18.3 C
Yerevan

Հաղթա­հա­րել Մտա­ծո­ղության Սահմա­նա­փա­կումնե­րը

Նույնիսկ Ուզբեկստա­նի նախա­գահն է ընդգծել, որ Կենտրո­նա­կան Ասիա–Ադրբեջան սեպա­րատ համա­գործակցություն չի լինի, այլ երկու տարա­ծաշրջաննե­րի միջև: Այդ իսկ պատճա­ռով Հայաստա­նը չպետք է դուրս մնա այդ կոմունի­կա­ցիոն և առևտրատնտե­սա­կան ինտեգրման պրո­ցե­սից:

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության զարգա­ցումնե­րը, անվտանգա­յին համա­գործակցության ընդլայնման կարև­ո­րությունը և Հայաստա­նի մեկուսացվա­ծությունը հաղթա­հա­րե­լու անհրա­ժեշտությունը

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ցանկա­ցած ուղղությամբ՝ անվտանգա­յին, պաշտպա­նա­կան և ընդհանրա­պես բոլոր բնա­գա­վառնե­րում համա­գործակցություն ստեղծե­լու ջանքե­րը պետք է բարձր գնա­հա­տել: Աթա­նեսյանն ընդգծեց, որ Հայաստա­նը ավե­լի քան 30 տարի մեկուսացված է եղել և ունե­ցել է միայն մեկ ուղղություն, ինչը քաղա­քա­կան մտա­ծո­ղության մեջ արտա­հայտվել է «բոլոր ձվե­րը մի զամբյուղում» սկզբունքով, և հենց դա դարձել է վտանգա­վոր զարգա­ցումնե­րի ուողբերգա­կան հետև­անքնե­րի պատճառ:

Արա­բա­կան աշխարհի հետ Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ այդ քայլերն առա­ջի­նը ձեռնարկե­լէ Ադրբե­ջա­նը: Նա հիշեցրեց, որ Ադրբե­ջանն արդեն ունի Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության պայմա­նագրեր և հսկա­յա­կան ներդրումներ արև­ա­յին էներգիա­յի ոլորտում: Այդ իսկ պատճա­ռով, Աթա­նեսյա­նի կարծի­քով, պարի­տետ ստեղծե­լը արա­բա­կան աշխարհի հետ հարա­բե­րություննե­րում մեծ քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի՝ անկախ անվտանգա­յին շահե­րից: Ինչով կարող է դա արդյունա­վետ լինել, Աթա­նեսյա­նը համա­րեց պետա­կան և ռազմա­կան գաղտնի­քի ոլորտին վերա­բե­րող հարց և խուսա­փեց մանրա­մասնել: Այս համա­գործակցություննե­րը նաև բալանսա­վո­րում են իրա­վի­ճա­կը: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախա­գա­հի առա­ջին արտերկրյա այցը եղել է դեպի Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություններ, որտեղ ստո­րագրվել են տրի­լիոն դոլա­րի պայմա­նագրեր: Աթա­նեսյա­նը նշեց, որ այսօր համաշխարհա­յին օրա­կարգը ձևա­վո­րում է հենց Միացյալ Նահանգնե­րը, և այն, որ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի այցի օրե­րին Հայաստան է ժամա­նում ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կա­լը, նա համա­րեց ոչ պատա­հա­կան:

Աթա­նեսյա­նը կարծում է, որ այդ կապե­րը բացատրվում են նրա­նով, որ Հայաստա­նը պետք է հաղթա­հա­րի նախ և առաջ քաղա­քա­կան մեկուսացվա­ծությունը և մտա­ծո­ղության լուրջ փոփո­խություն իրա­կա­նացնի: Նա ընդգծեց, որ աշխարհի ցանկա­ցած երկրի համար ռազմա­վա­րա­կան ողբերգություն է Միացյալ Նահանգնե­րի հետ հարա­բե­րություննե­րի բարդությունը, իսկ Հայաստա­նում որոշ շրջա­նակներ դա ընկա­լում են հակա­ռա­կը՝ որպես ողբերգություն, երբ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը մտնում են գործնա­կան հուն: Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկեց, որ «ԱՄՆ‑ն Հայաստա­նում կարող է գործել միայն Թուրքիա­յի միջո­ցով» թեզը թյուր ընկա­լում է, քանի որ ԱՄՆ‑ն Մերձա­վոր Արև­ելքում վարում է եռաբև­եռ քաղա­քա­կա­նություն՝ Իսրա­յել, Թուրքիա և այլընտրանքա­յին գործընկերներ (օրի­նակ՝ Սաուդյան Արա­բիա):

Պետք է առանձնացնել նաև էկո­նո­մի­կա­յի նախա­րա­րի արդյունա­վետ այցը Սաուդյան Արա­բիա՝ մի երկիր, որը տասնամյակներ շարունակ թշնա­մա­կան քաղա­քա­կա­նություն է վարել Հայաստա­նի նկատմամբ: Նէա կարծի­քով, այն մոտե­ցումը, թե 44-օրյա պատե­րազմից հետո պատմությունն ավարտված է և Սաուդյան Արա­բիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումն անի­մաստ է, նա չի կիսում:  Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկեց նաև Վրաստա­նում Արա­րատ Միրզո­յա­նի վերջին դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքը և անմի­ջա­պես հետո Վրաստա­նի ԱԳ նախա­րա­րի այցը Իսրա­յել՝ ենթադրե­լով, որ Վրաստա­նը կարող է օգտա­գործել իր ավանդա­կան կապերն Իսրա­յե­լի հետ՝ ի նպաստ հայ-իսրա­յե­լա­կան հարա­բե­րություննե­րի բարե­լավման: Աթա­նեսյա­նը կապեց նաև Հայաստա­նի վարչա­պե­տի առա­ջի­կա այցը Աստա­նա և Ադրբե­ջա­նի՝ Կենտրո­նա­կան Ասիա­յի հետ ինտեգրման գործընթացնե­րը: Նա նշեց, որ նույնիսկ Ուզբեկստա­նի նախա­գահն է ընդգծել, որԿենտրո­նա­կան Ասիա–Ադրբեջան սեպա­րատ համա­գործակցություն չի լինի, այլ երկու տարա­ծաշրջաննե­րի միջև: Այդ իսկ պատճա­ռով, Աթա­նեսյա­նի կարծի­քով, Հայաստա­նը չպետք է դուրս մնա այդ կոմունի­կա­ցիոն և առևտրատնտե­սա­կան ինտեգրման պրո­ցե­սից:

Վերջա­պես, Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Կենտրո­նա­կան Ասիան այսօր ինքնա­կազմա­կերպվում է որպես առանձին աշխարհա­քա­ղա­քա­կան և անվտանգա­յին միջա­վայր, Ռուսաստա­նի ազդե­ցությունը նվա­զում է, իսկ թուրքա­կան «եղբայրությունը» այդ երկրնե­րի համար նույնքան անընդունե­լի է, որքան նախկին խորհրդա­յի­նը: Սա, Աթա­նեսյա­նի կարծի­քով, Հայաստա­նի (և Վրաստա­նի) համար արտա­քին քաղա­քա­կան և անվտանգա­յին մեծ բարձիկ է: Նա նաև հիշեցրեց, որ Ղազախստա­նը հայտա­րա­րել է Աբրա­համյան համա­ձայնություննե­րին միա­նա­լու մասին, ինչը նշա­նա­կում է Իսրա­յե­լի մուտք Կենտրո­նա­կան Ասիա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ