24.5 C
Yerevan

Եկե­ղե­ցու Լղոզված Իրա­վունքնե­րը

Պետությունը Եկե­ղե­ցուն արտո­նում  է միայն քարո­զել եւ տարա­ծել իր դավա­նանքը, ոչ թե հանդես գալ վարչա­պե­տի կամ ցանկա­ցած այլ պաշտոնյա­յի հրա­ժա­րա­կա­նի պահանջով, առա­վել եւս հիմնել քաղա­քա­կան ընդդի­մա­դիր շարժում եւ գլխա­վո­րել այն:

Վահրամ Աթա­նեսյան

Օրենքը Եկե­ղե­ցուն արտո­նում է ազա­տո­րեն քարո­զել եւ տարա­ծել միայն իր դավա­նանքը. Գարե­գին Երկրորդ‑ը վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը պահանջե­լու օրի­նա­կան իրա­վունք չունի։ Մայր աթո­ռի քաղա­քա­կան գործունեությամբ զբաղվե­լու «իրա­վունքի» պաշտպաննե­րը հղում են անում «Խղճի ազա­տության եւ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի մասին» օրենքի հոդված 18-ին, բայց այն ներկա­յացնում են խեղաթյուրված: Իրա­կա­նում հոդվածն ունի հետեւյալ ձեւա­կերպումը. «Պետությունը չի ֆինանսա­վո­րում ինչպես կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միա­ժա­մա­նակ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի անդամնե­րին եւ սպա­սա­վորնե­րին վերա­պա­հում է հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքին մասնակցե­լու իրա­վունք՝ այլ քաղա­քա­ցի­նե­րի հետ հավա­սար»: 

Ինչպես պարզ շարադրված է, պետությունը երկրի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքին մասնակցե­լու իրա­վունքը վերա­պա­հում է ոչ թե կրո­նա­կան կազմա­կերպություննե­րին, այլ՝ նրա անդամնե­րին եւ սպա­սա­վորնե­րին: Սա ոչ թե Եկե­ղե­ցուն քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լու, այլ հոգեւո­րա­կաննե­րի եւ հավա­տացյալնե­րի՝ մյուս քաղա­քա­ցի­նե­րի հետ հավա­սար իրա­վունքներ ունե­նա­լու մասին է: Այսինքն՝, օրենսդի­րը քաղա­քա­ցիա­կան իրա­վունքի հարցում հավա­տացյալնե­րին եւ հոգեւո­րա­կաննե­րին չի առանձնացնում որպես առանձին խավ կամ կաստա, նրանց  ճանա­չում է իրա­վա­հա­վա­սար քաղա­քա­ցի: Այս հարցում վեճի տեղ չի թողնում օրենքի նախորդ՝ հոդված 17‑ը, որը դարձյալ շատ պարզ, մատչե­լի շարադրանքով սահմա­նում է, որ Հայաստա­նի պետությունը «արգե­լում է եկե­ղե­ցու մասնակցությունը պետա­կան կառա­վարմա­նը, եկե­ղե­ցու եւ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի վրա չի դնում որեւէ պետա­կան գործա­ռույթ (բնագրում գործածված է «ֆունկցիա» բառը): 

Քաղա­քա­կան գործունեության նպա­տա­կը երկրի պետա­կան կառա­վա­րումն իր ձեռքը վերցնե­լը կամ դրան մասնակցության հասնելն է, որ եկե­ղե­ցու եւ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի համար օրենքի ուժով ար-գել-ված է: Իսկ ի՞նչ գործա­ռույթներ են Եկե­ղե­ցուն վերա­պահված: «Պետությունը չի խոչընդո­տում ազգա­յին եկե­ղե­ցու մենաշնորհ հանդի­սա­ցող հետեւյալ առա­քե­լություննե­րի իրա­գործմա­նը. ազատ քարո­զել եւ տարա­ծել իր դավա­նանքը Հայաստա­նի Հանրա­պե­տության ողջ տարածքով, վերաստեղծել իր պատմա­կան ավանդույթնե­րը, կառուցվածքը, կազմա­կերպություննե­րը, թեմե­րը եւ համայնքնե­րը, կառուցել նոր եկե­ղե­ցի­ներ, գործող դարձնել իրեն պատկա­նող պատմա­կան հուշարձան եկե­ղե­ցի­նե­րը, նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությա­նը, գործա­նա­կա­նո­րեն աջակցել հայ ժողովրդի բարո­յա­կան կատա­րե­լա­գործմա­նը, ծավա­լել բարե­գործա­կան եւ բարեխնամ գործունեություն»: 

Այսպի­սով, Հայաստա­նի տարածքում Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցուն որպես մենաշնորհ, ի տարբե­րություն կրո­նա­կան այլ կազմա­կերպություննե­րի, տրված  են վերը նշված գործառնա­կան իրա­վունքնե­րը: Այդ իրա­վա­կան շրջա­նա­կից դուրս Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սի, եպիսկո­պո­սաց դասի, թեմա­կալ առաջնորդի, Մայր Աթո­ռի միա­բա­նության այլ ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից որեւէ քայլ եւ քարոզ իրա­վա­կան առումով օրի­նա­զանցություն է, որովհե­տեւ պետությունը Եկե­ղե­ցուն արտո­նում  է միայն քարո­զել եւ տարա­ծել իր դավա­նանքը, ոչ թե հանդես գալ վարչա­պե­տի կամ ցանկա­ցած այլ պաշտոնյա­յի հրա­ժա­րա­կա­նի պահանջով, առա­վել եւս հիմնել քաղա­քա­կան ընդդի­մա­դիր շարժում եւ գլխա­վո­րել այն:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ