13.4 C
Yerevan

Բաքվին Եվս Անհրա­ժեշտ Է Խաղա­ղությունը

Եթե Թուրքիան իսկա­պես ազդե­ցություն ունի Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կան որո­շումնե­րի վրա, ապա հենց Անկա­րան պետք է հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տի Բաքվի հետ, որպեսզի պայմա­նա­գի­րը ստո­րագրվի այդ ժամկետնե­րում։ Հայաստա­նում երբեմն չափա­զանց մեծ ուշադրություն է դարձվում ադրբե­ջա­նա­կան հռե­տո­րա­բա­նությա­նը՝ ավե­լի շատ, քան դրա իրա­կան քաղա­քա­կան կշռին։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Հարցազրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի ներկա լարվա­ծությունը և տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության խնդիրնե­րը։ Ռուսաստա­նի դեսպա­նի կողմից շեշտվել է երկու երկրնե­րի պատմա­կան կապե­րը և տնտե­սա­կան գործակցությունը, մինչդեռ նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նը դեսպա­նի խոսքե­րը որա­կում է որպես կայսե­րա­կան քարոզչություն։ Առանձնա­հա­տուկ ուշադրություն է դարձվում Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրին, որի շուրջ Բաքուն առաջ է քաշում նոր նախա­պայմաններ, ներառյալ Հայաստա­նի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը՝ անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վի հայտա­րա­րությա­նը, ասաց, որ ինքը ավե­լացնե­լու ոչինչ չունի այն ամե­նից բացի, ինչ արդեն հնչեցրել է Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը։ Նա նշեց, որ Միրզո­յա­նը հստակ ձևա­կերպել է՝ խաղա­ղության պայմա­նագրի վերջնա­կան ստո­րագրման շուրջ Հայաստա­նը ունի իր պատկե­րա­ցումնե­րը, Ադրբե­ջա­նը՝ իր, և այդ պատկե­րա­ցումնե­րը դեռևս համա­ձայնեցված չեն։ Աթա­նեսյա­նի կարծի­քով, այստեղ հավելյալ մեկնա­բա­նության կարիք պարզա­պես չկա։

Անդրա­դառնա­լով այն դիտարկմա­նը, թե սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի հարցը կարող է հետաձգել խաղա­ղության պայմա­նագրի իրա­կա­նա­ցումը, Վահրամ Աթա­նեսյա­նը ընդգծեց, որ ոչ ոք երբևէ չի հայտա­րա­րել, թե այդ պայմա­նագրի կյանքի կոչումը մոտ ապա­գա­յի հարց է։ Նա հիշեցրեց, որ նման լավա­տե­սա­կան կանխա­տե­սում հնչեցրել է միայն Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Հաքան Ֆիդա­նը։ Աթա­նեսյա­նի համոզմամբ, եթե Թուրքիան իսկա­պես ազդե­ցություն ունի Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կան որո­շումնե­րի վրա, ապա հենց Անկա­րան պետք է հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տի Բաքվի հետ, որպեսզի պայմա­նա­գի­րը ստո­րագրվի այդ ժամկետներում։Հայաստանում երբեմն չափա­զանց մեծ ուշադրություն է դարձվում ադրբե­ջա­նա­կան հռե­տո­րա­բա­նությա­նը՝ ավե­լի շատ, քան դրա իրա­կան քաղա­քա­կան կշռին։ Նրա խոսքով՝ Բայրա­մո­վի հայտա­րա­րություննե­րը չպետք է ընկա­լել որպես կոշտ և անշրջե­լի նախա­պայմաններ, քանի որ խաղա­ղության պայմա­նա­գի­րը անհրա­ժեշտ է ոչ միայն Հայաստա­նին, այլ առնվազն նույնքան, եթե ոչ ավե­լի՝ Ադրբե­ջա­նին։ Նա կարծում է, որ կողմերն արդեն իսկ քայլեր են կատա­րել և շարունա­կում են կատա­րել հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս չափա­վոր լավա­տե­սություն ցուցա­բե­րել պայմա­նագրի ստո­րագրման ու վավե­րացման հարցում։

Անդրա­դառնա­լով ադրբե­ջա­նա­կան բենզի­նի ներմուծման շուրջ առա­ջա­ցած աղմուկին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ հուզա­կան արձա­գանքնե­րը բնա­կան են՝ հաշվի առնե­լով, որ շուրջ երե­քուկես տասնամյակ հայ-ադրբե­ջա­նա­կան հրա­պա­րա­կա­յին առևտրա­յին հարա­բե­րություններ չեն եղել։ Նա ասաց, որ ադրբե­ջա­նա­կան մամուլի հրա­պա­րա­կումնե­րից երև­ում է՝ Բաքվում լրջո­րեն քննարկվում է հայկա­կան ապրանքնե­րի ներմուծման հնա­րա­վո­րությունը, հատկա­պես սննդարդյունա­բե­րության ոլորտում՝ հյութեր, պահա­ծո­ներ, մսամթերք և գյուղատնտե­սա­կան այլ ապրանքներ։ Աթա­նեսյա­նը­նաև նշեց մի հետաքրքիր հանգա­մանք, ըստ որի Ադրբե­ջա­նը կարող է իր գյուղմթերքի ավելցուկը արտա­հա­նել Հայաստան՝ վերամշակման նպա­տա­կով, քանի որ չունի բավա­րար զարգա­ցած արդյունա­բե­րություն։

Նրա գնա­հատմամբ, երկկողմ առևտրի շուրջ քննարկումնե­րի ակտի­վա­ցումը պետք է դիտարկել որպես դրա­կան ազդակ։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ պետա­կան կառույցնե­րը պարտա­վոր են տեղե­կատվա­կան դաշտում լինել առա­վել հետև­ո­ղա­կան և հստակ, քանի որ բենզի­նի ներմուծման հարցում սկզբում հանրության մեջ ստեղծվել էր սխալ տպա­վո­րություն, թե խոսքը նվի­րատվության մասին է։ Աթա­նեսյա­նը կարծում է, որ այստեղ առկա են տեղե­կատվա­կան և քարոզչա­կան թերա­ցումներ, որոնք պետք է հաղթա­հարվեն՝ առանց էմո­ցիա­նե­րի, վերագրումնե­րի և ներքա­ղա­քա­կան պայքա­րի ենթա­տեքստի։

Խոսե­լով ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի մեկնարկը արդեն տրված է, սակայն ցանկա­լի կլի­ներ, որ ընդդի­մա­դիր ուժե­րը գործեին ռացիո­նալ և առաջնորդվեին մեկ հիմնա­րար սկզբունքով՝ չվնա­սել Հայաստա­նին։ Նա կոշտ գնա­հա­տա­կան տվեց որոշ հայտա­րա­րություննե­րին՝ ընդգծե­լով, որ նման խոսույթը քաղա­քա­կան գործչին վայել չէ և ավե­լի շուտ փողո­ցա­յին կամ կենցա­ղա­յին մակարդա­կի արտա­հայտություն է։ Նրա կարծի­քով, քաղա­քա­կան հայտ ներկա­յացնող ուժը չի կարող թույլ տալ նմա­նա­տիպ վերագրումներ։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի դեսպան Սերգեյ Կոպիրկի­նի հայտա­րա­րություննե­րին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ դրանք քաղա­քա­կան վերլուծություն չեն, այլ զուտ քարոզչություն՝ հիմնված հին նարա­տիվնե­րի վրա՝ «եղբայրություն», «դաշնակցա­յին հարա­բե­րություններ» և նման ձևա­կերպումներ։ Նա նշեց, որ դժվար է խոսել եղբայրա­կան հարա­բե­րություննե­րի մասին այն պայմաննե­րում, երբ Ռուսաստա­նը պատե­րազմի մեջ է Ուկրաի­նա­յի հետ, որը նրա խոսքով պատմա­կա­նո­րեն և մշա­կութա­յին առումով Ռուսաստա­նի ամե­նա­մոտ ժողո­վուրդնե­րից է։Աթանեսյանը խտրա­կան և կայսե­րա­պաշտա­կանբնույթի դրսև­ո­րում համա­րեց այն ձևա­կերպումնե­րը, ըստ որոնց ռուս ժողո­վուրդը ներկա­յացվում է որպես «մեծ», իսկ մյուսնե­րը՝ ոչ։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը և Ռուսաստա­նը պետք է ունե­նան բարիդրա­ցիա­կան ու փոխշա­հա­վետ հարա­բե­րություններ, սակայն դեսպա­նի հայտա­րա­րություննե­րից ավե­լի շատ երև­ում է Մոսկվա­յի փորձը՝ իր կայսե­րա­կան շահե­րը առաջ մղե­լու Հայաստա­նի հաշվին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև քննա­դա­տեց «Թրամփի երթուղու» շուրջ ռուսա­կան դիրքո­րո­շումը՝ հարցադրե­լով, թե իրա­կա­նում որ երկրի շահե­րին է այն վնա­սում։ Նրա համոզմամբ, Հայաստա­նը պաշտո­նա­պես առա­ջարկել է Ռուսաստա­նին միա­նալ այդ նախագծին՝ վերա­կանգնե­լով տարա­ծաշրջա­նա­յին երկա­թուղա­յին կապե­րը, ինչը կարող էր նույնիսկ շահա­վետ լինել հենց Ռուսաստա­նի համար՝ Իրա­նի հետ հաղորդակցության տեսանկյունից։ Նա նշեց, որ այստեղ տրա­մա­բա­նա­կան հակա­սություն չկա, բացի քաղա­քա­կան ամբի­ցիա­նե­րից։

Աթա­նեսյա­նը եզրա­կացրեց, որ Ռուսաստա­նը, չլուծե­լով Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը, փորձում է լարվա­ծությունը արտա­ծել նաև Հարա­վա­յին Կովկաս։ Նրա կարծի­քով, սա լուրջ մարտահրա­վեր է, որին Հայաստա­նի կառա­վա­րությունն ու արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը պետք է համարժեք և կոշտ արձա­գանք տան՝ ռուսա­կան կողմին վերա­դարձնե­լով իրա­կան բանակցա­յին դաշտ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ