18.3 C
Yerevan

Հետև­ություններ ՀՅԴ Անցյա­լից

ՀՅԴ‑ի այն ռեակցիոն հատվա­ծը, որ մնա­ցել էր առա­վե­լա­պաշտա­կան ու ծայրա­հե­ղա­կան դաշտում, չհասկա­ցան ու չփորձե­ցին ըմբռնումով մոտե­նալ այդ ամե­նին ու ընկնե­լով դատարկ սիմվո­լիզմի հետև­ից՝ ապա­ցուցե­ցին, որ երազներն ավե­լի են սիրում, քան ռեալ ու շոշա­փե­լի իրա­կա­նությունը։ 

Մեր Ուղին

Մաս 5‑րդ

1933թ․ դեկտեմբե­րի 24-ին Նյու յորքի Սուրբ Խաչ եկե­ղե­ցում դաշնակցա­կաննե­րի կողմից սպանվում է Ղևոնդ արքե­պիսկո­պոս Դուրյա­նը։ Սպա­նության շարժա­ռի­թը եղել էր այն, որ արքե­պիսկո­պոս Դուրյա­նը պատվի­րել էր հեռացնել Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության դրո­շը, ինչը ՀՅԴ շրջա­նում բուռն արձա­գանք էր առա­ջացրել։ Առա­ջին Հանրա­պե­տության դրո­շի հեռա­ցումը դաշնակցա­կաննե­րի համար սրբապղծություն էր և դաշնակցա­կաննե­րի կողմից որպես պատիժ ընտրվել էր սպա­նությունը։

Իսկ ո՞րն էր դրո­շի հեռացման պատճա­ռը։ 

Դրո­շի հեռացման համար արքե­պիսկո­պո­սը մի շարք պատճառներ ուներ և դրանցից մեկն էլ այն էր, որ Դուրյա­նը նախ ցանկա­նում էր փոքր ինչ մեղմացնել Խորհրդա­յին Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը՝ մասնա­վո­րա­պես հարվա­ծի տակ չդնել Խորհրդա­յին Հայաստա­նում  գործող Էջմիա­ծի­նը, որն առանց այն էլ անվերջ հալա­ծանքնե­րի էր ենթա­կա։ Դուրյա­նը գիտեր, որ Խորհրդա­յին Հայաստա­նում անվերջ ու ինտենսիվ քարոզ է ընթա­նում ընդդեմ ազգա­յին ցանկա­ցած գաղա­փա­րա­խո­սության ու հատկա­պես թիրա­խա­վորվում էր Դաշնակցությունն ու դաշնակցա­կան գործիչնե­րը։ Այդ իրա­վի­ճակն ավե­լի էր սրվում Սփյուռքում ամեն հակա­խորհրդա­յին ելույթից հետո։ Խորհրդա­յին ղեկա­վա­րությունն օգտա­գործում էր ցանկա­ցած նման ելույթ՝ Հայաստա­նում նոր «լրտեսներ ու թշնա­մի­ներ» գտնե­լու համար ու այդ ամենն արդա­րացնում էր այն պատճա­ռա­բա­նությամբ, որ ՀՅԴ‑ն՝ իմպե­րիա­լիստա­կան շեֆե­րի ղեկա­վա­րությամբ թշնա­մա­կան պայքար է մղում Հայաստա­նի ու սոցիա­լիստա­կան աշխարհի դեմ։ 

Այդ և բազմա­թիվ այլ, համանման պատճառնե­րով Դուրյա­նը չէր ցանկա­նում ավե­լի սրել առանց այն էլ ծայրա­հեղ վիճա­կում գտնվող հարա­բե­րություննե­րը, ուստի ամեն կերպ փորձում էր ամե­րի­կա­հայ համայնքին համախմբել ոչ-կուսակցա­կան դրո­շի ներքո և այնպի­սի տրա­մադրվա­ծությամբ, որը հարվա­ծի տակ չէր դնի այդ համայնքին ու Հայաստա­նի հայությա­նը Մոսկվա­յի կողմից։

Բնա­կա­նա­բար Դուրյա­նի կողմից այդ գործո­ղություննե­րը ծանր որո­շումներ էին, որոնք կատարվում էին ծայրա­հեղ ստիպված վիճա­կում՝ ելնե­լով շատ դառը իրա­կա­նությունից։ Դուրյա­նը հասկա­նում էր, որ ինչ որ բան ձեռք բերե­լու համար հարկա­վոր է ինչ որ բան բաց թողնել։ Դրո­շի հեռա­ցումը դավա­ճա­նություն չէր, այլ ազնիվ մի ցանկություն, որ հնա­րա­վոր լինի ժողովրդին ինչ որ ճանա­պարհ ցույց տալու, փոքր ինչ համախմբե­լու, փոքր ինչ հույս տալու։

Դրան հակա­ռակ, ՀՅԴ‑ի այն ռեակցիոն հատվա­ծը, որ մնա­ցել էր առա­վե­լա­պաշտա­կան ու ծայրա­հե­ղա­կան դաշտում, չհասկա­ցան ու չփորձե­ցին ըմբռնումով մոտե­նալ այդ ամե­նին ու ընկնե­լով դատարկ սիմվո­լիզմի հետև­ից՝ ապա­ցուցե­ցին, որ երազներն ավե­լի են սիրում, քան ռեալ ու շոշա­փե­լի իրա­կա­նությունը։ Այդ իրա­կա­նությունը, որ պաշտպանվում էր Սիմոն Վրացյա­նի, Քաջազնունու և նման այլ խոշոր մտա­ծողնե­րի կողմից, մերժվեց առա­վե­լա­պաշտնե­րի կողմից, մերժվեց սթա­փության հակա­ռա­կորդնե­րի կողմից։

Դուրյա­նի սպա­նությունը հայտա­րա­րում էր մի կարև­որ և ռեակցիոն շարժման մասին՝ հրա­ժա­րում  իրա­կա­նությունից, վերա­դարձ առա­վե­լա­պաշտություն, հրա­ժա­րում ժողովրդից և անցում դեպի ցնո­րա­միտ երա­զանքներ։ ՀՅԴ‑ն հետա­գա տասնամյակնե­րում շարունա­կեց իր աննկատ, բայց կայուն քայլե­րով առաջ գնա­ցող այլա­սե­րումը։

Ավագ սերունդը, որ պահում էր սթա­փությունը, հեռա­ցավ կյանքից՝ ու ամեն ինչ մնաց մի սերնդի, որն արդեն չէր հիշում, թե այդ պայքարն ինչու էր սկսվել, ինչից էր սկսվել։ Այլևս չկա­յին այն մարդիկ, ովքեր կուսակցությունը կտա­նեին իրա­կան ու հասկա­նա­լի ուղով։ Իհարկե այդ ամե­նը միանգա­մից տեղի չունե­ցավ։ Զեյթլյա­նի նմաննե­րը կային, բայց նրանք պակա­սում էին տխուր արա­գությամբ։ Եվ որքան պակա­սում էին սթափ մարդիկ, այնքան շատա­նում էին երա­զոտ խելա­գարնե­րը։ Այդ խելա­գա­րությունն էլ հենց ՀՅԴ-ին հեռացրեց իրա­կա­նությունից ու դաշնակցա­կա­նությունից։

Առնչվող Հոդվածներ