15.9 C
Yerevan

Գործել ՀՀ Դեմ, Նշա­նա­կում Է Գործել ԱՄՆ Դեմ

Ոչ մի կետում չկա որևէ գործա­ռույթ կամ տարածք, որտեղ Հայաստա­նի վերահսկո­ղությունը փոխանցված լինի այլ պետության կամ կառույցի։

Գայա­նե Աբրա­համյան

1inTV‑ն զրուցել է ՝ «Հանուն հավա­սար իրա­վունքնե­րի» հասա­րա­կա­կան կազմա­կերպության ղեկա­վար, Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր Գայա­նե Աբրա­համյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ամե­րիկյան նոր համա­ձայնագրե­րի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը, որոնք ուղղված են տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացմա­նը։ Աբրա­համյա­նը շեշտում է, որ Միացյալ Նահանգնե­րի տնտե­սա­կան շահե­րի­ներգրա­վումը Հայաստա­նում ծառա­յում է որպես անվտանգության լրա­ցուցիչ երաշխիք և պաշտպա­նում է երկրի ինքնիշխա­նությունը։

Գայա­նե Աբրա­համյա­նը, ասաց, որ «TRIPP»-ի շրջա­նա­կա­յին փաստա­թուղթը պետք է դիտարկել ոչ թե որպես տեխնի­կա­կան կամ զուտ տնտե­սա­կան համա­ձայնություն, այլ նախ և առաջ որպես անվտանգա­յին փաստա­թուղթ։ Նրա գնա­հատմամբ՝ այն փաստա­ցի շարունա­կությունն է օգոստո­սի 8‑ի հայ-ամե­րիկյան պայմա­նա­վորվա­ծության և հոկտեմբերյան հռչա­կագրի, սակայն արդեն շատ ավե­լի գործառնա­կան և մանրա­մասն մշակված տեսքով։

Աբրա­համյա­նը նշեց, որ փաստա­թուղթը գնա­հա­տե­լիս առանցքա­յին սկզբունքը պետք է լինի ոչ թե առանձին կետե­րի մեկուսացված ընթերցումը, այլ ելա­կե­տա­յին իրա­վի­ճա­կից դեպի վերջնա­կան արդյունք անցած ճանա­պարհի վերլուծությունը։ Նրա խոսքով՝ 2021–2023 թվա­կաննե­րին Հայաստանն առե­րեսվել է Սյունի­քի ուղղությամբ ամե­նօրյա ռազմա­կան սպառնա­լի­քի, ուժի կիրառման բացա­հայտ շանտա­ժի և ռուսա­կան կողմից ներկա­յացված պահանջնե­րի, որոնք ենթադրում էին այդ հատվա­ծում Հայաստա­նի ինքնիշխան վերահսկո­ղության փաստա­ցի կորուստ։

Նրա դիտարկմամբ՝ տվյալ փաստա­թուղթը այդ համա­տեքստում որա­կա­պես այլ իրա­վի­ճակ է ստեղծում։ Աբրա­համյա­նը ընդգծեց, որ փաստաթղթում հստակ ամրագրված են Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունը, իրա­վա­զո­րությունը և տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Նա շեշտեց, որ փաստաթղթի ոչ մի կետում չկա որևէ գործա­ռույթ կամ տարածք, որտեղ Հայաստա­նի վերահսկո­ղությունը փոխանցված լինի այլ պետության կամ կառույցի։

Գայա­նե Աբրա­համյա­նը ասաց, որ ադրբե­ջա­նա­կան կողմի այն հայտա­րա­րություննե­րը, թե իրենք ստա­ցել են այն, ինչ ցանկա­նում էին, պետք է դիտարկել որպես ներքին լսա­րա­նին ուղղված հռե­տո­րա­բա­նություն։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևի իրա­կան պահանջներն էին՝ սահմաննե­րի բացա­կա­յություն, մաքսա­յին և անձնագրա­յին վերահսկո­ղության բացա­կա­յություն, ինչը փաստաթղթում ամբողջությամբ մերժված է։ Ըստ նրա՝ փաստա­թուղթը նախա­տե­սում է թե՛ մաքսա­յին, թե՛ անձնագրա­յին վերահսկո­ղություն՝ մանրա­մասն նկա­րագրե­լով, թե ով և ինչ իրա­վա­սությամբ է դրանք իրա­կա­նացնե­լու։

Աբրա­համյա­նը հատուկ ուշադրություն հրա­վի­րեց այն փաստի վրա, որ անգամ սպա­սարկող կազմա­կերպության լիցենզա­վո­րումն իրա­կա­նացվե­լու է Հայաստա­նի Հանրա­պե­տության կողմից, իսկ կազմա­կերպության բաժնե­մա­սե­րի որևէ վաճառք, փոխանցում կամ վերա­կազմա­վո­րում հնա­րա­վոր չէ առանց ՀՀ կառա­վա­րության համա­ձայնության։ Նրա գնա­հատմամբ՝ սա ամբողջությամբ չեզո­քացնում է այն մտա­հո­գություննե­րը, թե ապա­գա­յում մասնա­բա­ժիններ կարող են անցնել ադրբե­ջա­նա­կան կամ թուրքա­կան կառույցնե­րի վերահսկո­ղության տակ։

Նա նաև անդրա­դարձավ այն քննա­դա­տություննե­րին, թե Հայաստա­նը ստա­ցել է միայն 26 տոկոս բաժնե­մաս։ Աբրա­համյա­նի կարծի­քով՝ նման մեկնա­բա­նություննե­րը մանի­պուլյա­տիվ են, հատկա­պես հաշվի առնե­լով, որ նախորդ տարի­նե­րին բազմա­թիվ ռազմա­վա­րա­կան ոլորտներ ամբողջությամբ կամ գրե­թե ամբողջությամբ փոխանցվել են արտա­քին կառա­վարման՝ առանց Հայաստա­նի վերահսկող մասնակցության։

Գայա­նե Աբրա­համյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ի տնտե­սա­կան շահի ներգրավվա­ծությունը տվյալ նախագծում հենց այն գործոնն է, որը ստեղծում է անվտանգության ամե­նա­կա­յուն երաշխի­քը։ Նրա խոսքով՝ ներկա­յիս միջազգա­յին համա­կարգում, երբ միջազգա­յին իրա­վունքի մեխա­նիզմնե­րը խարխլված են, փոքր պետություննե­րի համար այլ պետություննե­րի տնտե­սա­կան շահը դառնում է իրա­կան պաշտպա­նա­կան բարձիկ։

Նա որպես օրի­նակ հիշեց Եվրա­միության ձևա­վորման հիմքում ընկած Շումա­նի հռչա­կա­գի­րը, ինչպես նաև Էկվա­դոր-Պերու հակա­մարտության լուծման մոդե­լը, որտեղ համա­տեղ տնտե­սա­կան նախագծե­րը կանխել են նոր պատե­րազմնե­րը։ Աբրա­համյա­նը կարծում է, որ նույն տրա­մա­բա­նությունն է կիրառվում նաև այս դեպքում՝ փոխկախվա­ծության և համա­տեղ շահի միջո­ցով նվա­զեցնե­լով ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի հավա­նա­կա­նությունը։

Աբրա­համյա­նը դիտարկում է, որ TRIPP‑ի գործարկումը ժամա­նա­կի ընթացքում Ադրբե­ջա­նին նույնպես դնում է փոխկախվա­ծության մեջ Հայաստա­նի հետ, ինչի արդյունքում ուժա­յին առա­վե­լությունը դառնում է երկրորդա­կան։ Նրա խոսքով՝ հենց սա է պատճա­ռը, որ այսօր տեսնումենք համա­տեղ տեխնի­կա­կան շրջայցեր և շինա­րա­րա­կան գործընթացնե­րի նախա­պատրաստում։

Անդրա­դառնա­լով Թուրքիա­յի հայտա­րա­րություննե­րին՝ Գայա­նե Աբրա­համյա­նը նշեց, որ Անկա­րան բացա­հայտո­րեն դիտարկում է նախա­գի­ծը որպես տարա­ծաշրջա­նա­յին կապե­րի ընդլայնման միջոց, սակայն դա չի հակա­սում Հայաստա­նի շահե­րին, քանի որ նախա­գի­ծը հիմնված է ինքնիշխա­նության և փոխա­դարձության սկզբունքնե­րի վրա։

Նա նաև անդրա­դարձավ ռուսա­կան արձա­գանքնե­րին՝ ընդգծե­լով, որ Ռուսաստա­նը տնտե­սա­կան առումով շահագրգռված կարող է լինել, սակայն քաղա­քա­կան առումով շահագրգռված չէ Հայաստա­նի զարգացման և ինքնիշխա­նության խորացման մեջ։ 

Գայա­նե Աբրա­համյա­նը նշեց, որ ռուսա­կան պետա­կան քարոզչության մեջ հնչող սպառնա­լիքնե­րին Հայաստա­նը պետք է արձա­գանքի հստակ և դիվա­նա­գի­տա­կան ձևով, ինչն արդեն արվել է արտա­քին գործե­րի նախա­րա­րության կողմից։ Նրա կարծի­քով՝ սա անհրա­ժեշտ է հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը նվա­զեցնե­լու համար։

Ամփո­փե­լով՝ Աբրա­համյա­նը ասաց, որ տվյալ փաստա­թուղթը պետք է ընկա­լել որպես Հայաստա­նի անվտանգության, ինքնիշխա­նության և տնտե­սա­կան զարգացման համակցված գործիք։ Նրա համոզմամբ՝ այլընտրանք պարզա­պես չկա, և Հայաստա­նի շահը պահանջում է առաջ շարժվել այս ուղղությամբ՝ միա­ժա­մա­նակ կառա­վա­րե­լով արտա­քին ռիսկերն ու ազդե­ցություննե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ