25.1 C
Yerevan

ՀԱԿ‑ի Բացա­ռի­կության Կորուստը Վանո Սիրա­դեղյա­նի Մեղքը Չէ

Սկզբունքո­րեն ՀԱԿ‑ը ոչինչ չի ասում նաեւ այսօր: Նիկոլ Փաշինյա­նի հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյա­նի, Լեւոն Զուրաբյա­նի եւ Արամ Մանուկյա­նի կողմից հնչեցվող ծաղրա­կան կամ վիրա­վո­րա­կան արտա­հայտություննե­րից Հայաստա­նը ոչինչ չի շահում: Ընդհա­կա­ռա­կը, կորցնում է, որովհե­տեւ այդ հակա­քա­րոզչությունը մի շատ զգա­լի մասով հեղի­նա­կազրկում է առա­ջին նախա­գա­հին, իսկ քաղա­քա­կան այլընտրանք չի ստեղծում: 

Վահրամ Աթա­նեսյան

Վանո Սիրա­դեղյա­նի ծննդյան տարե­դարձի առթիվ ՀԱԿ‑ի ֆեյսբուքյան պաշտո­նա­կան էջը ցիտել է նրան. «Ադրբե­ջանցի­նե­րը էլի կվարձա­կա­լեն Հայաստա­նի սարը (որովհետև հայե­րը անասնա­պահ չեն, այլ պատմության մասնա­գետ), տարին յոթ ամիս անա­սուն կպա­հեն-կապրեն Վայքի, Սիսիա­նի, Շամշա­դի­նի, Ամա­սիա­յի, Դիլի­ջա­նի, Սևա­նի սարե­րում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրա­կի ուզե­նան մայովկի գնալ և հայա­վա­րի ուշ արթնա­նա­լով (ոչ այնքան ուշ, որ շփո­թես արիստոկրա­տի հետ, ոչ էլ վաղ՝ աշխա­տա­վոր մարդու նման), այդպես անո­րոշ մի ժամի երբ արթնա­նան ու փորձեն իրենց անտառնե­րում ու սարե­րում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվա­նե­լու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման՝ ազե­րի­նե­րը արդեն հասցրել են իրենց հարթա­վայրե­րից ավե­լի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրնե­րի գլխին, և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամո­վա­րը»: 

Մի անգամ ասել եմ, կրկնեմ. Վանո Սիրա­դեղյա­նը մարգա­րե չէր, պարզա­պես իր ահռե­լի տեղե­կացվա­ծությունը վերա­ծել է «թեթեւ ժանրի» գրա­կա­նության կամ, ավե­լի ճիշտ՝ բելետրիստիկայի(ֆրանսերեն՝ նորա­վեպ): Բայց այս դեպքում կարեւոր է, թե ՀԱԿ‑ն ինչու՞ հատկա­պես նրա այդ «կանխա­տե­սումն» է հիշեցրել: Դա Վանո Սիրա­դեղյա­նի հիշա­տա­կին տու՞րք է, քաղա­քա­կան զգուշացու՞մ, թե՞՝ «կատարված փաստի արձա­նագրում»: 

ՀԱԿ‑ն ինչու՞ չի հիշել 1996‑ի նախա­գա­հա­կան ընտրություննե­րի մասին Վանո Սիրա­դեղյա­նի դիտարկումնե­րը, այն, որ նա ակնհայտ դժգո­հություն է հայտնել ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից իրեն հեռացնե­լու որոշման դեմ եւ ըստ էության հասկացրել, որ 1998‑ի իշխա­նա­փո­խությունը տեղի չէր ունե­նա, եթե ինքը մնար Հայաստա­նի ուժա­յին երկրորդ կառույցի ղեկա­վար: Բայց այդ էլ մի կողմ թողնենք եւ ավե­լի առարկա­յա­կան հարցադրում անենք. երբ Վանո Սիրա­դեղյանն արտերկրից գրում էր մեջբերված տողե­րը եւ «Հայկա­կան ժամա­նակ» թերթում հրա­պա­րա­կում «Ավե­տիս Հարությունյան» կեղծա­նունով, ՀԱԿ-ում կարդու՞մ էին, նրա կանխա­տե­սումը կիսու՞մ էին: Եթե համա­միտ էին, տեսնում էին այդ մռայլ հեռանկա­րը, ապա ինչու՞ էին լռում, Հայաստա­նի եւ Արցա­խի հանրությանն ինչու՞ չէին իրա­զե­կում, որ ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություններ ըստ էության չկան, գործընթա­ցը փակուղի է մտել: 

1998‑ի իշխա­նա­փո­խությունից հետո Ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություննե­րը  երեք փուլ են անցել՝ «ԸՆդհա­նուր պետություն» առա­ջարկություն, «տարածքնե­րի կամ սուվե­րեն միջանցքնե­րի փոխա­նա­կում» եւ «մադրիդյան սկզբունքներ», որոնց մասին առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը խոսել է միայն 2008թ. նախա­գա­հա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի ելույթնե­րում: 

Սկզբունքո­րեն ՀԱԿ‑ը ոչինչ չի ասում նաեւ այսօր: Նիկոլ Փաշինյա­նի հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյա­նի, Լեւոն Զուրաբյա­նի եւ Արամ Մանուկյա­նի կողմից հնչեցվող ծաղրա­կան կամ վիրա­վո­րա­կան արտա­հայտություննե­րից Հայաստա­նը ոչինչ չի շահում: Ընդհա­կա­ռա­կը, կորցնում է, որովհե­տեւ այդ հակա­քա­րոզչությունը մի շատ զգա­լի մասով հեղի­նա­կազրկում է առա­ջին նախա­գա­հին, իսկ քաղա­քա­կան այլընտրանք չի ստեղծում: 

Ըստ երեւույթին, ՀԱԿ‑ի հեղի­նա­կությա­նը ոչինչ չի ավե­լացնում նաեւ Վանո Սիրա­դեղյա­նի հանդեպ շատ ուշա­ցած «խանդա­ղա­տանքը»: Եթե նա իրոք Ղարա­բաղյան Շարժման ասպետն էր, ինչպես ասում են նաեւ ՀԱԿ-ում, ապա այդպես էլ մնա­ցել է որպես բացա­ռիկ կամ բացա­ռություն: Թե ինչու՞ ՀԱԿ‑ը չմնաց եւ չի կարո­ղա­նում վերա­կանգնել բացա­ռի­կի քաղա­քա­կան կշի­ռը, երեւի թե դրա­նում Վանո Սիրա­դեղյա­նի պատասխա­նատվության բաժինն ամե­նա­քիչն է: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ