30.3 C
Yerevan

Մոսկվան Խաղա­ղության Չի Գնա­լու

Մի շարք ԱՄՆ պաշտոնյա­ներ, այդ թվում պետքարտուղա­րության ներկա­յա­ցուցիչնե­րը, կարծես փորձել են ռուսա­կան առա­ջարկնե­րը ներկա­յացնել որպես ամե­րիկյան տեսա­կետ՝ նպա­տակ ունե­նա­լով Ուկրաի­նա­յին ստի­պել ընդունել դրանք։

Ստե­փան Գրի­գորյան

FactorTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Ստե­փան Գրի­գորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Դոնալդ Թրամփի՝ Ուկրաի­նա­յի պատե­րազմը դադա­րեցնե­լու ծրա­գի­րը՝ ընդգծե­լով դրա ծագման և նպա­տակնե­րի վերա­բերյալ լուրջ կասկածնե­րը և Ռուսաստա­նի՝ հնա­րա­վոր մասնակցությունը։

Քաղա­քա­գետ Ստե­փան Գրի­գորյա­նը  նշեց, որ Թրամփի խոստումնե­րը խաղա­ղության մոտ լինե­լուն՝ իր գնա­հատմամբ, ավե­լի շատ կապված են նրա բնա­վո­րության հետ, ոչ թե իրա­կա­նության։ Նա ասաց, որ վերջին 10 ամիսնե­րի ընթացքում բազմիցս հնչել են նույնպի­սի հայտա­րա­րություններ, բայց դրանք իրա­կան քայլե­րով չեն հաստատվել։ Գրի­գորյա­նը ընդգծեց, որ ինքը շարունա­կում է համոզված մնալ, թե Ռուսաստա­նը խաղա­ղություն չի ցանկա­նում, և նույնիսկ զինա­դա­դար, եթե  լինի, ըստ նրա, ժամա­նակ շահե­լու միջոց կլի­նի։ Նա ասաց, որ Պուտի­նի նպա­տակնե­րը հստակ են՝ վերահսկել ամբողջ Ուկրաի­նան, և նա կհասնի դրանց, եթե միայն արժա­նա­նա արդյունա­վետ հակազդե­ցության։

Քաղա­քա­գե­տը վերլուծեց նաև Թրամփի մոտե­ցումը՝ նշե­լով, որ նա խնդիրնե­րին նայում է բիզնե­սա­յին տրա­մա­բա­նությամբ՝ մտա­ծե­լով շահե­րի, ոչ թե արժեքնե­րի տեսանկյունից։ Գրի­գորյա­նը ընդգծեց, որ հետխորհրդա­յին տարածքում գործում է ոչ թեռա­ցիո­նալ, այլ իռա­ցիո­նալ մտա­ծո­ղություն, և դա Թրամփը չի հաշվարկում։

Ստե­փան Գրի­գորյա­նը նշեց նաև վերջին հրա­պա­րակված նյութե­րը, որոնք վերա­բե­րում են Դմիտրիևի և Ուշա­կո­վի քննարկումնե­րին։ Նա ասաց, որ այդ հեռա­խո­սազրույցնե­րը բացա­հայտե­ցին մի կարև­որ բան՝ Ռուսաստա­նի փորձը իր դիրքո­րո­շումնե­րը անցկացնել ԱՄՆ վարչա­կազմի միջո­ցով։ Գրի­գորյա­նը հիշեցրեց, որ նույնիսկ Թրամփը չուրա­ցավ այդ ելև­էջնե­րը, ինչը, ըստ քաղա­քա­գե­տի, հաստա­տում է փաստաթղթի ռուսա­կան ծագման մասին կասկածնե­րը։ Մի շարք ԱՄՆ պաշտոնյա­ներ, այդ թվում պետքարտուղա­րության ներկա­յա­ցուցիչնե­րը, կարծես փորձել են ռուսա­կան առա­ջարկնե­րը ներկա­յացնել որպես ամե­րիկյան տեսա­կետ՝ նպա­տակ ունե­նա­լով Ուկրաի­նա­յին ստի­պել ընդունել դրանք։ Ստե­փան Գրի­գորյա­նը համա­ձայնեց այն մտքին, որ դա արվել է այնպես, որ Ուկրաի­նան ու Եվրո­պան դրվեն դժվար դիրքի մեջ, որպեսզի մերժեն Թրամփի առա­ջարկնե­րը։

Քաղա­քա­գե­տը ասաց, որ Թրամփի համարժո­ղովրդա­վա­րությունը պրակտիկ արժեք չէ, և նա աշխարհը դիտարկում է շահե­րի աչքե­րով։ Նրանխոսքով՝ Թրամփի մոտե­ցումը կարող է վտանգա­վոր նախա­դե­պեր ստեղծել միջազգա­յին հարա­բե­րություննե­րում՝ խրա­խուսե­լով ուժե­ղին ուժով պարտադրել իր պայմաննե­րը։ Գրի­գորյա­նը հիշեցրեց նաև սենա­տոր Մարկո Ռուբիո­յի վերջին հայտա­րա­րություննե­րը, որոնք ուղղա­կիո­րեն շտկե­ցին և մեղմե­ցին Թրամփի թիմի առա­ջարկնե­րը։ Մասնա­վո­րա­պես նա նշեց, որ 28 կետա­նոց փաստա­թուղթը դարձել է 19 կետա­նոց, և որոշ վտանգա­վոր ձևա­կերպումներ՝ այդ թվում Ուկրաի­նա­յի նկատմամբ սահմա­նա­փա­կումնե­րը, հանվել են։

Ռուսաստա­նը կմերժի նույնիսկ փոփոխված տարբե­րա­կը, քանի որ չի ցանկա­նում խաղա­ղություն և կշա­րունա­կի պատե­րազմը։ Նա ընդգծեց, որ ուկրաի­նա­ցի­նե­րի վիճա­կը ծանր է, բայց դա չինշա­նա­կում, որ երկի­րը պետք է ընդունի կապի­տուլյա­ցիոն փաստա­թուղթ։ Քաղա­քա­գե­տը ավե­լացրեց, որ 28 կետա­նոց տարբե­րա­կը, իր դիտարկմամբ, ծանրա­գույն փաստա­թուղթ էր Ուկրաի­նա­յի համար՝ նկա­տի ունե­նա­լով այնտեղ նախա­տեսված տարածքա­յին զիջումնե­րը։

Գրի­գորյա­նը արձա­նագրեց, որ ԱՄՆ պետքարտուղա­րությունում կան պրոֆե­սիո­նալ խմբեր, որոնց աշխա­տանքը չի կարող ամբողջությամբ անտեսվել, և դա արդեն երև­ում է փաստաթղթում կատարված փոփո­խություննե­րով։ Նա զուգա­հեռ անցկացրեց նաև Հայաստա­նի փաստաթղթա­յին բանակցություննե­րի հետ՝ նշե­լով, որ Մինսկի խումբը գործնա­կա­նում գոյություն չունի, և դրա վերա­բերյալ Երև­ա­նի քայլե­րը մեծ նպա­տա­կի՝ խաղա­ղության համար որո­շա­կի տրա­մա­բա­նություն ունեին։

Վերջում Ստե­փան Գրի­գորյա­նը ընդգծեց, որ նույնիսկ այն կետե­րը, որոնք հնա­րա­վոր է լինեին ինչ-որ չափով ընդունե­լի խաղա­ղության համար, չեն կարող իրա­կա­նում ապա­հո­վել բազմա­թիվ պայմաննե­րի կատա­րում, քանի որ Ռուսաստա­նը, նրա կարծի­քով, չի պատրաստվում դուրս գալ իր գրա­ված տարածքնե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ