20 C
Yerevan

Լեո­նարդ Պետրոսյա­նի Ողբերգա­կան Հետա­գի­ծը

Եթե Լեո­նարդ Պետրոսյա­նը 1997 թվա­կա­նին ընտրվեր ԼՂՀ նախա­գահ, պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը կմերժե՞ր ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կը։

Վահրամ Աթա­նեսյան

Ղարա­բաղյան կարգա­վորման մի քանի փաստաթղթե­րի հրա­պա­րա­կումը, որքան էլ ծանր լինի, մղում է ավե­լի քան երե­սունհինգ տարվա քաղա­քա­կան իրա­դարձություննե­րին անդրա­դարձի: Այս հետա­դարձ հայացքի ներքո առանձնա­նում է Լեո­նարդ Պետրոսյա­նի իրոք ողբերգա­կան կերպա­րը: Մարդու, ով 1991թվականի ամռան չափա­զանց ծանր իրա­վի­ճա­կում իր վրա վերցրեց դե-յուրե լուծարված՝ ԼՂԻՄ մարզա­յին խորհրդի նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը, Ադրբե­ջա­նի հետ «առճա­կա­տումից՝ երկխո­սություն» սկզբունքով անպատվա­բեր, բայց խիստ անհրա­ժեշտ բանակցություններ վարե­լու պատասխա­նատվությունը՝ հարվա­ծի տակ դնե­լով ոչ միայն հեղի­նա­կությունը, այլեւ ֆիզի­կա­կան գոյությունը, կազմա­կերպեց ԼՂՀ հռչակման օրա­կարգով նստաշրջա­նը, անկա­խության հանրաքվեն, առա­ջին գումարման Գերա­գույն խորհրդի ընտրությունը, մինչ այդ բարձր մակարդա­կով ընդունեց Ռուսաստա­նի եւ Ղազախստա­նի նախա­գահներ Ելցի­նին եւ Նազարբաեւին, մասնակցեց Ժելեզնո­վոդսկի բանակցություննե­րին, բայց Գերա­գույն խորհրդի նախա­գահ չընտրվեց, ոչ էլ կառա­վա­րության ղեկա­վար նշա­նակվեց: 

1992թ.-ին Լեո­նարդ Պետրոսյա­նը տեղա­փոխվեց Երեւան, որոշ ժամա­նակ անց նշա­նակվեց Հատուկ ծրագրե­րի պետա­կան կոմի­տեի նախա­գահ, որտեղ աշխա­տեց մինչեւ 1994‑ի տարե­վերջ, ապա ստանձնեց ԼՂՀ վարչա­պե­տի պաշտո­նը: Երբ Ռոբերտ Քոչարյա­նը ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նից հրա­ժա­րա­կան տվեց եւ նշա­նակվեց Հայաստա­նի վարչա­պետ, նրան որպես պաշտո­նա­կա­տար փոխա­րի­նեց վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյա­նը: Իշխող տպա­վո­րություն էր, որ արտա­հերթ ընտրություննե­րում հենց նա նախա­գա­հի թեկնա­ծու կառա­ջադրվի եւ կգլխա­վո­րի ԼՂՀ‑ն, բայց մի քանի ամիս տեւած անո­րո­շությունից հետո տեղի ունե­ցավ անպա­սե­լին. Նախա­գա­հի իշխա­նության թեկնա­ծու առա­ջադրվեց արտգործնա­խա­րար Արկա­դի Ղուկասյա­նը:

Գուցե պատմա­կան զուգադիպությու՞ն է, բայց փաստը չափա­զանց ուշագրավ է. Հայաստա­նում 1998‑ի փետրվա­րի 3‑ի իշխա­նա­փո­խությունից, նախա­գա­հի պաշտո­նում Ռոբերտ Քոչարյա­նի ընտրվե­լուց երկու-երկուսուկես ամիս անց Լեո­նարդ Պետրոսյանն ազատվեց ԼՂՀ վարչա­պե­տի պաշտո­նից: Այդ պաշտո­նանկությունը Ստե­փա­նա­կերտում պատճա­ռա­բանվեց նրա կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունից ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի դժգո­հությամբ, բայց որքանո՞վ էր դա իրա­կա­նությա­նը մոտ, առայսօր դժվար է կողմնո­րոշվել:

Լեո­նարդ Պետրոսյա­նը երկրորդ անգամ Ստե­փա­նա­կերտից տեղա­փոխվեց Երեւան եւ, որքան էլ արտա­ռոց չհնչի, նշա­նակվեց պաշտպա­նության նախա­րար Վազգեն Սարգսյա­նի տեղա­կալ, իսկ 1999‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո նա դարձավ Վազգեն Սարգսյա­նի կառա­վա­րության առանցքա­յին դեմքե­րից մեկը՝ նշա­նակվե­լով համա­կարգող նախա­րա­րի պաշտո­նում: Ազգա­յին ժողո­վի դահլի­ճում Լեո­նարդ Պետրոսյա­նը հոկտեմբե­րի 27-ին սպանվել է ոչ պատա­հա­կան կրա­կո­ցից:

Այս ընթացքը եւ ողբերգա­կան վախճա­նը դիտարկե­լիս ակա­մա­յից բախվում ես սուր հարցադրման. Եթե Լեո­նարդ Պետրոսյա­նը 1997 թվա­կա­նին ընտրվեր ԼՂՀ նախա­գահ, պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը կմերժե՞ր ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կը:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ