26.4 C
Yerevan

Հայաստա­նի «Սուր Հոդա­ցա­վը» Ոմանց Չի Բավա­րա­րում. Երեւի «Անդա­մա­հա­տություն Են Ուզում»

Քաղա­քա­կան դեժավյուի այս տեխնո­լո­գիան որքան հին, նույնքան եւ, գուցե, կրկնա­կի վտանգա­վոր է: Այդպես Հայաստա­նում մերժվել է ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կը, բայց թե խնդիրն ինչպե՞ս պիտի լուծվի, ոչ ոք հանրությա­նը ծրա­գիր չի ներկա­յացրել: 

Վահրամ Աթա­նեսյան

«Վստա՞հ եք, որ Փաշինյա­նի իշխա­նության օրոք ադրբե­ջա­նա­կան զորքե­րը դուրս են գալու ՀՀ տարածքից». Սուրեն Պապիկյա­նը խուսա­փեց հարցից»: Հայաստանյան հեղի­նա­կա­վոր լրատվա­մի­ջոցն այսպես է վերնագրել լրագրողնե­րի հետ պաշտպա­նության նախա­րա­րի ճեպազրույցի մասին իր տեղե­կատվությունը, իսկ տեքստում կարդում ենք, որ  հարցին նա դրա­կան է պատասխա­նել. «Իհարկե, տեսնում եմ»: Լրագրո­ղը ճշտող հարց է ուղղել՝ ինչպե՞ս, նախա­րա­րը պարզա­բա­նել է.«Սահմանազատման եւ սահմա­նագծման հանձնա­ժո­ղո­վի աշխա­տանքի միջո­ցով»: 

Ո՞րն է այս երկխո­սության մեջ Սուրեն Պապիկյա­նի «խուսա­փումը», եթե նա լրագրո­ղի երկու հարցին շատ հստակ պատասխան է տվել: Խնդիրն այն չէ, թե պաշտպա­նության նախա­րա­րի պատասխաննե­րը բավարարե՞լ են մամուլի հետաքրքրությունը կամ որքանո՞վ են համա­պա­տասխա­նում հարցի շուրջ հանրա­յին կամ լրագրո­ղա­կան, կամ քաղա­քա­կան որո­շա­կի շրջա­նակնե­րի ընկա­լումնե­րին: Այստեղ «տարընթերցում» կարող է լինել. իշխա­նությունը վստահ է, որ ադրբե­ջա­նա­կան զորքե­րը Հայաստա­նի սուվե­րեն տարածքից դուրս են գալու, դա տեղի է ունե­նա­լու սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման արդյունքում, պաշտպա­նության նախա­րա­րին հարց ուղղած լրագրո­ղը կարող է չհա­վա­տալ, չկի­սել այդ լավա­տե­սությունը, բերել հակա­փաստարկներ, կասկա­ծամտություն դրսեւո­րել: Դա նրա իրա­վունքն է, ինչ-որ առումով՝ նաեւ «մասնա­գի­տա­կան պարտքը», որպեսզի հանրությանն զգաստացնի կամ համախմբի այդ հարցում քաղա­քա­կան այլ դիրքո­րո­շում ունե­ցող ուժե­րի շուրջ: Բայց լրատվա­մի­ջո­ցը պարտա­վոր է ոչ միայն սղագրա­կան ճշտությամբ փոխանցել վիզավիի(դիմացինի) խոսքը, այլեւ նրան վերագրումներ չանել: Այս դեպքում «Սուրեն Պապիկյա­նը խուսա­փեց հարցից» ենթա­խո­րա­գի­րը բացա­հայտ վերագրում է, քանի որ նախա­րարն առա­ջադրված երկու հարցին իր լիա­զո­րություննե­րի եւ տեղե­կացվա­ծության շրջա­նակնե­րում սպա­ռիչ պատասխան է տվել: 

Երեւի, ճիշտ չէր լինի ասել, թե լրատվա­մի­ջոցն այդ վերագրումն արել է, որպեսզի կայքում դիտումներ ապա­հո­վի: Ավե­լի շուտ դա քաղա­քա­կան նշա­նա­կություն հետապնդող վերնա­գիր է, քանի որ հարցն ինքնին ինտրի­գա­յին է. «Հավատու՞մ եք, որ Փաշինյա­նի իշխա­նության օրոք ադրբե­ջա­նա­կան զորքե­րը դուրս են գալու ՀՀ տարածքից»: Ենթա­տեքստից բխում է, որ հարցնո­ղը դրան չի հավա­տում: Եւ նա փորձ է անում առա­ջին տպա­վո­րություն ստեղծել, որ «չի հավա­տում նաեւ պաշտպա­նության նախա­րա­րը»: Հնարքի թիրա­խը հազա­րա­վոր մարդիկ են, որ կայքե­րում միայն նյութի վերնա­գիրն են կարդում եւ տպա­վորվում: Այսինքն, այդ «մանր զեղծա­րա­րությամբ» հեղի­նա­կա­վոր լրատվա­մի­ջո­ցը Հայաստա­նի քաղա­քա­ցուն ուղղորդում է, որ Փաշինյա­նի իշխա­նության օրոք «ադրբե­ջա­նա­կան զորքե­րը Հայաստա­նի տարածքից չեն հեռա­նա­լու»: Մնա­ցա­ծը պետք է անեն ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժե­րը, որպեսզի «փողո­ցը գենե­րացնեն»:

Քաղա­քա­կան դեժավյուի այս տեխնո­լո­գիան որքան հին, նույնքան եւ, գուցե, կրկնա­կի վտանգա­վոր է: Այդպես Հայաստա­նում մերժվել է ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կը, բայց թե խնդիրն ինչպե՞ս պիտի լուծվի, ոչ ոք հանրությա­նը ծրա­գիր չի ներկա­յացրել: Հետեւանքնե­րը «հոդա­ցա­վի պես» շոշա­փե­լի են: Նույն տեխնո­լո­գիա­յով այսօր մերժվում է սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման արդյունքում Հայաստա­նի տարածքից ադրբե­ջա­նա­կան զորքե­րի հեռացման տարբե­րա­կը, բայց թե ուրիշ ի՞նչ տարբե­րա­կով են իրենք վերա­կանգնե­լու երկրի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ոչ ոք դարձյալ չի ասում: «Հոդա­ցա­վը», երեւի, նրանց չի բավա­րա­րում, «անդա­մա­հա­տություն են ուզում»:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ