14.8 C
Yerevan

Հայաստա­նում Ոչ Թե Ընդդի­մություն Է,Այլ Զուտ Հակա­փա­շինյա­նա­կա­նություն

Կաթո­ղի­կո­սը որո­շել է չհե­ռա­նալ, ինչն էլ հանգեցրել է այն իրա­վի­ճա­կին, երբ շուրջ տասը եպիսկո­պոսներ և արքե­պիսկո­պոսներ հրա­պա­րա­կա­յին կերպով հորդո­րում են նրան հանգստի կոչվել։ Կարև­որ է, որ ընթա­ցող գործո­ղություննե­րը խաղաղ լինեն և որևէ պատա­հար չլի­նի։ 

Վահրամ Աթա­նեսյան

FreeNews Armenia‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցը վերա­բե­րում է Հայաստա­նի ներկա­յիս ներքա­ղա­քա­կան և հոգև­որ ճգնա­ժա­մին։ Զրույցի առանցքում Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներսում առկա պառակտումն է և հոգև­ո­րա­կա­նության ակտիվ ներգրավվա­ծությունը քաղա­քա­կան պայքա­րում։ Աթա­նեսյա­նը շեշտում է, որ եկե­ղե­ցա­կաննե­րի հավակնություննե­րը և կաթո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նի պահանջը նոր երև­ույթներ չեն, այլ հին հակա­սություննե­րի դրսև­ո­րում։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ինքը չէր ցանկա­նա, որպեսզի իրա­վի­ճա­կը հասներ այսօրվա սրմա­նը։ Նրա խոսքով՝ ինքը կարծում էր, որ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սը Հայաստա­նի շուրջ առկա սպառնա­լիքնե­րը կգնա­հա­տի որպես Լուսա­վորչի գահի ժառանգորդ և ինքնա­կամ կհանգստի կոչվի, ինչի արդյունքում հայ եկե­ղե­ցու ներքին խնդիրնե­րը կարող էին կարգա­վորվել ներքին կոնսո­լի­դա­ցիա­յի, անհրա­ժեշտության դեպքում նաև սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի միջո­ցով։ Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րի իրա­վա­կան բազան չափա­զանց թույլ է և չի համա­պա­տասխա­նում այն պատմա­կան ու հասա­րա­կա­կան կարգա­վի­ճա­կին, որը հայ եկե­ղե­ցին ունե­ցել է և կարող էր ունե­նալ՝ ավե­լի օգտա­կար լինե­լով Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։

Նա ընդգծեց, որ, ցավոք, կաթո­ղի­կո­սը որո­շել է չհե­ռա­նալ, ինչն էլ հանգեցրել է այն իրա­վի­ճա­կին, երբ շուրջ տասը եպիսկո­պոսներ և արքե­պիսկո­պոսներ հրա­պա­րա­կա­յին կերպով հորդո­րում են նրան հանգստի կոչվել։ Վահրամ Աթա­նեսյա­նը կարև­որ համա­րեց, որ ընթա­ցող գործո­ղություննե­րը պետք խաղաղ լինեն և որևէ պատա­հար չլի­նի։ Նրա համոզմամբ՝ ընդդի­մությունը և Գարե­գին Երկրորդին պաշտպա­նող շրջա­նակնե­րը պետք է սթափ վերա­բերմունք ցուցա­բե­րեն և իրենց քաղա­քա­կան նկրտումնե­րը ստո­րա­դա­սեն Հայաստա­նի պետա­կան շահին, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ երկի­րը մոտե­նում է խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին։ Նա նշեց, որ ժողովրդի վստա­հությունը պետք է հայցել ոչ թե կաթո­ղի­կո­սին աջակցե­լով, այլ իրա­կան քաղա­քա­կան նպա­տակնե­րով և ծրագրե­րով։ Արդեն կարե­լի է արձա­նագրել՝ եկե­ղե­ցու ներսում ձևա­վորվել են ծանրության երկու կենտրոններ։ Նա հիշեցրեց, որ Գարե­գին Երկրորդ‑ի ընտրությա­նը նախորդող շրջա­նում ևս առկա են եղել սուր վեճեր և ներե­կե­ղե­ցա­կան հակա­սություններ, որոնք արտա­ցոլվել են մամուլում։ Նրա խոսքով՝ կաթո­ղի­կո­սի ընտրությունն ի սկզբա­նե տեղի է ունե­ցել  բևե­ռացված պայմաննե­րում, ինչը չէր կարող հետա­գա­յում չհանգեցնել խմբա­վո­րումնե­րի ձևա­վորման։ Նա նշեց, որ պատմա­կա­նո­րեն նորություն չէ, որ եկե­ղե­ցու ներսում եղել են հակա­սություններ, հակաա­թոռ կաթո­ղի­կոսներ և նույնիսկ կաթո­ղի­կո­սա­կան աթո­ռի համար կոշտ պայքարներ։

Եթե եկե­ղե­ցու բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչնե­րը մտնում են քաղա­քա­կան դաշտ, հայտա­րա­րում են քաղա­քա­կան հավակնություններ և նույնիսկ վարչա­պե­տի թեկնա­ծու լինե­լու մասին, ապա անխուսա­փե­լիո­րեն եկե­ղե­ցու ներսում էլ ձևա­վորվում են քաղա­քա­կան ֆրակցիա­ներ։ Նրա խոսքով՝ հանրությա­նը տարի­ներ շարունակ ներշնչվել է, թե հայ եկե­ղե­ցին միշտ եղել է միասնա­կան և միա­ձույլ, մինչդեռ պատմությունը ցույց է տալիս բոլո­րո­վին այլ պատկեր։

Հրա­պա­րա­կա­խո­սը շեշտեց, որ սրված իրա­վի­ճա­կում առա­ջին քաղա­քա­կան անհանդուրժո­ղա­կան դրսև­ո­րումը եղել է այն պահին, երբ կաթո­ղի­կո­սը 2021 թվա­կա­նի ընտրություննե­րին ընդա­ռաջ պահանջեց վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։ Նրա գնա­հատմամբ՝ դա հարիր չէր հոգև­ո­րա­կա­նին և հատկա­պես այն ծանր ու պայթյունավտանգ իրա­վի­ճա­կում, որը ստեղծվել էր 44-օրյա պատե­րազմից հետո։ Աթա­նեսյա­նը նշեց, որ այդ պահին կաթո­ղի­կո­սի հիմնա­կան առա­քե­լությունը պետք է լիներ ժողովրդի մխի­թա­րումը, ոչ թե անմի­ջա­կան քաղա­քա­կան դիրքա­վո­րում ընդունե­լը։

Նա նաև անդրա­դարձավ այն գաղա­փա­րին, ըստ որի՝ եկե­ղե­ցին կարող է առա­ջադրել իր ներկա­յա­ցուցիչնե­րից մեկին որպես վարչա­պե­տի թեկնա­ծու՝ հիշեցնե­լով Կիպրո­սի նախկին նախա­գահ Մակա­րիո­սի օրի­նա­կը։ Վահրամ Աթա­նեսյա­նի կարծի­քով՝ Կիպրո­սի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ ծանր հետև­անքնե­րի կարող է հանգեցնել հոգև­ո­րա­կա­նի քաղա­քա­կան իշխա­նության գալը, և նա հարց բարձրացրեց՝ արդյոք նման սցե­նա­րը­նույնպի­սի վտանգներ չէր ստեղծի նաև Հայաստա­նի­հա­մար։

Խոսե­լով ընդդի­մության դիրքա­վորման մասին՝ Աթա­նեսյա­նը կրկնեց իր նախկին գնա­հա­տա­կա­նը, որ կաթո­ղի­կո­սի և վարչա­պե­տի հակա­սությունը քաղա­քա­կան բնույթ ունի։ Նա նշեց, որ այն քաղա­քա­կան ուժե­րը, որոնք քննա­դա­տում են Հայաստա­նի արևմտյան ուղղվա­ծությունը և առաջ ենքա­շում Ռուսաստան-Բելա­ռուս միութե­նա­կան պետությա­նը միա­նա­լու գաղա­փա­րը, ըստ էության կիսում են նաև կաթո­ղի­կո­սի աշխարհա­քա­ղա­քա­կան պատկե­րա­ցումնե­րը կամ առնվազն չեն հակադրվում դրանց։

Վահրամ Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ 1999 թվա­կա­նին, երբ այդ միութե­նա­կան պետության գաղա­փա­րը նոր էր ձևա­վորվում, Հայաստա­նի իշխա­նություննե­րը չեն աջակցել դրան՝ անկախ այն ժամա­նակվա ծանր տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րից։ Նրա կարծի­քով՝ այսօր ևս հարցը պետք է դիտարկել Հայաստա­նի ինքնիշխա­նության և տարա­ծաշրջա­նա­յին անվտանգա­յին հավա­սա­րակշռության տեսանկյունից՝ հասկա­նա­լով, թե արդյոք Ռուսաստա­նին իրա­կա­նում անհրա­ժեշտ է Հարա­վա­յին Կովկա­սում միութե­նա­կան պետության մաս կազմող, բայց իր հետ ֆիզի­կա­կան սահման չունե­ցող սուբյեկտ։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին հաղորդուղի­նե­րին և այսպես կոչված «TRIPP»-ին՝Աթանեսյանը նշեց, որ հիմնա­կան վտանգը տեսնում է ոչ այնքան Իրա­նի և Ռուսաստա­նի հայտա­րա­րություննե­րի մեջ, որքան ռուս-ադրբե­ջա­նա­կան հնա­րա­վոր գործարքնե­րի։ Նրա գնա­հատմամբ՝ Ադրբե­ջա­նը կարող է փորձե լօգտա­գործել պատմա­կան և տեխնի­կա­կան փաստարկներ՝ Մեղրիի հատվա­ծով անցնող ենթա­կա­ռուցվածքնե­րի նկատմամբ վերահսկո­ղություն ստա­նա­լու համար։

Նա շեշտեց, որ Ադրբե­ջա­նից Հայաստան բերվող բենզի­նը քաղա­քա­կան ժեստ չէ, այլ կոմերցիոն գործարք, և Ադրբե­ջա­նի կոշտ կամ մեղմ հռե­տո­րա­բա­նությունը մեծա­պես կախված է Ուկրաի­նա­յի պատե­րազմի շուրջ ընթա­ցողգոր ծընթացնե­րից և Մոսկվա­յի դիրքա­վո­րումից։ Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ Ալիևը միա­ժա­մա­նակ խնդիրներ ունի Եվրա­միության հետ և փորձում է իր դիրքը ուժե­ղացնել՝ հենվե­լով ռուսա­կան կամ թուրք-ամե­րիկյան գործոննե­րի վրա։

Եզրա­փա­կե­լով՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րը կենսա­կան նշա­նա­կություն ունեն Հայաստա­նի պետա­կան իմունի­տե­տի համար։ Նրա համոզմամբ՝ խճանկա­րա­յին կառա­վա­րությունը և հինգ-վեց ուժե­րից կազմված իշխա­նությունը կարող են լրջո­րեն վտանգել երկրի ինքնիշխա­նությունը։ Նա ընդգծեց, որ այսօր Հայաստա­նում չկա լիարժեք գաղա­փա­րա­կան ընդդի­մություն, այլ կա միայն հակա­փա­շինյա­նա­կան քարոզչություն, և ընդդի­մա­դիր դաշտը նախ պետք է ինքնաքննա­դա­տա­կան վերա­բերմունք ցուցա­բե­րի իր անցյա­լի և պատասխա­նատվության նկատմամբ։Հասարակությանը պետք է առա­ջարկել հստակ ծրա­գիր և տեսլա­կան, ոչ թե միայն իշխա­նություննե­րի քննա­դա­տություն։ Աթա­նեսյա­նը համա­րում է, որ այս ամե­նի ֆոնին Հայաստա­նի համար վճռո­րոշ է քաղա­քա­կան կայունությունը, պետա­կան մտա­ծո­ղությունը և սթափ հաշվարկը՝ ներքին և արտա­քին մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ