30.3 C
Yerevan

Քննա­դա­տել Ցանկա­ցած Լավ Բան

Յուրա­քանչյուր դրա­կան նախա­ձեռնություն անցնում է նույն արագ շղթայով՝կասկած, պիտա­կա­վո­րում, թիրա­խա­վո­րում։ Եվ սա տեղի է ունե­նում վայրկյաննե­րի ընթացքում՝ առանց վերլուծության կամ փաստե­րի։

Մկրտիչ Իսրա­յելյան

Հայաստա­նում վերջին տարի­նե­րին իրա­կա­նացվող մի շարք բարե­փո­խումներ՝ ճանա­պարհա­շի­նությունից ու դպրո­ցա­շի­նությունից մինչև համա­կարգա­յին, իրա­կա­նում նկա­տե­լի արդյունք են տալիս։ Այնուա­մե­նայնիվ՝ հասա­րա­կա­կան դիսկուրսում դրա­կան փոփո­խություննե­րը հազվա­դեպ են արժա­նա­նում գնա­հա­տանքի։ Փոխա­րե­նը գերակշռում է կասկա­ծամտությունը, երբեմն՝ կտրուկ և վիրա­վո­րա­կան քննա­դա­տությունը։

30 տարի­նե­րի ընթացքում հասա­րա­կության վստա­հությունը պետա­կան ինստի­տուտնե­րի նկատմամբ էապես նվա­զել է։ Կոռուպցիոն պատմություննե­րը, քաղա­քա­կան հիասթա­փություննե­րը և համա­կարգա­յին ոչ թափանցի­կությունը՝ ստեղծել են իրա­վի­ճակ, որտեղ անգամ դրա­կան քայլե­րը ընկալվում են կասկա­ծամտությամբ։

Տարբեր հետա­զո­տություննե­րը վաղուց հաստա­տել են՝ բացա­սա­կան տեղե­կատվությունն ավե­լի արագ է տարածվում և ավե­լի ուժեղ է ազդում, քան դրա­կա­նը։ Սոցիա­լա­կան մեդիան միայն խորացնում է այս միտումը։ 

Քննա­դա­տա­կան հրա­պա­րա­կումնե­րը հավա­քում են հարյուրա­վոր մեկնա­բա­նություններ, մինչդեռ հաջողված ծրագրե­րի մասին պատմություննե­րը հաճախ անցնում են աննկատ։
Արդյունքում ստեղծվում է բացա­սա­կան պատկեր՝ «ամեն ինչ վատ է», անկախ իրա­կան ցուցա­նիշնե­րից։ 

Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտը հաճախ գործում է «կողմ–դեմ» պարզեցված տրա­մա­բա­նությամբ։ Ցանկա­ցած նախա­գիծ կամ ծրա­գիր, որը նախա­ձեռնում է պետությունը՝ դեռ չսկսած արդեն հասա­րա­կությա­նը բաժա­նում է երկու բևե­ռի՝ մի մասը քննա­դա­տում է այն առանց տվյալներն ուսումնա­սի­րե­լու, մյուս մասը՝ պաշտպա­նում է առանց վերլուծե­լու։

Այս իրա­վի­ճա­կի ձևա­վորման վրա մեծ ազդե­ցություն ունի նաև ընդդի­մա­դիր քաղա­քա­կան դաշտի և նրան սատա­րող մեդիա­յի վարքա­գի­ծը։ Վերջիննե­րը հաճախ ոչ թե քննարկում են նախա­ձեռնություննե­րի բովանդա­կությունը, այլ անմի­ջա­պես անցնում են թիրա­խա­վորման և պիտա­կա­վորման արշա­վի՝ ցանկա­ցած դրա­կան քայլ ներկա­յացնե­լով որպես վտանգ, անհա­ջո­ղություն կամ թաքնված շահե­րի դրսև­ո­րում։ 

Քաղա­քա­կան շահե­րի հաշվարկով ձևա­վորված այս տեղե­կատվա­կան ֆոնը մեծացնում է կասկա­ծամտությունը, նվա­զեցնում է հանրա­յին վստա­հությունը և հասա­րա­կա­կան ընկա­լումնե­րը վերա­ծում է մշտա­կան լարումով լի միջա­վայրի։

Այս իրա­վի­ճա­կում մասնա­գի­տա­կան վերլուծություննե­րը մղվում են հետին պլան, իսկ ծրագրե­րի իրա­կան ազդե­ցությունը խեղվում է աղմուկի մեջ։

Յուրա­քանչյուր դրա­կան նախա­ձեռնություն անցնում է նույն արագ շղթա­յով՝
կասկած, պիտա­կա­վո­րում, թիրա­խա­վո­րում։ Եվ սա տեղի է ունե­նում վայրկյաննե­րի ընթացքում՝ առանց վերլուծության կամ փաստե­րի։

Այս իրա­վի­ճակն այնքան է ամրա­ցել, որ շատե­րը դրա­կան քայլը նախ ընկա­լում են որպես PR կամ ինչ-որ թաքնված շահե­րի դրսև­ո­րում։

Դրա­կա­նը նկա­տե­լը պարզա­պես լավա­տե­սություն չէ։ Դա ինստի­տուցիո­նալ հասունության, առողջ հանրա­յին մտա­ծո­ղության և երկա­րա­ժամկետ զարգացման կարև­որ ցուցա­նիշ է։
Քննա­դա­տությունը անհրա­ժեշտ է, բայց նաև կարև­որ է ընդունել և գնա­հա­տել առա­ջընթա­ցը։

Այսօր արդեն պարզ է, որ ընդդի­մության մի հատվա­ծը գիտակցված կերպով խաթա­րում է հանրա­յին ընկա­լումնե­րը՝ ցանկա­ցած դրա­կան քայլ ներկա­յացնե­լով որպես վտանգ կամ խաբեություն։ Սա արդեն քննա­դա­տություն չէ, այլ նպա­տա­կա­յին վնաս հանրա­յին միջա­վայրին։

Նման վարքա­գի­ծը անթույլատրե­լի է, որովհետև այն ոչ միայն չի օգնում պետությա­նը զարգա­նալ, այլ հակա­ռա­կը՝ խանգա­րում է հասա­րա­կությա­նը տեսնել իրա­կա­նությունը և գնա­հա­տել փաստա­կան արդյունքնե­րը։ 

Քաղա­քա­կան պայքա­րը չի կարող վերածվել մեխա­նիզմի, որը կանխամտածված ձևով վարկա­բե­կում է ամեն ինչ՝ միայն թե հանրա­յին վստա­հությունը լինի մշտա­պես խաթարված։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/142316

Առնչվող Հոդվածներ