18.3 C
Yerevan

Իմա­նալ Զբանս Քոչարյա­նի

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի հինգե­րորդ տարե­լի­ցին Հայաստա­նի երկրորդ նախա­գա­հը գրե­թե բառա­ցի ասաց այն, ինչ Իլհամ Ալիեւը Մոսկվա­յի քաղտեխնո­լո­գիա­կան մշակմամբ հնչեցրել է 2020թ. հոկտեմբե­րի  8–9‑ի բանակցություննե­րի արդյունքում մարդա­սի­րա­կան հրա­դա­դա­րի մասին ձեռք բերված համա­ձայնությունը խախտե­լուց հինգ օր հետո:

Մուղնի

2020թ. հոկտեմբե­րի  15-ին Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը բացա­ռիկ հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» մեդիա­հոլդինգի գլխա­վոր տնօ­րեն Դմիտրի Կիսելյո­վին: «Հոկտեմբե­րի 10‑ի մոսկովյան համա­ձայնագրում հիշված են կարգա­վորման հիմնա­րար սկզբունքնե­րը, մեկնա­բա­նեք, խնդրում եմ, այդ սկզբունքնե­րը, ինչպե՞ս եք Դուք դրանք հասկա­նում»- հարցրել է Կիսելյո­վը։ 

«Հայաստա­նի նախկին ղեկա­վա­րության հետ իմ աշխա­տանքի ընթացքում մենք շատ ակտիվ առաջ էինք գնա­ցել սկզբունքնե­րը համա­ձայնեցնե­լու հարցում: Դա շատ դժվար էր: Բանակցություննե­րը ցանկա­ցած դեպքում բարդ գործընթաց են, առա­վել եւս նման կարեւոր հարցում: Այդուհանդերձ, երկու կողմե­րը ցուցա­բե­րել էին քաղա­քա­կան կարգա­վորման ճանա­պարհով ընթա­նա­լու ցանկություն: Բայց, ցավոք սրտի, Հայաստա­նում նոր կառա­վա­րության իշխա­նության գալուց հետո այն ամե­նը, ինչ մինչ այդ մշակված էր, հայկա­կան կողմից պարզա­պես զամբյուղ է նետվել, ինչպես նաեւ փորձ է արվել բանակցություննե­րին ներգրա­վել այսպես կոչված «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության» իշխա­նություննե­րին, ինչը մերժվել է մեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի կողմից»,- ասել է Ալիեւը: 

Այնուհե­տեւ նա  յուրո­վի մեկնա­բա­նել է ԼՂ կարգա­վորման հիմնա­րար սկզբունքնե­րը եւ ավե­լացրել. «Բայց Հայաստա­նի նոր իշխա­նությունը բազմիցս հայտա­րա­րել է, որ դա անընդունե­լի. Իրենք ոչ մի սանտի­մետր տարածք չեն զիջի: Դա ասել է վարչա­պե­տը, պաշտպա­նության նախա­րա­րը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը պատրաստվում է հանուն նոր տարածքնե­րի պատե­րազմի, մեր հասցեին մշտա­պես հնչել են սպառնա­լիքներ եւ վիրա­վո­րանքներ, որ ի վերջո վերածվել են այսպի­սի դիմա­կա­յության: Կարծում եմ, հայկա­կան կողմը պետք է սթափ գնա­հա­տի նոր իրա­վի­ճա­կը եւ հավա­տա­րիմ լինի հրա­դա­դա­րի ռեժի­մին, որ բարբա­րո­սա­բար նա խախտել է  մի քանի ժամ հետո՝ ռմբա­կո­ծե­լով խաղաղ քնած Գյանջան»:

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի հինգե­րորդ տարե­լի­ցին Հայաստա­նի երկրորդ նախա­գա­հը գրե­թե բառա­ցի ասաց այն, ինչ Իլհամ Ալիեւը Մոսկվա­յի քաղտեխնո­լո­գիա­կան մշակմամբ հնչեցրել է 2020թ. հոկտեմբե­րի  8–9‑ի բանակցություննե­րի արդյունքում մարդա­սի­րա­կան հրա­դա­դա­րի մասին ձեռք բերված համա­ձայնությունը խախտե­լուց հինգ օր հետո: Սա այն դեպքն է, երբ ասում են, որ մեկնա­բա­նություններն ավե­լորդ են: Պարզա­պես գործ ունենք ոչ միայն ամո­թա­լի, այլեւ, գուցե, ազգա­յին սպառնա­լիք հանդի­սա­ցող երեւույթի հետ: 

Մուղնի

Մեր Ուղի­նի խմբագրա­կան կազմը վերոնշյալ գրա­ռումը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ 

Առնչվող Հոդվածներ