25.2 C
Yerevan

Հայ-Թուրքա­կան Սահմա­նը Կբացվի

Հունվա­րից սահմա­նը կարող է սկսել գործել շատ սահմա­նա­փակ ռեժի­մով, հավա­նա­բար՝ միայն երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի կամ միայն դիվա­նա­գի­տա­կան անձնագրե­րով անձանց համար։ Նման քայլը կխթա­նի գործընթացնե­րի արա­գա­ցումը նաև Հայաստան–Ադրբեջան ենթա­կա­ռուցվածքա­յին բանակցություննե­րում։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի  ընթացքում քննարկվում են հայ-թուրքա­կան սահմա­նի բացման հնա­րա­վոր ռեժիմնե­րը և Ադրբե­ջա­նի կողմից փախստա­կաննե­րի վերա­դարձի հարցի բարձրա­ցումը՝ որպես բանակցա­յին հոգե­բա­նա­կան ճնշման միջոց։

Ղևոնդյա­նը նշեց, որ Հայաստան–Թուրքիա սահմա­նի բացման շուրջ շրջա­նառվող տեսա­կետնե­րը և պաշտոնյա­նե­րի տարբեր հայտա­րա­րություննե­րը փոխլրացնող են, բայց իրար չեն հակադրվում։ Ղևոնդյա­նի խոսքով՝ գոյություն ունեն սահմա­նի բացման տարբեր ռեժիմներ, և ամբողջա­կան ու սահմա­նա­փա­կումնե­րից զուրկ բացումը այն տարբե­րակն է, որի դեպքում Թուրքիան, ըստ Ֆիդա­նի, մտա­հո­գություն ունի, որ Հայաստա­նը կկորցնի բանակցություննե­րում արա­գության շարժա­ռի­թը Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ։

Քաղա­քա­գե­տը ասաց, որ թուրքա­կան կողմի մոտե­ցումը այս առումով նույն տրա­մա­բա­նության դաշտում է, ինչ տարի­ներ առաջ Ռուսաստա­նի հիմնա­վո­րումնե­րը, թե ռազմա­կան աջակցությունը Հայաստա­նին կարող է նվա­զեցնել կառուցո­ղա­կան լինե­լը բանակցություննե­րում։ Նրա դիտարկմամբ՝ թուրքա­կան կողմը, լինե­լով բացա­հայտ հակա­ռա­կորդ, նույնիսկ առա­վել հստակ կարող է նման պայմա­նա­կա­նություններ առաջ քաշել։Արտգործնախարար Արա­րատ Միրզո­յա­նի դիտարկումն ամբողջա­կան վերջնա­կան բացման մասին չէ։ Ղևոնդյանն ասաց, որ տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­փոխման ամբողջա­կա­նացման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստան–Ադրբեջան սահմա­նա­յին անցումնե­րը չեն գործում իրենց ամբողջ ծավա­լով։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ խաղա­ղության խաչմե­րուկի կոնցեպտով նախա­տեսված չորս անցումնե­րը մինչ այժմ չեն շահա­գործվում, և միայն այդ ամբողջա­կան փաթե­թի դեպքում կարե­լի է խոսել տարա­ծաշրջա­նա­յին շրջա­փա­կումնե­րի հաղթա­հարման լիարժեք ավարտի մասին։

Ռոբերտ Ղևոնդյա­նի կանխա­տեսմամբ, առա­ջի­կաօ­րե­րին կամ շաբաթնե­րին հնա­րա­վոր է հիշարժան զարգա­ցում։ Նա ասաց, որ իր գնա­հատմամբ՝ արդեն հունվա­րից սահմա­նը կարող է սկսել գործել շատ սահմա­նա­փակ ռեժի­մով, հավա­նա­բար՝ միայն երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի կամ միայն դիվա­նա­գի­տա­կան անձնագրե­րով անձանց համար։ Ղևոնդյա­նի կարծի­քով՝ նման քայլը կխթա­նի գործընթացնե­րի արա­գա­ցումը նաև Հայաստան–Ադրբեջան ենթա­կա­ռուցվածքա­յին բանակցություննե­րում։

Նա մեկնա­բա­նեց նաև այն կարծի­քը, թե Թուրքիան կարող էր Հայաստա­նի համար առա­վել շահա­վետ «ընդա­ռաջ քայլ» անել՝ օրի­նակ՝ վերացնե­լով սահմա­նա­փա­կումնե­րը հայկա­կան տարանցիկ բեռնե­րի նկատմամբ։ Ղևոնդյա­նը ասաց, որ իրա­կա­նում նման սահմա­նա­փա­կում երբեք չի եղել, և հայկա­կան բեռնե­րը մշտա­պես երեք տասնամյակ Թուրքիա­յից տեղա­փոխվել են դեպի Վրաստան, ապա՝ Հայաստան։ Նա նշեց, որ ցանկա­լի կլի­ներ, եթե Թուրքիան բացեր իր տարածքը հայկա­կան բեռնա­տարնե­րի համար, ինչը կլի­ներ համարժեք քայլ Ադրբե­ջա­նի կողմից արված փոփո­խություննե­րին։ Սակայն քաղա­քա­գե­տի համոզմամբ՝ առա­ջին փուլում Թուրքիան դժվար թե համա­ձայնի բեռնա­փո­խադրումնե­րի համար սահմա­նը բացել՝ լավ հասկա­նա­լով դրանց կենսա­կան նշա­նա­կությունը Հայաստա­նի տնտե­սության համար։

Անդրա­դառնա­լով Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցին՝ Ղևոնդյա­նը նշեց, որ Բաքվի հայտա­րա­րություննե­րում «արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի» թեմա­յի ակտի­վա­ցումը ունի հստակ հոգե­բա­նա­կան նպա­տակ։ Նա հիշեցրեց, որ տարի­ներ շարունակ բարձր մակարդա­կի հանդի­պումնե­րից առաջ Ադրբե­ջա­նը հաճախ սահմա­նա­յին կրա­կոցնե­րով էր փորձում հոգե­բա­նա­կան առա­վե­լություն ստա­նալ։ Ղևոնդյա­նը ասաց, որ ներկա­յումս նույն մեխա­նիզմն օգտա­գործվում է ավե­լի «հումա­նիստա­կան» տեսքով՝ համա­ժո­ղովնե­րի, հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րի և քաղա­քա­կան ճնշման կիրա­ռումով։ Այս թեման այժմ սեղա­նի վրա որպես պաշտո­նա­կան օրա­կարգ չկա, ինչի մասին հայտա­րա­րել է նաև Հայաստա­նի կողմը։ Սակայն, նա կարծում է, որ Ադրբե­ջա­նը կփորձի հետա­գա­յում այս հարցը խաղարկել և դարձնել բանակցա­յին օրա­կարգի մաս։ Ղևոնդյա­նը նշեց, որ անհրա­ժեշտ է հայկա­կան կողմի համար դիվա­նա­գի­տա­կան, հոգե­բա­նա­կան և բարո­յա­կան հարթություննե­րը բաժա­նել, և խոսել բացա­ռա­պես փաստե­րի ու իրա­կան բանակցա­յին օրա­կարգի շրջա­նա­կում՝ չտրվե­լով հոգե­բա­նա­կան ճնշմանն ու մանի­պուլյա­ցիա­յին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ