15.3 C
Yerevan

Նաթանյա­հուն՝ Ընդդեմ Ալիեւի

Սոմա­լի­լենդի անկա­խության իսրա­յե­լա­կան ճանա­չումը բացա­հայտ մարտահրա­վեր է Թուրքիո, որ աֆրիկյան այդ երկրում ձգտում է ռազմա­կան ներկա­յություն հաստա­տել: 

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուն Միացյալ Նահանգներ այցին ընդա­ռաջ չափա­զանց լուրջ որո­շում է կայացրել: Դեկտեմբե­րի 26-ին նա հայտա­րա­րել է, որ հրեա­կան պետությունը պաշտո­նա­պես ճանա­չում է աֆրիկյան ինքնահռչակված Սոմա­լի­լենդ պետության անկա­խությունը: 

Խոսքը միջազգայնո­րեն Սոմա­լի պետության մաս ճանաչվող տարածքի մասին է: Այդ առթիվ Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Ֆիդա­նը տարա­ծաշրջա­նի երկիրնե­րի  գործընկերնե­րի հետ խորհրդատվություններ է սկսել: Անկա­րան հանդես է գալիս Սոմա­լիի քաղա­քա­կան եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը խստո­րեն հարգե­լու դիրքից եւ Իսրա­յե­լի քայլը համա­րում է Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում «կայունությունը խախտե­լու փորձ»:

Սոմա­լի­լենդի անկա­խությունը ճանա­չե­լու մասին Իսրա­յե­լի որո­շումը շատ ընդգծված անհանգստություն է պատճա­ռել նաեւ Ադրբե­ջա­նին: Բանն այն է, որ տարեսկզբին Սոմա­լիի կենտրո­նա­կան կառա­վա­րության նախա­գահ Հասան Շեյխ Մահմուդը պաշտո­նա­կան այց է կատա­րել Բաքու, որի ընթացքում քննարկվել են նաեւ անվտանգության եւ ռազմա­կան ոլորտում համա­գործակցության հետ կապված հարցեր:

Բաց աղբյուրնե­րի տեղե­կություննե­րով, դրան հաջորդել է Սոմա­լիի զինվո­րա­կան պատվի­րա­կության Ադրբե­ջան այցը, աֆրի­կա­ցի հյուրե­րը հանդի­պումներ են ունե­ցել ռազմա­կան արդյունա­բե­րության նախա­րա­րությունում, այցե­լել ոլորտի մի շարք ձեռնարկություններ: Ի՞նչ համա­ձայնություններ են ձեռք բերվել այդ ընթացքում, հրա­պա­րա­կա­յին տեղե­կություններ չկան: Հայտնի է, որ մոտ երկու շաբաթ առաջ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը Սոմա­լիի քաղա­քա­ցի­նե­րի համար մուտքի երե­սունօրյա արտո­նություն է սահմա­նել, ինչից կարե­լի է ենթադրել, որ կողմե­րի հարա­բե­րություննե­րը հասել են վստա­հության բավա­կան բարձր մակարդա­կի:

Սոմա­լի­լենդի անկա­խության իսրա­յե­լա­կան ճանա­չումը բացա­հայտ մարտահրա­վեր է Թուրքիո, որ աֆրիկյան այդ երկրում ձգտում է ռազմա­կան ներկա­յություն հաստա­տել: Ռազմաարդյունա­բե­րության ոլորտում Սոմա­լիի եւ Ադրբե­ջա­նի համա­գործակցությունն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ձեւա­վորվել է Թուրքիա­յի նախա­ձեռնությամբ: Ադրբե­ջա­նը մասնակցում է նաեւ Սիրիա­յի «վերա­կանգնո­ղա­կան ծրագրե­րին», որ ուղղա­կիո­րեն հակա­սում են Իսրա­յե­լի շահե­րին:

Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը դեռեւս Իսրա­յե­լի կողմից Սոմա­լի­լենդի անկա­խության ճանաչմա­նը չի անդրա­դարձել: Պաշտո­նա­կան Բաքուն, առհա­սա­րակ, իսրա­յե­լա-թուրքա­կան սրա­ցումնե­րին չի արձա­գանքում: Իշխա­նա­կան մամուլը, սակայն, ակնհայտո­րեն անհանգստա­ցած է: Մերձա­վոր Արեւելքում եւ Հյուսիա­յին Աֆրի­կա­յում Թուրքիա­յի հովա­նա­վո­րությամբ Ադրբե­ջա­նի քայլե­րը կարող են բարդացնել Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րը: 

Նաթանյա­հուի որո­շումն այս առումով կարե­լի է Ալիեւին ուղղված նախազգուշա­ցում համա­րել: Մյուս կողմից, սակայն, Ալիեւը հազիվ թե կարող է դուրս մնալ Էրդո­ղա­նի ծրագրա­վո­րումնե­րից:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ