18.3 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Դաշնակցության պատասխա­նա­տունե­րը շփվել են անմի­ջա­պես նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի՞ հետ, թե՞ նրանց տեղե­կացվա­ծության աղբյուր է հանդի­սա­ցել արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 2

ՀՅԴ Բյուրո­յի 2001թ. ապրի­լի  16‑ի թիվ  55 «Շրջա­բա­րե­կա­նը» կառուցված է իրա­վա-քաղա­քա­կան լրջա­գույն թյուրըմբռնման վրա: Փաստա­թուղթը, չվկա­յա­կո­չե­լով որեւէ հիմնա­վոր ապա­ցույց, Դաշնակցության մարմիննե­րին հավաստիացնում էր, որ Ադրբե­ջանն «առա­ջին անգամ ընդունել է, որ Արցա­խը Լաչի­նի միջանցքով հայկա­կան հող է»: Նման գնա­հա­տա­կան ՀՅԴ-ին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ներշնչել է Հայաստա­նի իշխա­նությունը:

Քառորդդարյա հեռա­վո­րությունից դժվար կամ գրե­թե անհնար է պարզել, թե «Շրջա­բա­րե­կա­նի» հրա­պա­րակմա­նը նախորդած փուլում ՀՅԴ պատասխա­նա­տունե­րը եւ Հայաստա­նի իշխա­նություններն ի՞նչ մակարդա­կի եւ որա­կի քննարկումներ են ունե­ցել։ Դաշնակցության պատասխա­նա­տունե­րը շփվել են անմի­ջա­պես նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի՞ հետ, թե՞ նրանց տեղե­կացվա­ծության աղբյուր է հանդի­սա­ցել արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյա­նը:

Տպա­վո­րություն է, որ ՀՅԴ‑ն մասնա­վոր խորհրդատվություններ ունե­ցել է Վարդան Օսկանյա­նի հետ: Տարի­ներ հետո վերջինս պատմել է, թե ինչպես է սկսվել «քիուեսթյան գործընթա­ցը»: Օսկանյա­նը վկա­յել է, որ «տարածքների/սուվերեն միջանցքնե­րի փոխա­նակման սկզբունքով» Ղարա­բաղյան կարգա­վորման հասնե­լու գաղա­փա­րի հեղի­նա­կը Ադրբե­ջա­նի նախա­գահ Հեյդար Ալիեւն էր: Ըստ Վարդան Օսկանյա­նի, երբ Ռոբերտ Քոչարյա­նը Հեյդար Ալիեւի հետ հանդի­պումից հետո այդ մասին ասել է, իրենք կարճ քննարկումից հետո եկել են եզրա­հանգման, որ կարեւո­րը ոչ թե «այն է, թե Ադրբե­ջա­նը ի՞նչ ակնկա­լիքներ ունի, այլ՝ որ Հեյդար Ալիեւը պատրաստ է Արցա­խը ճանա­չել Հայաստա­նի մաս»:

Դաշնակցության «Շրջա­բե­րա­կա­նի» հավաստիա­ցումը, որ Ադրբե­ջանն «Արցա­խը եւ Լաչի­նի միջանցքը ճանա­չում է հայկա­կան հող», Վարդան Օսկանյա­նի վկա­յության բառա­ցի կրկնությունն է: Դա թույլ է տալիս պնդել, որ այդ ձեւա­կերպումը Դաշնակցությունն արել է՝ վստա­հե­լով Հայաստա­նի օրվա արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյա­նին:

Առարկա­յա­կան իմաստով, իհարկե։

Դաշնակցությունը Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության պատասխա­նա­տուն չէր եւ չէր կարող լինել: Սահմա­նադրությամբ այդ պարտա­կա­նությունը հասցեագրվում էր Հայաստա­նի նախա­գա­հին, իսկ արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյա­նը ներկա­յացնում էր նրա մոտե­ցումը: 

Բայց եթե իշխա­նությունը Դաշնակցության դիրքո­րո­շումը կարեւո­րել եւ Բյուրո­յին իրա­զե­կել էր Հեյդար Ալիեւի հետ բանակցություննե­րի մանրա­մասնություննե­րին, ապա ՀՅԴ‑ն, լինե­լով Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտի ամե­նա­փորձա­ռու եւ, մանա­վանդ, թուրքա­կան դիվա­նա­գի­տության խարդա­խամտությա­նը պատմա­կան փորձի բերումով քաջա­ծա­նոթ քաղա­քա­կան ուժ, պարտա­վոր էր «կշեռքի նժարնե­րին դնել» խնդրի թե իրա­կան արժե­քը, թե դրա դիմաց Հայաստա­նի վճա­րե­լիք գինը:

«Շրջա­բե­րա­կա­նից» չի հետեւում, թե Դաշնակցությունը «Մեղրին Լեռնա­յին Ղարա­բա­ղով փոխա­նա­կե­լու» շուրջ դույզն իսկ մտա­հո­գություն ունե­ցել է: Ավե­լին, փաստաթղթի ներա­ծա­կա­նում պարզո­րոշ արձա­նագրված է, որ քիուեսթյան առա­ջարկություննե­րը մինչ այդ շրջա­նառված «կարգա­վո­րումնե­րից» ամե­նա­հա­յանպաստը եւ ընդունե­լին է: Սա ելա­կե­տա­յին գնա­հա­տա­կան է, որի «արդա­րա­ցիությունը» եւ վտանգա­վո­րությունը ցույց կտանք հաջորդիվ:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ