26.4 C
Yerevan

Նոր Սերնդի Պետա­կա­նա­մետ Ապա­գան

Եվ եթե մենք որպես պետություն այս հանգա­մանքը հստակ չենք արձա­նագրում, ապա ապա­գա սերունդնե­րի համար թողնում ենք վտանգա­վոր նախա­դեպ, որ իշխա­նությունը կարող է անպա­տիժ ուժ կիրա­ռել սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի դեմ։

Ռոման Սայադյան

Ազգա­յին ժողո­վում  հնչե­ցին ուշագրավ և կոշտ ձևա­կերպումներ Մարտի 1‑ի դեպքե­րի, իշխա­նության պատասխա­նատվության և պետա­կան համա­կարգի տարի­ներ շարունակ կուտակված ճաքվածքնե­րի մասին։ Ելույթ ունե­ցող 17-ամյա երի­տա­սարդն ընդգծեց, որ Մարտի մեկի ողբերգությունը պետք է դիտարկել ոչ միայն 2008‑ի նախընտրա­կան իրա­դարձություննե­րի համա­տեքստում, այլ՝ որպես ավե­լի խորը ճգնա­ժա­մի հետև­անք, որը սկիզբ է առել դեռևս հոկտեմբե­րի 27-ից։ Երի­տա­սարդի խոսքում ընդգծված էին երեք առանցքա­յին շեշտադրումներ՝ պետա­կան ուժի չարդա­րացված կիրա­ռումը, պատմա­կան ճշմարտության բացա­հայտման անհրա­ժեշտությունը, և ապա­գա­յում նման ողբերգություննե­րի բացառման համար պատասխա­նատվության վերա­կանգնումը։ 
Այն, որ այդ ելույթը պատկա­նում էր 17-ամյա, դեռևս քաղա­քա­կան փորձ չունե­ցող Ռոման Սայադյա­նի կողմից, ավե­լի է ընդգծում պետա­կան իշխա­նության ամրացման և օրի­նա­կա­նության, արդա­րության հաստատման կենսա­կան ահրա­ժեշտությունը։

Ստորև ներկա­յացնում ենք այդ ելույթի ամբողջա­կան, խմբագրված տեքստը։

Մեր Ուղին


Մարտի մեկը մեր նորա­գույն պատմության այն էջե­րից է, որտեղ մի կողմում կար քաղա­քա­կան կոնկրետ որո­շումնե­րի շղթա, իսկ մյուս կողմում՝ մի ամբողջ հասա­րա­կության կոտրված վստա­հությունը պետության հանդեպ, մարդկա­յին տասը կյանք և պետա­կա­նության համար ցավոտ նոր օրվերք։

Այս քննարկումնե­րը ոչ միայն անցյա­լի մասին են․դրանք վերա­բե­րում են այն հարցին, թե ինչպի­սի Հայաստան ենք ուզում տեսնել ապա­գա­յում և ինչպի­սի Հայաստան ենք կառուցում այսօր։ Երբ այսօր փորձում ենք վերաի­մաստա­վո­րել այդ իրա­դարձություննե­րը, պետք է արձա­նագրենք մի պարզ, բայց կարև­որ ճշմարտություն․ պետա­կան ուժի կիրա­ռում խաղաղ ցուցա­րարնե­րի դեմ երբեք չի կարող հիմնա­վորվել։

Մարտի մեկի գիշե­րը կիրառված պետա­կան մեխա­նիզմնե­րը դուրս էին սահմա­նադրա­կան վերահսկո­ղությունից։ Սա քաղա­քա­կան գնա­հա­տա­կան չէ, սա իրա­վա­կան փաստ է, որի շուրջ տարի­ներ շարունակ փորձ է արվել ստեղծել լռություն։ Հատկա­պես պետք է անդրա­դառնամ այն ժամա­նակվա երկրի ղեկա­վա­րությա­նը և մասնա­վո­րա­պես Ռոբերտ Քոչարյա­նին, որի կողմից արտա­կարգ դրության սահմա­նումն ու դրա­նից բխող ուժի կիրա­ռումի կառա­վա­րումը դուրս եկան ոչ միայն իրա­վա­կան դաշտից, այլև խախտե­ցին սահմա­նադրությունը։

Եվ եթե մենք որպես պետություն այս հանգա­մանքը հստակ չենք արձա­նագրում, ապա ապա­գա սերունդնե­րի համար թողնում ենք վտանգա­վոր նախա­դեպ, որ իշխա­նությունը կարող է անպա­տիժ ուժ կիրա­ռել սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի դեմ։

Մարտի մեկը նաև մարդկա­յին ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղա­քա­ցի­նե­րը ոչ թե թվեր են, այլ անհա­տա­կան պատմություններ, ընտա­նիքներ, որոնք մինչ օրս չեն ստա­ցել լիարժեք պատասխաններ։ Այսօր քննարկվող ցանկա­ցած մոտե­ցում պետք է մնա ոչ թե քաղա­քա­կան շահարկումնե­րի դաշտում, այլ արդա­րության վերա­կանգնման տրա­մա­բա­նության մեջ։

Մեծ հաշվով հարցը մեկն է․ ուզո՞ւմ ենք ունե­նալ պետություն, որտեղ ուժը ծառա­յում է օրենքին, ոչ թե հակա­ռա­կը։ Մարտի մեկը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրա­ժեշտ հնա­րա­վո­րություն՝ ձևա­վո­րե­լու պետա­կան ուժի սահմաննե­րը, վերահսկո­ղության մեխա­նիզմնե­րը և քաղա­քա­ցու պաշտպա­նության երաշխիքնե­րը։ Դա պարտք է զոհե­րի հիշա­տա­կին, պարտք՝ մեր հասա­րա­կության հոգև­որ առողջությա­նը և պարտք՝ ապա­գա Հայաստա­նի համար։

Այս ամբիո­նից մի քանի անգամ հնչեց, և ես ևս ուզում եմ արձա­նագրել՝ այն, ինչ տեղի ունե­ցավ Մարտի մեկին, չի սկսվել 2007‑ի նախընտրա­կան փուլից։ Դա հոկտեմբե­րի 27‑ի հետև­անքն էր, երբ այս պետությունը գլխատվեց, երբ այն ուղին, որ ընտրել էր ժողո­վուրդը, կտրվեց, և ամեն ինչ սկսեց բնաջնջվել։

Իմ կոչը հետևյալն է․ եկեք բացա­հայտենք այս երկումեծ ողբերգություննե­րը, որովհետև եթե դա չանենք, ապա­գա­յում կարող ենք ունե­նալ նոր Մարտի մեկ ևնոր հոկտեմբե­րի 27։ Հոկտեմբե­րի 27‑ը ոչ միայնա­հա­բեկչություն էր․այն նաև 2003 թվա­կա­նի­կեղծված ընտրություններն էր, 2005 թվա­կա­նի­կեղծված սահմա­նադրա­կան հանրաքվեն, այն ամբողջ համա­կարգը, որի ստվե­րը մինչ այսօր երև­ում է մեր հասա­րա­կության մեջ։

Որպես երի­տա­սարդ, որպես մի մարդ, որը մտա­հոգված է այս պետության ճակա­տագրով, ուզում է ապրել այստեղ, քայլել այս հողի վրա ամուր և հպարտա­նալ, որ հայ է, ես ունեմ մեկ կոչ․
Տանք ճշգրիտ, ուղենշող պատասխան այս իրա­դարձություննե­րին, և թող բոլոր մեղա­վորնե­րը պատժվեն՝ առանց բացա­ռություննե­րի, առանց որևէ ձևի ինդուլգենցիա­յի կամ համա­պա­տասխա­նեցման։

Շնորհա­կա­լություն տրված հնա­րա­վո­րության համար։

Ելույթի տեսագրությունը՝

Առնչվող Հոդվածներ