20 C
Yerevan

Նույնիսկ ՀՅԴ‑ն Հասկա­ցավ

Պարզվում է՝ իրա­կա­նությունն ամենև­ին այդպի­սին չի եղել։ Ավե­լին, հենց Ռուսաստանն է համա­կարգված ձևով, տարի­ներ շարունակ, խոչընդո­տել այն երկրնե­րի քայլե­րը, որոնք պատրաստվում էին ճանա­չել Արցա­խի անկա­խությունը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Մեր Խոսքը՝ 

Մկրտիչ Իսրա­յելյա­նը  Zarkerak Lratvakan‑ի եթե­րում անդրա­դարձել է դաշնակցա­կան Կիրո Մանո­յա­նի խոսքե­րին, որը պնդում է, որ Ռուսաստա­նը միջամտել է 2012 թվա­կա­նին Արցա­խի անկա­խությունը ճանա­չե­լու Ուրուգվա­յի ծրագրե­րին՝ հեռա­խո­սա­զանգի միջո­ցով: Մկրտիչ Իսրա­յելյա­նը նշում է, որ ապա­ցույց է, որ Ռուսաստա­նը տարի­ներ շարունակ խոչընդո­տել է Արցա­խի միջազգա­յին ճանաչմա­նը, հերքե­լով այն գաղա­փա­րը, թե իբր Հայաստանն ինքն է դեմ եղել ճանաչմա­նը: Բայց այս ամե­նում ոչ միայն Կիրո Մանո­յա­նի խոսքն է այդքան հետաքրքիր, այլ այն, որ դա ասում է ՀՅԴ անդա­մը՝ մի կուսակցության անդա­մը, որը ՀՀ անկա­խության տարի­նե­րին մշտա­պես հանդես է եկել պրո­ռուսա­կան կողմնո­րոշմամբ ու հիմա էլ ԱԺ-ում է ՀՀ երկրորդ նախա­գահ՝ Հայաստա­նը ՌԴ կազմում պատկե­րացնող Ռոբերտ Քոչարյա­նի հետ դաշինք կազմած։ Ու ի՞նչն է ստի­պել բազմա­փորձ կուսակցա­կա­նին նման բաներ ասե­լու։ Այդ խոսքե­րը պարզա­պես չմտածված խոսքե՞ր են, թե չզսպված մի հոգոց։ Դժվար է ասել։ Հազիվ թե ՀՅԴ-ում որո­շել են ընդունել անցյա­լի սխալներն ու հրա­ժարվել են «ռուսա­կա­նությունից»։ Նման բան անե­լու համար դաշնակցա­կաննե­րը չափից ավե­լի համառ են։ Սեփա­կան սխալն ընդունե­լը ինքնասպա­նության նման ծանր տանող կուսակցության միտքը ի՞նչ է։ Ինչո՞ւ է դաշնակցա­կա­նը «խոստո­վա­նում», որ ՌԴ‑ն խանգա­րել է Արցա­խի անկա­խությա­նը։ Սա հեռա­կա մեղայակա՞ն է, 2026‑ի ընտրություննե­րին նախա­պատրաստա­կան հուսա­հատ քա՞յլ, թե ՀՅԴ‑ն նոր պատվի­րա­տու ունի։

Մեր Ուղին

Ստորև ներկա­յացնում ենք Մկրտիչ Իսրա­յելյա­նի խոսքը.

Դաշնակցա­կան գործիչ Կիրո Մանո­յա­նը երեկ, կարե­լի է ասել, սենսա­ցիոն բացա­հայտում արեց՝ ներկա­յացնե­լով մի փաստ, որը մինչ այժմ լայնո­րեն հայտնի չէր։ Նրա պատմե­լով՝ 2012 թվա­կա­նին Ուրուգվա­յի արտա­քին գործե­րի նախա­րարն այցե­լել է Երև­ան հատուկ մեկ նպա­տա­կով՝ պաշտո­նա­պես հայտա­րա­րե­լու, որ Ուրուգվա­յը ճանա­չում է Արցա­խի Հանրա­պե­տության անկա­խությունը։ Եթե այդ հայտա­րա­րությունը հնչեր, Ուրուգվա­յը կդառնար առա­ջին պետությունը, որը կճա­նա­չեր Արցա­խի անկա­խությունը։

Սակայն հենց այդ վճռո­րոշ պահին, ըստ Մանո­յա­նի, գործընթա­ցին միջամտում է Մոսկվան։ Ուրուգվա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը Երև­ա­նում գտնվե­լու ընթացքում ստա­նում է հեռա­խո­սա­զանգ, որն ուղղորդված է Ռուսաստա­նից, և այդ զանգից հետո նախա­տեսված հայտա­րա­րությունը պարզա­պես չի կայա­նում։

Առա­ջին հայացքից այս պատմությունը կարող է թվալ ընդա­մե­նը մեկ պատմա­կան դրվագ, սակայն իրա­կա­նում այն բացում է մի ամբողջ էջ՝ ցույց տալով, թե ինչպես է Ռուսաստա­նը տարի­ներ շարունակ կանխել Արցա­խի միջազգա­յին ճանաչման գրե­թե բոլոր հնա­րա­վոր փորձե­րը։ Եվ սա ոչ թե ենթադրություն կամ վարկած է, այլ ուղիղ ակա­նա­տե­սի պատմություն։

Այս դրվա­գը կարև­որ հարց է առաջ բերում․ ի՞նչ է սանշա­նա­կում այն տարի­նե­րի ընթացքում, երբ մենք մշտա­պես լսել ենք Պուտի­նի և ռուսա­կան պրո­պա­գանդա­յի ներկա­յա­ցուցիչնե­րի հայտա­րա­րություննե­րը, թե իբր Հայաստա­նը ինքն է հրա­ժարվել ճանա­չել Արցա­խի անկա­խությունը։ Պարզվում է՝ իրա­կա­նությունն ամենև­ին այդպի­սին չի եղել։ Ավե­լին, հենց Ռուսաստանն է համա­կարգված ձևով, տարի­ներ շարունակ, խոչընդո­տել այներկրնե­րի քայլե­րը, որոնք պատրաստվում էին ճանա­չել Արցա­խի անկա­խությունը։

Ուրուգվա­յի դեպքը բոլո­րո­վին էլ բացա­ռիկ չէ։ Այն ընդա­մե­նը մեկ դրվագ է մի ավե­լի լայն շղթա­յի մեջ, որտեղ Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը դարձել է խոչընդոտ ոչ միայն Հայաստա­նի, այլև մի շարք այլ երկրնե­րի նախա­ձեռնություննե­րի համար։ Այս պատմությունը բացա­հայտում է մի իրա­կա­նություն, որի մասին քչերն էին բարձրա­ձայնում․ Արցա­խի անկա­խության միջազգա­յին ճանաչման հիմնա­կան արգելքը Հայաստա­նի դիրքո­րո­շումը չէր, այլ Ռուսաստա­նի կողմից գործադրվող ճնշումնե­րը միջազգա­յին դերա­կա­տարնե­րի վրա։

Եվ այսօր, երբ Պուտի­նը և այլ ռուս պաշտոնյա­ներ մեղադրում են Հայաստա­նին՝ իբր ինչու չենք ճանա­չել Արցա­խի անկա­խությունը, անհրա­ժեշտ է հիշեցնել հենց այս պատմությունը։ Երև­ա­նը չի ճանա­չել Արցա­խի անկա­խությունը ոչ թե կամքի պակա­սի պատճա­ռով, այլ որովհետև Ռուսաստա­նը դա չէր թույլատրում՝ ո՛չ մեզ, ո՛չ էլ այլ պետություննե­րին։ Ռուսաստա­նը Արցա­խի հարցը օգտա­գործում էր ոչթե հայկա­կան շահե­րի պաշտպա­նության համար, այլ որպես քաղա­քա­կան լծակ՝ Հայաստա­նի և ամբողջ տարա­ծաշրջա­նի վրա իր ազդե­ցությունը պահպա­նե­լու նպա­տա­կով։

Սա արդեն ոչ միայն պատմա­կան ճշմարտություն է, այլև կարև­որ դաս՝ հասկա­նա­լու համար, թե ինչո՞ւ տարի­ներ շարունակ Արցա­խը չի ստա­ցել միջազգա­յին լեգի­տի­մություն և ինչ դերա­կա­տա­րում է ունե­ցել Ռուսաստա­նը այդ գործընթա­ցում։ Ինչպես կասեին դաշնակցա­կաննե­րը՝ գինի լից, ընկեր ջան, գինի լից։

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ