սանձա­զերծած ահա­բեկչա­կան մեկօրյա պատե­րազմից հետո ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայրում եւ Եվլա­խում Արցա­խի իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րին «ներկա­յացրել է ինտեգրա­ցիա­յի ծրա­գիր», որը «մերժվել է, ընտրվել Հայաստան տեղա­փոխվե­լու տարբե­րա­կը»: 

Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րը եւ Ազգա­յին ժողո­վը պետք է առա­ջին հերթին այս հարցում պարզություն մտցնի. Եղե՞լ է «ինտեգրա­ցիա­յի ծրա­գիր», ի՞նչ պայմաննե­րով, ի՞նչ հիմնա­վո­րումնե­րով են Արցա­խի բանագնացնե­րը մերժել այն, իսկ եթե Ադրբե­ջա­նի ԱԳՆ «մեկնա­բա­նություննե­րը» կեղծ են, հնա­րա­ծին, ինչի հավա­նա­կա­նությունը շատ բարձր է, ապա ինչու՞ «լսումնե­րի» մասնա­կիցներն այդ մասին հայտա­րա­րություն չեն տարա­ծել: Եւ առհա­սա­րակ, ինչու՞ անցած ավե­լի քան երկու տարի­նե­րին Ստե­փա­նա­կերտը Բաքվի հասցեին ոչ մի հայտա­րա­րություն չի ընդունել: 

Թվա­բա­նա­կան պարզա­գույն գործո­ղության նման ակնհայտ է, որ վերա­դարձի իրա­վունքը միջազգա­յին իրա­վա­կան ատյաննե­րում պաշտպա­նե­լու եւ հաստա­տե­լու համար նախ պետք է իրա­վա­կան գնա­հա­տա­կան տրվի Արցա­խից հայ բնակչության «ելքին»: Այսինքն, պետք է ապա­ցուցվի, որ տեղի է ունե­ցել էթնիկ զտում, բռնի տեղա­հա­նություն: Այս հարցի իրա­վա­տե­րը ֆորմալ առումով շարունա­կում են մնալ Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րը, նրա կառա­վա­րությունը, Ազգա­յին ժողո­վը: 

Ընդունե­լով «ակտի­վիստի» կեցվածք, նրանք չեղարկում են Արցա­խի ընտրված ներկա­յա­ցուցչի մանդա­տը, խզում միջազգա­յին հանրության հետ շփումնե­րը, վերածվում, ինչպես երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը կասեր, «շարքա­յին ընդդի­մա­դի­րի»: Եւ ամեն ինչ վերածվում է ողբերգա­զա­վեշտի. նախկին պետա­կան նախա­րար Արտակ Բեգլարյա­նը մի ձեռքով Նիկոլ Փաշինյա­նին զրկում է Արցա­խի հարցը փակե­լու իրա­վունքից, մյուսով պահանջում, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը միջազգայնացնեն եւ Ադրբե­ջա­նի հետ բանակցություննե­րի օրա­կարգ բերեն Արցախ վերա­դարձի իրա­վունքի հարցը: 

Այս վիճա­կը հիշեցնում է «Արցա­խը երբեք չի լինե­լու անկախ Ադրբե­ջա­նի կազմում» հոխորտանքը Հայաստա­նին պարտադրե­լու նպա­տա­կա­սեւե­ռումը, նաեւ որի հետեւանք էր Արցա­խի շրջա­փա­կումը, պաշա­րումը, մեկօրյա պատե­րազմը եւ հարյուր հազար մարդու բռնա­տե­ղա­հա­նությունը: Դա մի ժամա­նակ էր, երբ Ստե­փա­նա­կերտում օրի­նա­կան իշխա­նությունը փոխա­կերպվել էր «բազմագլուխ» ամբո­խա­վա­րության, եւ բոլո­րը ոչ թե պատասխա­նա­տու պաշտոնյա, այլ «Սարդա­րա­պա­տի ակտի­վիստ էին»: Այդ փորձը Հայաստա­նում չպետք է կրկնվի, Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րը պարտա­վոր են «ակտի­վիստից» վերա­փոխվել պատասխա­նա­տու ներկա­յա­ցուցիչնե­րի: Իսկ եթե չեն կարող, ուրեմն թող դադա­րեն հանդես գալ բռնա­տե­ղա­հանված հարյուր քսան հազար մարդու անունից: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ