25.1 C
Yerevan

Երբ Հարցը Պետության Անվտանգությունն Է, Իշխա­նություն-Ընդդի­մություն Սահման Չկա

Հայաստանյան մաս-մեդիա­յի գերխնդի­րը պետության, հանրա­յին դիմա­կա­յունության իմունի­տե­տի բարձրա­ցումը պետք է լինի:

Վահրամ Աթա­նեսյան

Թվա­կա­նը ստույգ չեմ հիշում, համա­ցանցում որո­նե­լու եւ ճշտե­լու ժամակ էլ չկա, բայց փաստը ստույգ է. երեւի տասը տարի առաջ իտա­լա­կան թերթե­րից մեկը մի հրա­պարկման մեջ անկնարկել էր, որ Ադրբե­ջա­նի առա­ջին տիկին Մեհրի­բան Ալիեւան «մտե­րիմ հարա­բե­րություններ ունի Բելա­ռուսի նախա­գահ Ալեքսանդր Լուկա­շենկո­յի հետ եւ այդ կապերն օգտա­գործում է քաղա­քա­կան եւ առեւտրա-տնտե­սա­կան ու բիզնես կապե­րի ամրապնդման նպա­տա­կով»: 

Այդ «անարգանքին» ինչպես էր արձա­գանքել պաշտո­նա­կան Բաքուն, դիվա­նա­գի­տա­կան եւ այլ խողո­վակնե­րով ինչ ազդե­ցության էր ենթարկվել այդ լրատվա­մի­ջո­ցը կամ, գուցե նաեւ, Իտա­լիա­յի կառա­վա­րությունը, ոչ ոք չգի­տի, այդ մասին կարե­լի է միայն ենթադրություններ անել: Բայց ովքեր այդ օրե­րին հետեւել են ադրբե­ջա­նա­կան մամուլի արձա­գանքնե­րին, պետք է ազնվություն ունե­նան եւ վկա­յեն, որ ոչ մի ընդդի­մա­դիր լրատվա­մի­ջոց, այդ թվում՝ Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության քարոզչա­մի­ջոցնե­րը, ոչ միայն թույլ չտվեց վերահրա­պա­րա­կել այդ հոդվա­ծը, այլեւ բոլո­րը միա­հա­մուռ վճռա­կան բողոք հայտնե­ցին եւ պահանջե­ցին, որ իտա­լա­կան պարբե­րա­բա­կա­նը հերքի «ստա­հոդ տեղե­կությունը եւ ադրբե­ջա­նա­կան ժողովրդից ներո­ղություն խնդրի նրա արժա­նա­պատվությունը վիրա­վո­րե­լու համար»:

Առնվազն տասնամյա վաղե­մության այս պատմությունն ինչու՞ հիշե­ցի: Նոյեմբե­րի 14-ին Բաքվի իշխա­նա­կան  haqqin.az‑ը, հղում անե­լով թուրքա­կան  «odatv պարբե­րա­կա­նին», գրել է, որ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նի խնդրանքով «Հայաստա­նում տասը մզկիթ կկա­ռուցվի»: Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջոցն, ընդսմին, իր պրոֆե­սիո­նալ մակարդա­կը պահե­լու համար իր կողմից կասկա­ծել է այդ տեղե­կատվությա­նը եւ հիմնա­վո­րել, որ Հայաստա­նի բնակչության 98 տոկո­սից ավե­լին քրիստոնյա է:

Այդ եւ տրա­մա­բա­նա­կան այլ հարցեր, սակայն, հայաստանյան մի շարք լրատվա­մի­ջոցնե­րի չեն հետաքրքրում: Նրանք լուրը տարա­ծել են եւ համա­րել, որ «հանրության առջեւ մասնա­գի­տա­կան պարտքը կատա­րել են»: Մինչդեռ  նման դեպքե­րում մամուլի առա­ջին պարտա­կա­նությունը տեղե­կատվության իսկության ճշտումն է: 

Որեւէ մեկն, օրի­նակ, փորձե՞լ է պարզել՝ Թուրքիա­յում այդ անունով լրատվա­մի­ջոց կա, կայք ունի՞, haqqin.az‑ը բարեխղճորե՞ն է փոխանցել տեղե­կությունը, թե՞ ինքնա­գործունեություն է թույլ տվել եւ այլն:

Տպա­վո­րություն է, որ այդ տեղե­կատվությունը, եթե իրոք թուրքա­կան մամուլում այն տեղ է գտել, պատվիրված է: 

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րին խոչընդո­տե­լու պատրաստ ուժեր կան թե Թուրքիա­յում, թե Ադրբե­ջա­նում, թե Հայաստա­նում եւ տարա­ծաշրջա­նի ու հետխորհրդա­յին տարածքի այլ երկրնե­րում: 

Հայաստանյան մաս-մեդիա­յի գերխնդի­րը պետության, հանրա­յին դիմա­կա­յունության իմունի­տե­տի բարձրա­ցումը պետք է լինի: Այստեղ արդեն իշխա­նություն-ընդդի­մություն խնդիր գոյություն չունի: Ադրբե­ջանցի­ներն իտա­լա­կան մամուլի հարձա­կումից ոչ թե Մեհրի­բան Ալիեւա­յին, այլ իրոք իրենց ազգա­յին արժա­նա­պատվությունն էին պաշտպա­նում:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ