26.4 C
Yerevan

Իշխա­նությունը Չի Կարողացե՞լ, Թե՞ Չի Ցանկա­ցել Արմա­տա­խիլ Անել Սորո­սա­կա­նությունը

Եթ Ալիեւը կարո­ղա­ցել է «հինգե­րորդ զորասյունը» չեզո­քացնել, փոխա­րե­նը ձեւա­վո­րել կոշտ ազգայնա­կան, այլատյաց-հակա­հայկա­կան գաղա­փար եւ այդ հիման վրա կառուցել պետության տեղե­կատվա-քարոզչա­կան քաղա­քա­կա­նությունը, ապա Հայաստա­նի իշխա­նությունն, ընդհա­կա­ռա­կը, քայլ առ քայլ դիրքեր է զիջել, պետա­կան կյանքը մատնել վտանգա­վոր երկվության։

Մուղնի

Ազգա­յին ժողո­վի «Հայաստան» խմբակցության դաշնակցա­կան պատգա­մա­վոր Արթուր Խաչատրյա­նը ֆեյսբուքում գրել է, որ 2016թ. հոկտեմբե­րի  27-ին կառա­վա­րության ընդլայնված նիստում Իլհամ Ալիեւը խոստո­վա­նել է, որ միջնորդնե­րը ճնշում են գործադրում, որպեսզի ինքը համա­ձայնի ԼՂ անկա­խությա­նը: Ալիեւն, իրոք, նման միտք հնչեցրել է, բայց Արթուր Խաչատրյա­նը պետք է բարե­խիղճ գտնվի եւ Ալիեւի խոսքի շարունա­կությունն էլ մեջբե­րի. «Սակայն մենք դրան երբեք չենք համա­ձայնի»:

Փոխա­րե­նը «Հայաստան» խմբակցության ներկա­յա­ցուցի­չը հիշել է Արեւմուտքի հասցեին Ալիեւի մեղադրանքը, որ Ադրբե­ջա­նում «հինգե­րորդ զորասյուն է ստեղծում» եւ զուգա­հեռ անցկացրել այդ նույն տարի­նե­րին Հայաստա­նում Արեւմուտքի հովա­նա­վո­րությամբ գործող ՀԿ-երի «ադրբե­ջա­նա­մետ քարոզչության միջեւ»: Ի՞նչ է ստացվում է: Արթուր Խաչատրյանն Արեւմուտքին մեղադրում է «երկա­կի ստանդներ» կիրա­ռե­լու մեջ, որ Ալիեւից պահանջել է ճանա­չել Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խությունը, իսկ Հայաստա­նում ստեղծել ադրբե­ջա­նա­մետ քարոզչության ցանց: 

Եթե մի պահ ընդունենք, որ իրա­կա­նում Արեւմուտքը նման «խարդա­խամտություն է դրսեւո­րել», ուրեմն դա արվել է Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի իշխա­նություննե­րի կոմպե­տենտությունը, հակա­մարտող հանրություննե­րի իմունի­տե­տը ստուգե­լու, նրանց միջեւ մրցակցություն ծավա­լե­լու եւ հաղթո­ղին երեւան հանե­լու նպա­տա­կով, որպեսզի կանգնի ուժե­ղի կողքին: Եւ եթե Ալիեւը կարո­ղա­ցել է «հինգե­րորդ զորասյունը» չեզո­քացնել, փոխա­րե­նը ձեւա­վո­րել կոշտ ազգայնա­կան, այլատյաց-հակա­հայկա­կան գաղա­փար եւ այդ հիման վրա կառուցել պետության տեղե­կատվա-քարոզչա­կան քաղա­քա­կա­նությունը, ապա Հայաստա­նի իշխա­նությունն, ընդհա­կա­ռա­կը, քայլ առ քայլ դիրքեր է զիջել, պետա­կան կյանքը մատնել վտանգա­վոր երկվության. պաշտո­նա­պես քարոզվել է նժդե­հա-դաշնակցա­կա­նություն, հանրա­յին իրա­կան կյանքում, մինչդեռ, տարածվել-գերիշխող է դարձել սորո­սա­կա­նությունը, կոսմո­պո­լի­տիզմը, ապազգայնությունը, անձնատվա­կան պացիֆիզմը, թրքա­հա­ճությունը: 

Այսինքն, արդեն 2010-ական թվա­կաննե­րի երկրորդ կեսին Հայաստա­նում ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան գաղա­փա­րա­խո­սությունը եղել է միայն ֆասադ, հանրությունը, սակայն, ապրել է բոլո­րո­վին այլ իրա­կա­նության մեջ, դավա­նել խորթ, ապազգա­յին արժե­հա­մա­կարգ: Ահա եւ պարզվում է իրա­կա­նությունը. պատե­րազմից մոտ մեկ տասնամյակ առաջ Հայաստանն արդեն իսկ գաղա­փա­րա­պես պարտված էր: Եւ ե՞րբ է դա տեղի ունե­ցել: Հայաստա­նում նժդե­հա-դաշնակցա­կան իշխա­նության օրոք: Մնում է պարզել, թե այդ ճակա­տագրա­կան պարտության պատճա­ռը ո՞րն է: Իշխա­նությունը չի՞ կարո­ղա­ցել, թե՞ չի ցանկա­ցել Հայաստա­նում արմա­տա­խիլ անել սորո­սա­կա­նությունը: 

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ։

Առնչվող Հոդվածներ