15.3 C
Yerevan

Ռուսաստա­նը Խաղա­ղության Նպա­տակ Չունի

Ռուսաստա­նը նպա­տակ չունի կանգ առնե­լու, իսկ նրա գլխա­վոր նպա­տա­կը Ուկրաի­նա­յի ներսում պառակտում առա­ջացնելն է։

Դմիտրի Միկի­շա

1inTV‑ն զրուցել է Ուկրաի­նա­յի խորհրդա­րա­նի ներկա­յա­ցուցիչ Դմիտրի Միկի­շա­յի հետ։ Զրույցի ընթացքում Միկի­շան գնա­հա­տում է երկրի վերջին դիվա­նա­գի­տա­կան և ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը՝ կարև­ո­րե­լով կոռուպցիոն խոշոր սկանդա­լի վնա­սը Ուկրաի­նա­յի հեղի­նա­կությա­նը, բայց նաև նշե­լով՝ իշխա­նություննե­րը փորձում են լուծումներ տալ։ Նա անդրա­դառնում է Վալե­րի Զալուժնիի փաստա­ցի դիվա­նա­գի­տա­կան հեռացմա­նը և բանակցա­յին խմբում կատարված վիճա­հա­րույց փոփո­խություննե­րին, որոնք խորացնում են ներքին քաղա­քա­կան ճգնա­ժա­մը։ Զրուցա­կի­ցը քննա­դա­տում է նաև 28 կետա­նոց խաղա­ղության նախա­գի­ծը՝ պնդե­լով, որ այն որևէ կապ չունի իրա­կան խաղա­ղության հասնե­լու հետ։Ստորև ներկա­յացնում ենք այդ հարցազրույցի հայե­րեն սղագրությունը։

Դմիտրի Միկի­շան, անդրա­դառնա­լով վերջին կոռուպցիոն սկանդա­լին Ուկրաի­նա­յում, ասաց, որ տեղի ունե­ցա­ծը շատ վատ նախա­դեպ է ոչ միայն երկրի, այլև միջազգա­յին հանրության համար։ Նա նշեց, որ սա պարզա­պես մի հայտա­րա­րություն կամ ֆեյսբուքյան գրա­ռում չէ, այլ փաստա­ցի իրա­կա­նություն, որն արդեն հասու է դարձել ամբողջ հասա­րա­կությա­նը։ Միկի­շա­յի խոսքով՝ Ուկրաի­նա­յում այս ամե­նը համընդհա­նուր կերպով ծանր, խիստ մտա­հո­գիչ է ընդունվել։ Նա շեշտեց, որ որպես մեծա­մասնա­կան պատգա­մա­վոր մշտա­պես շփվում է քաղա­քա­ցի­նե­րի հետ և տեսել է՝ որքան ուժեղ բացա­սա­կան ազդե­ցություն է ունե­ցել այս սկանդա­լը հասա­րա­կության և զինվո­րա­կաննե­րի վրա։

Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ Ուկրաի­նան «շունչը սեղմե­լուց հետո նորից շնչում է հստակ և ուղիղ»․ ըստնրա՝ ուկրաի­նա­ցի­նե­րը գիտակցում են, որ խնդիրնե­րը գոյություն ունեն, դրանք չեն թաքցվում, դրանց մասին խոսվում է՝ առա­վել ևս պայքարվում։ Դմիտրի Միկի­շան նշեց, որ ուկրաի­նա­կան հասա­րա­կության պահանջը երկկողմ է․առաջին՝տեսնել կոռուպցիոն սկանդա­լի բոլոր ձայնագրություննե­րը ամբողջությամբ, ոչ թե մասնա­կի, և երկրորդ՝ տեսնել կոնկրետ քայլեր, իրա­կան քննություն ու գործե­րի ուղարկում հակա­կո­ռուպցիոն դատա­րան։ Միկի­շան շեշտեց, որ միայն դատա­րա­նի դատավճի­ռը կարող է դնել այս սկանդա­լի վերջա­կե­տը։

Հակաա­կո­ռուպցիոն ինստի­տուտնե­րի աշխա­տանքին անդրա­դառնա­լով՝ նա կրկին ընդգծեց, որ այդ մարմիննե­րը պետք է լինեն հնա­րա­վո­րինս անկախ և գործեն որակյալ։ Նրա խոսքով՝ ուկրաի­նա­ցի­նե­րը չեն ուզում այս պատմությունը վերա­ծել «հակա­կո­ռուպցիոն սերիա­լի», այլ ցանկա­նում են ամբողջ ճշմարտությունը՝ հիմա ու անմի­ջա­պես։

Անդրա­դառնա­լով միջազգա­յին արձա­գանքին՝ Դմիտրի Միկի­շան ասաց, որ արևմտյան գործընկերնե­րի հետ շփումնե­րում երբեմն ստիպված է լինում ընդհա­տել նրանց և պարզ ասել․ «Ոչ թե Ուկրաի­նան է կոռումպացված, այլ առանձին պաշտոնյա­ներ, որոնք ժամա­նա­կա­վո­րա­պես հայտնվել են իշխա­նա­կան դիրքե­րում»։ Նա ընդգծեց, որ Ուկրաի­նան այսօր պաշտպա­նում է ոչ միայն ինքն իրեն, այլ նաև ամբողջ Եվրո­պան ռուսա­կան ագրե­սիա­յից։ Ըստ նրա՝ Ուկրաի­նան երկիր է, որի քաղա­քա­ցի­նե­րը պատե­րազմի պայմաննե­րում անգամ միմյանց են օգնում, իսկ Ռուսաստա­նը հենց այդ մարդա­սի­րությունն է օգտա­գործում՝ հարվա­ծե­լով խաղաղ բնակչությա­նը։ Միկի­շան այս ամե­նը անվա­նեց «քաղցկե­ղա­ծին ուռուցք», որը Ուկրաի­նան պետք է ինքնուրույն ջնջի իր մարմնից։

Խոսե­լով նոր բանակցա­յին խմբի մասին՝ նա նշեց, որ նոր ղեկա­վար՝ Ռուստեմ Ումե­րո­վի նշա­նա­կումը Ուկրաի­նա­յում ընդունվել է բարդությամբ։ Միկի­շան հիշեցրեց, որ ըստ շրջա­նառվող տեղե­կություննե­րի՝ Ումե­րո­վը ևս կարող է առնչվել նույն սկանդա­լին։ Նա ընդգծեց, որ չի կարող բանակցող լինել մեկը, ում նկատմամբ առկա է հնա­րա­վոր ճնշման վտանգ․«Դա բանակցո­ղը չէ որպես անձ, դա ամբողջ պետությունն է, որի անունից նա խոսում է»։ Միկի­շան ասաց, որ ընդդի­մա­ցել են նաև Երմա­կի ղեկա­վա­րությա­նը, սակայն որո­շումը կայացվել է նախա­գա­հի կողմից։ Նրա խոսքով՝ այս իրա­վի­ճա­կը հիշեցնում է «Տասը նեգրի­տոսներ» ստեղծա­գործությունը, որտեղ ամեն անգամ մեկին հեռացնում են։ Նա համոզված է, որ Ուկրաի­նա­յում կան պատրաստված, պրոֆե­սիո­նալ, միջազգա­յին գործընթացնե­րին տիրա­պե­տող անձինք, որոնք կարող էին ղեկա­վա­րել բանակցա­յին խումբը։

Անդրա­դառնա­լով Վալե­րի Զալուժնու նախա­ձեռնություննե­րին՝ Դմիտրի Միկի­շան նշեց, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ կարդալ նրա հոդվա­ծը, բայց հասկա­նում է նրա դիրքո­րո­շումը։ Նա ասաց, որ Զալուժնին ունի բարձր հեղի­նա­կություն ինչպես զինվո­րա­կաննե­րի, այնպես էլ հասա­րա­կա­կան լայն շերտե­րի շրջա­նում։ Նրա կարծի­քով՝ Զալուժնու «դիվա­նա­գի­տա­կան ուղարկումը» Լոնդոն երկա­կի նպա­տակ ուներ՝ մի կողմից հեռացնել նրան ներքա­ղա­քա­կան դաշտից, որպեսզի չլի­նի Զելենսկու թիմի գլխա­վոր հակա­քա­րո­զի­չը, իսկ մյուս կողմից՝ նշա­նա­կել կարև­որ դիվա­նա­գի­տա­կան ուղղությամբ, քանի որ Մեծ Բրի­տա­նիան Ուկրաի­նա­յի միանշա­նակ կարև­ո­րա­գույն գործընկերնե­րից է։ Միկի­շան կարծում է, որ Զալուժնին իր փորձով կարող էր լուրջ ներդրում ունե­նալ բանա­կի ռազմա­վա­րա­կան հարցե­րում, սակայն հարցա­կան է, թե կթույլատրվեր արդյոք նրան ներգրավվել այդ գործընթացնե­րում, երբ որո­շումնե­րի կենտրո­նը գտնվում է նախա­գա­հի գրա­սենյա­կում։

Անդրա­դառնա­լով ընթա­ցող ԱՄՆ–Ուկրաինա բանակցություննե­րին՝ նա նշեց, որ առանձնա­կի սպա­սե­լիքներ չի կապում Ֆլո­րի­դա­յի հանդի­պումից։ Նրա խոսքով՝ բանակցություննե­րի միակ իրա­կան նպա­տա­կը կապի պահպանման իմի­տա­ցիան է, քանի որ ռուսա­կան և ուկրաի­նա­կան կողմե­րի դիրքերն իրա­րից բացարձակ փոխհա­տուցե­լի չեն։ Նա ասաց, որ ԱՄՆ որոշ շրջա­նակներ կարծում են, թե կոռուպցիոն սկանդա­լը կարող է ստի­պել Ուկրաի­նա­յին հրա­ժարվել իր սկզբունքա­յին դիրքե­րից, սակայն դա «լիա­կա­տար մոլո­րություն է»․Միկիշայի համոզմամբ՝ ոչ մի կողմ նման իրա­վի­ճա­կում չի գնա միանձնյա զիջումնե­րի։ Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նը նպա­տակ չունի կանգ առնե­լու, իսկ նրա գլխա­վոր նպա­տա­կը Ուկրաի­նա­յի ներսում պառակտում առա­ջացնելն է։

Վերջում Դմիտրի Միկի­շան, որպես Ուկրաի­նա-Հայաստան խորհրդա­րա­նա­կան բարե­կա­մության խմբի ղեկա­վար, նշեց, որ բարձր է գնա­հա­տում Երև­ա­նի՝ ուկրաի­նա­կան հացա­հա­տիկ ընդունե­լու վերա­բերյալ դիրքո­րո­շումը։ Նա ասաց, որ շնորհա­կալ է Հայաստա­նի իշխա­նություննե­րին՝ այս քայլը համա­րե­լով կարև­որ ու դրա­կան ազդակ։ Նրա խոսքով՝ կողմե­րը արդեն մշա­կել են մի շարք գործնա­կան ծրագրեր՝ համա­գործակցությունը խորացնե­լու համար։ Միկի­շան ընդգծեց, որ Ուկրաի­նան և Հայաստա­նը պետք է զարգացնեն ոչ միայն տնտե­սա­կան, այլև քաղա­քա­կան ու խորհրդա­րա­նա­կան համա­գործակցությունը։ Նա վստա­հություն հայտնեց, որ թե՛ Ուկրաի­նան, թե՛ Հայաստա­նը արժա­նի տեղ են զբա­ղեցնե­լու եվրո­պա­կան ընտա­նի­քում, և կողմե­րը ունեն փոխա­նա­կե­լու փորձ, հատկա­պես ԵՄ ինտեգրման ոլորտում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ