14.7 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է Մաս 6

Ադրբե­ջան-Նախի­ջեւան« ազատ եւ մասնա­վոր ճանա­պարհի» դիմաց Հայաստա­նին դեռեւս 2001թ.-ին է առա­ջարկվել «չորս միլիարդ դոլա­րի միջազգա­յին ֆինանսա­կան աջակցություն»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 6

Դաշնակցության Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նի» չափա­զանց ուշագրավ արձա­նագրումնե­րից է այն, որ ՀՅԴ բարձրա­գույն ղեկա­վա­րությունը կուսակցության մարմիննե­րին հայտնում է քիուեսթյան ծրագրով ղարա­բաղյան կարգա­վորման «միջազգա­յին ֆինանսա­կան աջակցություն լինե­լու» մասին:

Նման դրույթ ներկա­յացված փաստաթղթում ընդգրկվա՞ծ էր, թե Բյուրոն այդ մասին տեղե­կացվել էր «մասնա­վոր կարգով», հնա­րա­վոր չէ ճշտել, քանի որ, ի տարբե­րություն մյուս առա­ջարկություննե­րի, Քիուեսթի «աշխա­տանքա­յին փաստա­թուղթը» հրա­պա­րակված չէ: Ավե­լին, անցյալ տարվա դեկտեմբե­րին Հայաստա­նի կառա­վա­րությունը բացա­հայտել է, որ ԱԳՆ արխիվնե­րում այն բացա­կա­յում է: Պետք է հուսալ, որ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի փուլում երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի գրա­սենյա­կը կամ նախկին արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյա­նը կհրա­պա­րա­կի այն:

Քիեուեսթյան «աշխա­տանքա­յին փաստաթղթի» շուրջ ժամա­նա­կին ծավալված ներքին քննարկումնե­րին տեղյակ շրջա­նակնե­րը, սակայն, անցած տարի­նե­րին մի քանի անգամ ակնարկել են, որ Հայաստա­նին առա­ջարկվել է «չորս միլիարդ դոլա­րի ֆինանսա­կան աջակցություն, որպեսզի վերա­կանգնի եւ արդիա­կա­նացնի տրանսպորտա­յին, ինչպես նաեւ էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րը, Արցա­խում եւ սահմա­նա­մերձ մարզե­րում խթա­նի փոքր եւ միջին ձեռնարկա­տի­րությունը»:

Իրա­դարձություննե­րի ժամա­նա­կագրությա­նը ծանոթ գործիչնե­րը եւ նախկին պաշտոնյա­նե­րը պետք է հիշեն, որ այդ փուլում Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյա­նը լծված էր «Հայաստան-Սփյուռք գործա­րար համա­ժո­ղով» կազմա­կերպե­լու գործին: 1998թ. իշխա­նա­փո­խությունը տեղի է ունե­ցել նաեւ այն հույսով, որ Սփյուռքի հետ «լավ աշխա­տե­լու դեպքում հնա­րա­վոր է տարե­կան մոտ 300 միլիոն դոլա­րի ներդրումներ գրա­վել»:

Գաղա­փա­րի հեղի­նակնե­րը, հավա­նա­բար, չէին հաշվարկել, որ Սփյուռքի հայ գործա­րարնե­րը, գուցե, հայրե­նի­քին օգտա­կար լինե­լու ցանկություն ունեն, բայց խոշո­րա­ծա­վալ ներդրումնե­րը պահանջում են նրանց քաղա­քա­ցիության երկրի համա­ձայնությունը. ձեռնարկա­տե­րը հայ է էթնիկ ծագումով, բայց նա կոնկրետ երկրի քաղա­քա­ցի է, որին էլ մեծ հաշվով պատկա­նում է այն կապի­տա­լը, որ Հայաստա­նում ակնկա­լում էին տեսնել որպես սնուցող ներդրում:

«Հայաստան-Սփուռք գործա­րար համա­ժո­ղովն», ըստ երեւույթին, կազմա­կերպվել է հեռանկա­րով, որ Հայաստա­նին «միջազգա­յին ֆինանսա­կան աջակցության» դեպքում արտերկրի հայ գործա­րարնե­րը հայրե­նի­քում գործե­լու կայուն երաշխիքներ կունե­նան: Այդ թեման հետաքրքրություն է ներկա­յացնում նաեւ այն առումով, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո տարածվել է նարա­տիվ, թե «Արցա­խի հանձնումն արժե­ցել է հինգ միլիարդ դոլար»:

Փաստա­ցի Ադրբե­ջան-Նախի­ջեւան« ազատ եւ մասնա­վոր ճանա­պարհի» դիմաց Հայաստա­նին դեռեւս 2001թ.-ին է առա­ջարկվել «չորս միլիարդ դոլա­րի միջազգա­յին ֆինանսա­կան աջակցություն»: Եւ, երեւի, այդ ոչ այնքան ստույգ տեղե­կությունը փոխա­կերպվել է «Արցա­խը հինգ միլիարդ դոլա­րով ծախել են» խոսույթի:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ