18.3 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Կարե­լի է նաեւ վստա­հության մեծ չափա­բաժնով եզրա­կացնել, որ Դաշնակցությունը, ինչպես ընդունված է իրենց բառա­պա­շա­րում, «Արցա­խի հողա­յին ամբողջության խախտման» մասին բավա­րար տեղե­կություն ունե­ցել է, բայց Բյուրոն այդ մասին կուսակցության մարմիննե­րին տեղե­կացնե­լու «անհրա­ժեշտություն չի տեսել»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 3 

Դաշնակցության խնդրո առարկա «Շրջա­բե­րա­կա­նի» քաղա­քա­կան կանխադրույթն, ինչպես ասվեց, այն էր, որ Ադրբե­ջա­նը «Արցա­խը եւ Լաչի­նի միջանցքը ճանա­չում է հայկա­կան հող»: Նախորդիվ նկա­տել ենք, որ այս պնդումը նույնա­կան է օրվա արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյա­նի ըմբռնմա­նը: Բայց ՀՅԴ «Շրջա­բե­րա­կա­նի» ուշա­դիր ընթերցումից պարզվում է, որ փաստաթղթի հեղի­նակներն առնվազն երկու հարցում իշխա­նություննե­րից բավա­րար պարզա­բա­նում չեն ստա­ցել: 

Խոսքը վերա­բե­րում է Արցա­խի տարածքին եւ Լաչի­նի միջանցքի աշխարհագրա­կան պարա­մետրե­րին: «Շրջա­բե­րա­կա­նում» ասված է, որ Դաշնակցության համար պարզ չէ, թե ինչպես է լուծվում Շահումյա­նի շրջա­նի եւ Մարտա­կերտի հարթա­վայրա­յին հատվա­ծի ճակա­տա­գի­րը: Եթե «փակագծե­րը բացենք», ապա կստացվի, որ ՀՅԴ‑ն 2001թ. ապրի­լի 16‑ի դրությամբ չգի­տեր՝ Արցա­խը Հայաստա­նին է միա­նում նախկին ԼՂԻՄ‑ի ամբողջակա՞ն, թե՞ պատե­րազմից հետո ունե­ցած տարածքով, պարզ չէր նաեւ, թե «Լաչի­նի միջանցք» ասվա­ծը գետնի վրա ի՞նչ չափումներ է ունե­նա­լու: 

1994թ. մայի­սի 12‑ի հրա­դա­դա­րը նախկին ԼՂԻՄ‑ի տարածքի ամբողջա­կա­նությունը չի վերա­կանգնել, Մարտա­կերտի եւ Մարտունու շրջաննե­րի տարածքի մի զգա­լի մասը մնա­ցել է Ադրբե­ջա­նի զորքե­րի հսկո­ղության տակ: Կարգա­վորման «փուլա­յին տարբե­րա­կը», որի մերժման եռանդուն ջատա­գով էր նաեւ Դաշնակցությունը, այդ հարցը կարգա­վո­րում էր այնպես, որ «տեղա­կան հայկա­կան զինված ուժե­րը ետ են քաշվում մինչեւ նախկին ԼՂԻՄ‑ի վարչա­կան սահմաննե­րը»: Անշուշտ, այս ձեւա­կերպումը հետա­գա­յում կարող էր տարընթերցումնե­րի տեղ թողնել, բայց կարգա­վորման քիուեսթյան «ծրա­գի­րը» պարզո­րոշ ամրագրում էր, որ Հայաստա­նի իրա­վա­զո­րությանն են անցնում «Ադրբե­ջա­նի նախկին ԼՂԻՄ‑ի այն տարածքնե­րը, որ Ադրբե­ջա­նի կողմից չեն վերահսկվում»: 

Ըստ էության, Դաշնակցությունը «Շրջա­բե­րա­կան» հեղի­նա­կե­լու պահին պետք է տեղե­կացված լիներ, որ ոչ միայն Շահումյա­նի շրջա­նը, այլեւ նախկին ԼՂԻՄ‑ի ոչ հայկա­կան վերահսկո­ղության տարածքնե­րը Հայաստա­նին չեն փոխանցվում: Եթե Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյա­նի կամ առնվազն Վարդան Օսկանյա­նի կողմից այդ կարեւո­րա­գույն հարցում տեղե­կացված չի եղել, ապա պետք է ընդունել, որ ՀՅԴ-իշխա­նություն համա­գործակցությունը ոչ լիարժեք է եղել կամ ավե­լի հասկա­նա­լի ասած՝ իշխա­նությունը նրա­նից թաքցրել է քիուեսթյան «ծրագրի» էական մանրա­մասնություննե­րը: Կարե­լի է նաեւ վստա­հության մեծ չափա­բաժնով եզրա­կացնել, որ Դաշնակցությունը, ինչպես ընդունված է իրենց բառա­պա­շա­րում, «Արցա­խի հողա­յին ամբողջության խախտման» մասին բավա­րար տեղե­կություն ունե­ցել է, բայց Բյուրոն այդ մասին կուսակցության մարմիննե­րին տեղե­կացնե­լու «անհրա­ժեշտություն չի տեսել»: Թե ինչու՞՝ կանդրա­դառնանք հաջորդիվ: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ