13.5 C
Yerevan

Կաթո­ղի­կո­սի Անգործությունը Ավե­լի Է Սրում Իրա­վի­ճա­կը

Եկե­ղե­ցում այսօր առկա է «ոգու սով»․ ոչ կանո­նը, ոչ ճշմարտությունը, ոչ արդա­րությունն առաջնա­յին չեն, և գործում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» տրա­մա­բա­նությունը։

Գևորգ Սարո­յան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում նրանք անդրա­դառնում է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցում տիրող ներքին ճգնա­ժա­մին և եպիսկո­պո­սին պաշտո­նից հեռացնե­լու որոշմա­նը։ Եպիսկո­պոս Սարո­յա­նը մանրա­մասնում է եկե­ղե­ցա­կան բարձրաստի­ճան դասի ներկա­յա­ցուցիչնե­րի շուրջ ծագած բարո­յա­կան սկանդալնե­րը և մեղադրում կաթո­ղի­կո­սին խնդիրնե­րը լուծե­լու փոխա­րեն ճնշումներ և ռեպրե­սիա­ներ կիրա­ռե­լու մեջ։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը նշեց, որ ստեղծված իրա­վի­ճա­կը չի կարե­լի դիտարկել որպես անձնա­կան հակա­մարտություն կամ «լավի ու վատի» հարց։ Նրա խոսքով՝ խնդի­րը պետք է վերա­դարձնել իր պատմա­կան և սկզբնա­յին կետին՝ հասկա­նա­լու համար, թե ինչու և ինչպես է այն առա­ջա­ցել Հայ եկե­ղե­ցու ներսում։

Սարո­յա­նը հիշեցրեց Արշակ արքե­պիսկո­պոս Խաչատրյա­նի վերա­բերյալ տարածված անպարկեշտ բնույթի տեսանյութե­րի մասին, որոնք նախ ուղարկվել էին եպիսկո­պոսնե­րի հեռա­խոսնե­րին, ապա հայտնվել համա­ցանցում և մեդիա դաշտում։ Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցա­կան տերմի­նա­բա­նությամբ սա «սկանդալ» է, ոչ թե բամբա­սանք, և սկանդա­լը հնա­րա­վոր չէ կոծկել կամ շրջանցել։

Այդ իրա­վի­ճա­կում եկե­ղե­ցին պատասխա­նատվություն ուներ հստակ դիրքո­րո­շում հայտնե­լու։ Նրա խոսքով՝ լռությունը եկե­ղե­ցուն զրկում է բարո­յա­կան խոսք ունե­նա­լու իրա­վունքից՝ բարու և չարի, թույլատրե­լիի և անթույլատրե­լիի մասին խոսե­լիս։ Նա ընդգծեց, որ արյունապղծությունը դատա­պարտված է թե՛ Սուրբ Գրքով, թե՛ եկե­ղե­ցա­կան կանոննե­րով՝ սկսած դեռ Աշտի­շա­տի ժողո­վից։

Սարո­յա­նը ասաց, որ ստեղծվել էր հանձնա­ժո­ղով, որը առա­ջարկել էր կասեցնել գործընթա­ցը մինչև փորձաքննության արդյունքնե­րը, սակայն այդ առա­ջարկնե­րը անտեսվել են։ Նրա խոսքով՝ նույնիսկ արտա­քին, եվրո­պա­կան կառույցի կողմից իրա­կա­նացված փորձաքննությա­նը ընթացք չի տրվել, ինչի հետև­անքով խնդի­րը մինչև այսօր մնում է բաց։ Այս անգործության պայմաննե­րում ինքը և ևս տասը եպիսկո­պոսներ բարձրացրել են բողո­քի ձայնը՝ հասկա­նա­լով, որ հակա­ռակ դեպքում եկե­ղե­ցին կկորցնի իր բարո­յա­կան հեղի­նա­կությունը։ Սակայն, ըստ նրա, փոխա­րե­նը գործի է դրվել ճնշող մեխա­նիզմ՝ կանո­նա­կան հարցադրումնե­րին պատասխա­նե­լու փոխա­րեն։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը ընդգծեց, որ իրենց բոլոր քայլե­րը եղել են բացա­ռա­պես կանո­նա­կան դաշտում։ Նա տարա­կուսանք հայտնեց, որ Արշակ սրբա­զա­նը չի զրկվել իր պաշտո­նից, մինչդեռ իր նկատմամբ կիրառվել են ուժա­յին միջոցներ՝ հարց բարձրացնե­լու համար։ Նրա դիտարկմամբ՝ սա լռեցնե­լու փորձ է։

Սարո­յա­նը նշեց, որ իր նկատմամբ սկսվել են նաև կոմպրո­մատներ որո­նե­լու փորձեր։ Նա օրի­նակ բերեց, որ որպես «կոմպրո­մատ» ներկա­յացվել է այն, որ ինքը պետա­կան պաշտոնյա­յին շնորհա­վո­րել է Սուրբ Ծնունդն ու Զատի­կը, ինչը, նրա խոսքով, աբսուրդ է, հատկա­պես երբ նույնը անում է նաև կաթո­ղի­կո­սը։ Եկե­ղե­ցին փաստա­ցի փորձ է արվում ծառա­յեցնել քաղա­քա­կան օրա­կարգի, իսկ հոգև­ո­րա­կաննե­րի իրա­վունքնե­րը պաշտպանված չեն։ Սարո­յա­նը նշեց, որ քահա­նա­նե­րից պարբե­րա­բար պահանջվում է մասնակցել քաղա­քա­կան միջո­ցա­ռումնե­րին, ինչը հակա­սում է եկե­ղե­ցու չեզո­քության սկզբունքին։ Եկե­ղե­ցում այսօր առկա է «ոգու սով»․ ոչ կանո­նը, ոչ ճշմարտությունը, ոչ արդա­րությունն առաջնա­յին չեն, և գործում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» տրա­մա­բա­նությունը։ Նրա խոսքով՝ բարե­փոխման անհրա­ժեշտությունը գիտակցում են շատե­րը, սակայն կախվա­ծություննե­րը թույլ չեն տալիս բացա­հայտ քայլեր անել։

Սարո­յա­նը շեշտեց, որ Հայ եկե­ղե­ցին պատմա­կա­նո­րեն եղել է պետա­կա­նա­մետ, բայց երբեք չի ծառա­յել որևէ քաղա­քա­կան ուժի։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին քաղա­քա­կան կյանքի մեջ ներքա­շե­լը պատմա­կան նախա­դեպ չունի և կործա­նա­րար է եկե­ղե­ցու համար։ Եկե­ղե­ցին չի կարող լինել մի կողմի կաթո­ղի­կո­սը և մյուս կողմի թշնա­մին, քանի որ այն համա­հայկա­կան կառույց է։ Սարո­յա­նի համոզմամբ՝ թե՛ իշխա­նությունը, թե՛ ընդդի­մությունը պարտա­վոր են հարգել եկե­ղե­ցու չեզո­քությունը։

Եզրա­փա­կե­լով՝ Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նըա­սաց, որ իրենք շարունա­կե­լու են ընտրված ճանա­պարհը և չեն նահանջե­լու։ Նրա խոսքով՝ սա Հայ եկե­ղե­ցու փրկության և պետա­կա­նության հետ սերտո­րեն կապված հարց է։ Նա ընդգծեց, որ Հայ եկե­ղե­ցու վարդա­պե­տության երկու գերա­կա արժեքներն են հավատքն ու հայրե­նի­քը, որոնք միմյանցից անբա­ժան են, և իրենց դիրքո­րո­շումը բխում է այդ ուխտից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ