13.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Մնում է միայն ենթադրություն անել, թե Դաշնակցության Բյուրոն ինչու՞ է ընտրել լեզվա-ոճա­կան «աճպա­րա­րության» տարբե­րա­կը՝ փոխա­նակ անկեղծո­րեն ներկա­յացներ, որ Արցա­խի եւ Լաչի­նի միջանցքի Հայաստա­նին հանձնե­լու դիմաց Հայաստա­նը Ադրբե­ջա­նին է հանձնում Նախի­ջեւա­նի հետ նրա ազատ հաղորդակցության ճանա­պարհը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 5

Դաշնակցության խնդրո առարկա «Շրջա­բե­րա­կա­նի» ամե­նաուշագրավ դիտարկումը վերա­բե­րում է Ադրբե­ջան-Նախի­ջեւան ցամա­քա­յին հաղորդակցության խնդրին: ՀՅԴ Բյուրոն այդ մասով պարզա­պես լեզվա-ոճա­կան «քողարկում է իրա­կա­նացրել», երբ ձեւա­կերպել է, որ «Ադրբե­ջա­նին ընձե­ռե­լու է հնա­րա­վո­րություն՝ Հայաստա­նի տարածքով ազատ եւ մասնա­վոր ճանա­պարհ՝ դեպի Նախի­ջեւան»:

Եթե այդ ճանա­պարհն անցնե­լու է «Հայաստա­նի տարածքով», ապա առա­ջին ընկա­լումն այն է, որ Ադրբե­ջան-Նախի­ջեւան հաղորդակցությունը «չի խախտում Հայաստա­նի ինքնիշխա­նությունը»: Բայց նույն տեղում «Շրջա­բե­րա­կանն» արձա­նագրում է, որ «այդ ճանա­պարհի հսկո­ղության հարցը դեռեւս որոշված չէ»: Նման տեղե­կացվա­ծության աղբյուրն, ըստ երեւույթին, հանդի­սա­ցել է Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը:

Բաց է մնում հարցը, թե Դաշնակցության «Շրջաբերական»-ը ինչու՞ Ադրբե­ջան-Նախի­ջեւան ճանա­պարհն անվա­նել է ոչ միայն «ազատ», այլեւ՝ «մասնա­վոր»: Եթե նախա­տեսված էր, որ ճանա­պարհը պիտի լինի «ազատ», որ նույնն է, ինչ «անխո­չընդո­տը», ապա ի՞նչ կարիք կա անդրա­դառնալ դրա հսկո­ղության խնդրին: Չէ՞ որ «ազատ լինե­լը» եւ «հսկո­ղության ենթարկվե­լը» գործնա­կա­նում անհա­մա­տե­ղե­լի են:

Ավե­լի խնդրա­հա­րույց է այդ ճանա­պարհի «մասնա­վոր» բնութագրումը, որ տվել է ՀՅԴ Բյուրոն: Այդ բառի բառա­րա­նա­յին իմաստը, մանա­վանդ արեւմտա­հա­յե­րե­նում, «սեփա­կա­նի» հոմա­նիշն է: Այդ իմաստը գործա­ծա­կան է նաեւ արեւե­լա­հա­յե­րե­նում. Խորհրդա­յին շրջա­նում, օրի­նակ, գործա­ծա­կան էր «մասնա­վոր ավտո­մե­քե­նա» հասկա­ցությունը: Անկա­խության եւ շուկա­յա­կան տնտե­սության դարաշրջա­նում հայե­րե­նը հարստա­ցել է «մասնա­վոր ձեռնարկա­տի­րություն» արտա­հայտությամբ, որ նշա­նա­կում է մարդու, իրա­վա­բա­նա­կան անձի անհա­տա­կան, սեփա­կան ձեռնարկության գործունեություն: Այս իմաստով եթե ընկա­լենք, ապա կստացվի, որ ՀՅԴ Բյուրոն Ադրբե­ջան-Նախի­ջեւան ճանա­պարհը որա­կում է «ադրբե­ջա­նա­պատկան», որով երթեւե­կությունը պետք է լինի «ազատ-անխո­չընդոտ»: Այդ իմաստը, սակայն, Դաշնակցության մարմիննե­րի համար կարող էր մնալ մութ: Մանա­վանդ որ նույն տեղում հավաստիա­ցում է արվում, որ ճանա­պարհի հսկո­ղության հարցը «դեռեւս որոշված չէ»:

Մնում է միայն ենթադրություն անել, թե Դաշնակցության Բյուրոն ինչու՞ է ընտրել լեզվա-ոճա­կան «աճպա­րա­րության» տարբե­րա­կը՝ փոխա­նակ անկեղծո­րեն ներկա­յացներ, որ Արցա­խի եւ Լաչի­նի միջանցքի Հայաստա­նին հանձնե­լու դիմաց Հայաստա­նը Ադրբե­ջա­նին է հանձնում Նախի­ջեւա­նի հետ նրա ազատ հաղորդակցության ճանա­պարհը:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ