13.5 C
Yerevan

Եթե ՍԴՀԿ‑ի (մարքսիստա­կան և ինտերնա­ցիո­նա­լիստա­կան) համար Հին աշխարհի հետ խզումը արմա­տա­կան էր՝

Եթե ՍԴՀԿ‑ի (մարքսիստա­կան և ինտերնա­ցիո­նա­լիստա­կան) համար Հին աշխարհի հետ խզումը արմա­տա­կան էր՝ «ես»-ի հեղա­փո­խության և հասա­րա­կա­կան գիտություննե­րի գալուստի անունից, ապա Արմե­նա­կան կուսակցության (ավանդա­պաշտա­կան և տարա­ծաշրջա­նա­յին) համար հարց անգամ չէր կարող լինել կրո­նա­կան կարգի և դասա­կա­նության հետ խզումը։

Կայծ Մինասյան

Մաս երկրորդ

Դեպի համա­հունչ պատմություն, քաղա­քա­կա­նություն, հեղա­փո­խություն և Հայ դատա­կա­նություն

Հայկա­կան հեղա­փո­խա­կան շարժումը (1878–1914)՝ որը հիմնա­կա­նում կազմված էր Արմե­նա­կան կուսակցությունից, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ) և Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունից (ՀՅԴ), երկու դինա­մի­կա­նե­րի ժառանգորդն էր, որոնք երբեմն փոխլրացնող էին, երբեմն՝ հակա­սա­կան։ Մի կողմից՝ Լուսա­վո­րության համա­մարդկայնությունը, հեղա­փո­խություննե­րի դարաշրջա­նը (ֆրանսիա­կան, ամե­րիկյան, արդյունա­բե­րա­կան), Արև­ելյան հարցի ծնունդը, ռուսա­կան և օսմանյան կայսրություննե­րում լիբե­րալ բարե­փո­խումնե­րը, Օսմանյան կայսրության պատե­րազմներն ու պարտություննե­րը, Պատմության շարժիչ ուժի դերում Բանա­կա­նության վրա հիմնված նոր գաղա­փարնե­րի վերելքը, ինչպես նաև ուսա­նողնե­րի, մտա­վո­րա­կաննե­րի և հրա­պա­րա­կա­խոսնե­րի մի սերնդի ի հայտ գալը, որոնք՝ արտա­սահմա­նում համալսա­րաններ հաճա­խե­լու շնորհիվ, իրենց նախորդնե­րից ավե­լի բաց էին։

Մյուս կողմից՝ ռուսա­կան և օսմանյան կայսրություննե­րի բռնա­պե­տությունը իրենց համա­պա­տասխան հեռա­վոր նահանգնե­րում, կենտրո­նա­կան իշխա­նություննե­րի անհա­վա­սար քաղա­քա­կա­նություննե­րը, Հայ եկե­ղե­ցու պահպա­նո­ղա­կա­նությունը, Թուրքա­կան Հայաստա­նում արդյունա­բե­րա­կան հենքի բացա­կա­յությունը, ավանդա­կան հայկա­կան ընտա­նի­քի մոդե­լի կոշտությունը և լեռնաշխարհի բնակչության մեկուսացված մտա­ծո­ղություննե­րը, որոնք կտրված էին աշխարհի իրա­կա­նություննե­րից։

Ինչպե՞ս էին երեք հայկա­կան կազմա­կերպություննե­րը միա­վո­րում համա­մարդկայնության թելը առանձնա­հատկության ասե­ղի հետ՝ այն երկու գործիքնե­րը, որոնք անհրա­ժեշտ էին նոր ազգա­յին պատմո­ղա­կա­նություն կարե­լու և նոր պատկե­րագրություն առա­ջարկե­լու համար, որը պիտի միա­վո­րեր հայե­րին։ Պարզա­պես քաղա­քա­կա­նության ներխուժմամբ՝ որպես հեղա­փո­խա­կան մղում հնա­րա­վո­րություննե­րի դաշտ, նոր դերա­կա­տա­րի ծառա­յության մեջ՝ Հայաստան։ Այդ պահից ի վեր պատմությունը, քաղա­քա­կա­նությունը, հեղա­փո­խությունը և Հայաստա­նը դարձան մեկ ալքի­միա, մեկ նոր պարա­դիգմա։ Միա­սին այս հեղա­փո­խա­կան կազմա­կերպություննե­րը հայե­րին առա­ջարկե­ցին պատմության մեջ մեծ թռիչք կատա­րել՝ դիմագրա­վե­լով ուժա­յին հարա­բե­րություննե­րի դաժա­նությա­նը, իրա­կա­նությա­նը։ Ինչո՞ւ օգտա­գործել «մեծ թռիչք» պատկե­րը։ Որովհետև մինչև 1877–1878 թթ. ռուս-թուրքա­կան պատե­րազմի շրջա­դարձա­յին պահը հայե­րը, հավա­քա­կան մակարդա­կով, իրենց ապա­գան պատկե­րացնում էին ոչ թե քաղա­քա­կան հեռանկա­րով՝ իրա­կա­նությա­նը դիմա­կա­յե­լու համար, այլ մշա­կութա­յին։ Ազգա­յին միտքը արտա­հայտվում էր մշա­կույթի միջո­ցով, հատկա­պես հոգև­ո­րա­կաննե­րի առաջնորդությամբ, որոնք էլի­տա­նե­րի մեջ մեծա­մասնություն էին կազմում և միակ հեղի­նա­կություններն էին, որոնք ճանաչվում էին կայսե­րա­կան իշխա­նություննե­րի կողմից։ Այն աստի­ճան, որ մշա­կութա­յի­նի միջո­ցով ապա­գա­յի մեջ նախագծվե­լը թույլ էր տալիս շրջանցել կամ խուսա­փել իրա­կա­նության կոշտությունից, մինչդեռ քաղա­քա­կա­նի միջո­ցով նախագծվե­լը հայկա­կան հեղա­փո­խության առա­ջա­մարտիկնե­րի (Աբովյան, Նալբանդյան, Խրիմյան Հայրիկ, Րաֆֆի և այլն) համար նշա­նա­կում էր առե­րե­սում իրա­կա­նությա­նը, կեղծ պատրանքնե­րի ավարտ, ուժեղ և անկեղծ գործո­ղություն՝ առանց հետև­անքնե­րը իմա­նա­լու կամ պատասխա­նատվությունը չափե­լու։ Այստե­ղից էլ՝ մեծ թռիչքի գաղա­փա­րը։

Այս թռիչքը սահմանվեց, նախ և առաջ, եթե ոչ որպես խզում, ապա գոնե որպես հեռա­ցում հայկա­կան մոնիզմից(փիլիսոփայական մտա­ծո­ղություն)՝ այն մտա­ծո­ղության համա­կարգից, որը բաղկա­ցած էր մեկ միակ նյութից՝ հոգև­ո­րից կամ կրո­նա­կա­նից, և որը խեղդում էր մյուս բոլոր ոլորտնե­րը (քաղա­քա­կան, սոցիա­լա­կան, մշա­կութա­յին, տնտե­սա­կան)։ Այս հայկա­կան մոնիզմը կամ «եկե­ղե­ցի-ազգը» միա­վո­րում էր գործունեության տարբեր դաշտե­րը և վերացնում դրանց միջև եղած հեռա­վո­րություննե­րը՝ կանխե­լու համար դրանց ինքնուրույնա­ցումը. քաղա­քա­կա­նը կրո­նա­կան էր, մշա­կութա­յի­նը կրո­նա­կան էր, ամեն ինչ կրո­նա­կան էր։ Սակայն ամբողջ տասնիննե­րորդ դարի ընթացքում առա­ջին գաղտնի ընկե­րություննե­րի կամքը, որը հաստատվեց երեք հայկա­կան հեղա­փո­խա­կան կազմա­կերպություննե­րի կողմից, հենց այն էր, որ արժև­ո­րեն քաղա­քա­կա­նը՝ ի վնաս կրո­նա­կա­նի, և խզում նշեն հին կարգի հետ։

Այս ազա­տագրա­կան շարժումը ներկա­յացնում էր իրեն որպես նոր պատմության կրող, պատմություն, որը գրվում էր բանա­կա­նությամբ և մարդու ձեռքով՝ ի վնաս կրո­նի և Աստծո ձեռքի։ Սակայն քաղա­քա­կա­նության այս ինքնուրույնա­ցումը նույնա­կան չէր, հատկա­պես երեք հիմնա­կան կազմա­վո­րումնե­րի միջև։ Արմե­նա­կան կուսակցությունը, ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն առաջ էին շարժվում ցրված կարգով։ Եթե ՍԴՀԿ‑ի (մարքսիստա­կան և ինտերնա­ցիո­նա­լիստա­կան) համար Հին աշխարհի հետ խզումը արմա­տա­կան էր՝ «ես»-ի հեղա­փո­խության և հասա­րա­կա­կան գիտություննե­րի գալուստի անունից, ապա Արմե­նա­կան կուսակցության (ավանդա­պաշտա­կան և տարա­ծաշրջա­նա­յին) համար հարց անգամ չէր կարող լինել կրո­նա­կան կարգի և դասա­կա­նության հետ խզումը։

Եթե ՍԴՀԿ‑ն կրո­նա­կա­նի և քաղա­քա­կա­նի միջև խզում էր նշում՝ ի շահ վերջի­նիս, ապա Արմե­նա­կան կուսակցությունը հակված էր կրո­նա­կանն ու քաղա­քա­կա­նը համա­կե­ցության մեջ դնել՝ ի շահ առա­ջի­նի, ասես ներկա­յա­նա­լով որպես Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու քաղա­քա­կան թևը։ Եթե ՍԴՀԿ‑ն ցանկա­նում էր պաշտպա­նել աշխա­տա­վորնե­րին բուրժուա­զիա­յի և թագա­վո­րության դեմ, ապա Արմե­նա­կան կուսակցությունը պաշտպա­նում էր գյուղա­ցիությա­նը՝ առանց հակադրե­լու բուրժուա­զիա­յին և առա­վել ևս՝ միա­պե­տության գաղա­փա­րին։ Եթե ՍԴՀԿ‑ն ցանկա­նում էր լինել սոցիա­լա­կան հեղա­փո­խության ավանգարդը, որտեղ բռնության կիրա­ռումը սոցիա­լա­կան փոխա­կերպման վեկտոր էր, ապա Արմե­նա­կան կուսակցությունը կողմ էր ազգա­յին հեղա­փո­խության ռեֆի­կա­ցիա­յին՝ ավանդույթի (ինքնա)պաշտպանության անունից։ Եթե ՍԴՀԿ‑ն նախընտրում էր գործիչնե­րի (անհատնե­րի և ժողովրդի) զորա­ցումը, ապա Արմե­նա­կան կուսակցությունը պաշտպա­նում էր նրանց կախվա­ծությունը ավանդույթից և ազգից։ Կարճ ասած՝ ՍԴՀԿ‑ի համար պատմությունը խզում էր, Արմե­նա­կան կուսակցության համար՝ ցիկլա­յին ընթացք։ Իսկ ՀՅԴ‑ի համար պատմությունը ոչ խզում էր, ոչ էլ ցիկլա­յին, այլ՝ ողբերգա­կան։

Այս հղումը Հեգե­լին պատա­հա­կան չէ, քանի որ հեղա­փո­խա­կան շարժումը միա­ժա­մա­նակ արդյունք էր կոմտյան մոտեցման՝ աստվա­ծա­բա­նա­կան՝ Հայ եկե­ղե­ցու էվոլյուցիա­յի հետ, մետաֆի­զի­կա­կան՝ քաղա­քա­կան մշա­կույթի ներխուժմամբ և տասնիննե­րորդ դարի ազա­տագրա­կան շարժման սկիզբնե­րով, և դրա­կան՝ հեղա­փո­խա­կան շարժման նյութա­կա­նացմամբ, բայց նաև հեգելյան մոտեցման՝ Արմե­նա­կան թեզ, Հնչակյան հակա­թեզ և Դաշնակցա­կան սինթեզ։ Այն աստի­ճան, որ Արմե­նա­կան կուսակցության և ՍԴՀԿ‑ի միջև կիսա­ճա­նա­պարհին կանգնած ՀՅԴ‑ն չէր ընտրում քաղա­քա­կա­նության և կրո­նի, ազգայնա­կա­նության և ինտերնա­ցիո­նա­լիզմի, ավանդույթի և արդիա­կա­նության, գյուղա­կա­նության և քաղա­քայնության, ազգի և ժողովրդի, ինքնա­պաշտպա­նության և հեղա­փո­խության միջև։

Ճիշտն ասած՝ եթե Սիմոն Զավարյա­նը թեքվում էր դեպի Արմե­նա­կաննե­րը՝ իր գյուղա­կան, ազգա­յին, պահպա­նո­ղա­կան, հոգև­ո­րա­կան և հիմնա­րար ներշնչմամբ, և հակա­ռա­կը, եթե Ռոստո­մը իրեն ավե­լի շատ ճանա­չում էր Հնչակյաննե­րի ինտերնա­ցիո­նա­լիստա­կան, արմա­տա­կան, հակակղե­րա­կան, առա­ջա­դեմ, քաղա­քա­յին խոսքի մեջ, ապա Քրիստա­փո­րը՝ ՀՅԴ‑ի գլխա­վոր հիմնա­դի­րը, իրեն չէր ճանա­չում ո՛չ հիմնա­րար, ո՛չ էլ արմա­տա­կան մոտեցման մեջ, այլ՝ հեղա­փո­խության գործի­քա­յին մոտեցման մեջ։

(շարունա­կե­լի․․․)

Առնչվող Հոդվածներ