24.5 C
Yerevan

Հայաստա­նը Պետք Է Լինի Հնա­րա­վո­րություննե­րի Իրացման Երկիր

Պետությունը պարտա­վոր է բոլո­րի համար հավա­սար պայմաններ ստեղծել: Եւ այս առումով քաղա­քա­կա­նության ոլորտը չի կարե­լի համա­րել «ընտրյալնե­րի ասպա­րեզ»:

Վահրամ Աթա­նեսյան

Լրատվա­մի­ջոցնե­րից մեկը բացա­հայտ քամահրանքով գրել է, որ ՔՊ‑ի նախընտրա­կան ցուցա­կում ընդգրկվե­լու հայտ ներկա­յացրած Վալոդյա  Հակոբյա­նը «նախկին առա­քիչ է»: 

Նախ, որքա­նով հայտնի է, Վալոդյա Հակոբյա­նը ներկա­յումս լրագրո­ղա­կան աշխա­տանքի է, երկրորդ՝ չկա երաշխիք, որ նա պատգա­մա­վո­րի թեկնա­ծու կգրանցվի կամ մանդատ կստա­նա: Երրորդ, Հայաստա­նի օրենսդրությունը նախկին կամ անգամ գործող առա­քի­չին չի արգե­լում քաղա­քա­կա­նությամբ զբաղվել, ունե­նալ համոզմունքներ, քարո­զել եւ ձգտել Ազգա­յին ժողո­վում ներկա­յացվա­ծության: 

Այդ տեղե­կատվության տպա­վո­րության տակ էի, երբ իսրա­յե­լա­կան vesty.go.il կայքում հանդի­պե­ցի «Մեր տուն Իսրա­յել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմա­նի հարցազրույցին, որտեղ նա իր կյանքից հետաքրքիր մանրա­մասնություններ է պատմում: Իսրա­յե­լում շատ հայտնի քաղա­քա­կան գործի­չը ծնվել է Քիշնեւում, իսկ պատմա­կան հայրե­նիք է տեղա­փոխվել 1971թվականին: Լիբերմա­նը ծառա­յել է բանա­կում, համալսա­րա­նա­կան կրթություն ստա­ցել: 

Հարցին, թե Իսրա­յե­լում իր համար ամե­նագնա­հա­տե­լին ո՞րն է,- նա պատասխա­նում է, որ չնա­յած կառա­վա­րության հանդեպ բացա­սա­կան վերա­բերմունքին, ինքը համա­րում է, որ Իսրա­յե­լը «հնա­րա­վո­րություննե­րի իրացման երկիր է» եւ վկա­յա­կո­չում իր օրի­նա­կը: Պարզվում է, համալսա­րա­նա­կան կրթությամբ Լիբերմա­նը երի­տա­սարդության տարի­նե­րին Բեն-Գուրիոն օդա­նա­վա­կա­յա­նում …բեռնա­կիր է աշխա­տել: 

Բայց դա չի խանգա­րել, որ նա ստեղծի «Մեր տուն Իսրա­յել» կուսակցությունը, որի ընտրա­զանգվա­ծի մեծ մասը նախկին ԽՍՀՄ-ից Իսրա­յել ներգաղթածնե­րը եւ նրա ժառանգներն են, 1999թ.-ին մասնակցի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին, Քնե­սե­թում խմբակցություն կազմա­վո­րի, կոա­լի­ցիոն կառա­վա­րության մաս կազմի եւ տարի­ներ շարունակ զբա­ղեցնի հրեա­կան պետության փոխվարչա­պե­տի, արտա­քին գործե­րի, պաշտպա­նության, ֆինանսնե­րի նախա­րա­րի պաշտո­նը: 

Լիբերմա­նը ներկա­յումս Իսրա­յե­լի վարչա­պետ Նաթանյա­հուի գլխա­վոր մրցա­կիցնե­րից մեկն է, ծրագրում է նախկին վարչա­պետ Բենե­տի հետ նախընտրա­կան դաշինք ձեւա­վո­րել, մասնակցել առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին եւ կազմա­վո­րել «իրա­կան սիո­նիստա­կան կառա­վա­րություն»: Եւ ոչ ոք այդ մրցա­պայքա­րում նրան չի ծաղրում, որ նախկի­նում բեռնա­կիր է եղել, ինքն էլ ոչ միայն չի թաքցնում, այլեւ հպարտ է, որ կյանքի ինքնուրույն ճանա­պարհ է անցել: 

Մենք սիրում ենք ցանկա­ցած հարցում վկա­յա­կո­չել Իսրա­յե­լի օրի­նա­կը: Լիբերմա­նի եւ Վալոդյա Հակոբյա­նի հանդեպ վերա­բերմունքի ցայտուն տարբե­րությունը վկա­յում է, որ Հայաստա­նը, մեղմ ասած, հրեա­կան պետության հետ համե­մա­տե­լի չէ, քանի որ մեզա­նում մարդը գնա­հատվում է ոչ թե արժա­նիքնե­րով, կարո­ղություննե­րով կամ անկա­րո­ղություննե­րով, այլ՝ ծագումով, սոցիա­լա­կան հիե­րարխիա­յում զբա­ղեցրած սանդղա­կով: 

Հայաստա­նի ապա­գան հնա­րա­վո­րություննե­րի իրացման երկիր դառնա­լու մեջ է: Պետությունը պարտա­վոր է բոլո­րի համար հավա­սար պայմաններ ստեղծել: Եւ այս առումով քաղա­քա­կա­նության ոլորտը չի կարե­լի համա­րել «ընտրյալնե­րի ասպա­րեզ»: Հայաստա­նի անկա­խության քաղա­քա­կան սերունդը «նավից պարա­հանդես եկած» էր: Բայց եթե այդ սերնդա­փո­խությունը տեղի է ունե­ցել պայքա­րի, սուր մրցակցության պայմաննե­րում, ինչը նաեւ որո­շա­կի կորուստներ է պատճա­ռել, ապա այսօր քաղա­քա­կիրթ ընդդի­մա­խո­սության ժամա­նակն է: Այլա­պես ոչ մի առա­ջընթաց չի լինե­լու:

Առնչվող Հոդվածներ