13.5 C
Yerevan

ՀՀ-ԱՄՆ Հայտա­րա­րությամբ Սյունի­քի Հարցը Փակվեց…

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հիմնա­կան նախա­պայմա­նը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումն է, և միայն դրա­նից հետո կարե­լի է խոսել դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի վերա­կանգնման կամ սահմա­նի բացման մասին։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև ստո­րագրված նոր փաստա­թուղթը, որը վերա­բե­րում է տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակմա­նը։ Ըստ Աթա­նեսյա­նի՝ այս համա­տեղ հայտա­րա­րությունը վերջնա­կա­նա­պես ամրագրում է Սյունի­քի նկատմամբ Հայաստա­նի լիա­կա­տար ինքնիշխա­նությունը և իրա­վա­զո­րությունը՝ կանխե­լով արտա­քին միջամտություննե­րը։

Վահրամ Աթա­նեսյանն ասաց, որ ութ էջա­նոց համա­տեղ հայտա­րա­րությունը առա­ջին հերթին պետք է դիտարկել որպես քաղա­քա­կան փաստա­թուղթ, որը վերա­հաստա­տում է մի կարև­որ հիմնա­րար սկզբունք․ ապաշրջա­փա­կումը, այդ թվում՝ «Թրամփի երթուղու» գործարկումը, իրա­կա­նացվե­լու է բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքա­յին ամբողջա­կա­նության, ինքնիշխա­նության և իրա­վա­զո­րության ներքո։ Նրա խոսքով՝ անկախ հաղորդակցության ուղղությունից, բոլոր գործընթացնե­րը ենթա­կա են լինե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տության օրենսդրությա­նը, և սա փաստաթղթի ամե­նա­կարև­որ դրույթն է։

Աթա­նեսյա­նը նշեց, որ կարև­որ է նաև փաստաթղթի հրա­պա­րակման ժամա­նա­կը․ այն հրա­պա­րակվել էմի փուլում, երբ տարա­ծաշրջա­նի հարև­ան երկրում՝Իրանի Իսլա­մա­կան Հանրա­պե­տությունում, առկա էներքա­ղա­քա­կան ակնհայտ ճգնա­ժամ, որի հետա­գա զարգա­ցումնե­րը դժվար է կանխա­տե­սել։ Այդ պայմաննե­րում, նրա գնա­հատմամբ, Միացյալ Նահանգնե­րի և Հայաստա­նի համա­տեղ հայտա­րա­րությունը կարե­լի է դիտարկել նաև որպես Հայաստա­նի համար որո­շա­կի անվտանգա­յին բաղադրիչ։

Խոսե­լով ներքա­ղա­քա­կան անհանգստություննե­րի և քննա­դա­տություննե­րի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ բնա­կան է նման փաստաթղթի շուրջ բանա­վե­ճի ծավա­լումը, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ Հայաստա­նում փաստա­ցի մեկնարկել է խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վը։ Նրա կարծի­քով՝ այդ քննա­դա­տություննե­րի մեծ մասը պետք է դիտարկել ներքա­ղա­քա­կան դիվի­դենտներ շահե­լու տրա­մա­բա­նության մեջ և դրանց չափա­զանց մեծ խորքա­յին նշա­նա­կություն չտալ։

Անդրա­դառնա­լով Միացյալ Նահանգնե­րի 74 տոկոս վերահսկիչ բաժնե­մա­սի շուրջ հնչող մտա­հո­գություննե­րին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ անձամբ դժվա­րա­նում է դրանք ընկա­լել։ Նա օրի­նակ բերեց 1994 թվա­կա­նի «դարի պայմա­նա­գի­րը», երբ Ադրբե­ջա­նի նավթա­յին ռեսուրսնե­րի շահա­գործման մեջ երկրի բաժնե­մա­սը, եթե չի սխալվում, նույնիսկ մեկ երրորդին չի հասնում, սակայն դա չի վերացրել Ադրբե­ջա­նի պետա­կան ինքնիշխա­նությունը։ Նրա համոզմամբ՝ խնդի­րը առա­վե­լա­պես քաղա­քա­կան է, ոչ թե իրա­վա­կան կամ տեխնի­կա­կան։

Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկեց, որ Ադրբե­ջա­նը տարի­ներ շարունակ առաջ է քաշել այն թեզը, թ եՀա­յաստա­նի տարածքով դեպի Նախիջև­ան երթև­ե­կությունն անվտանգ չէ։ Նոր հայտա­րա­րության էությունը, ըստ նրա, այն է, որ կիրառվե­լու են ժամա­նա­կա­կից տեխնի­կա­կան և թվայնացված մեխա­նիզմներ, սակայն ցանկա­ցած տեղա­շարժ՝ լինի մարդկանց, բեռնե­րի, ապա­գա­յում՝ էներգե­տիկ կամ հաղորդակցա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի, իրա­կա­նացվե­լու է Հայաստա­նի Հանրա­պե­տության իրա­վա­զո­րության ներքո։ Նա ընդգծեց, որ փաստա­թուղթը չի նշա­նա­կում վաղվա օրվա­նից շինա­րա­րության կամ երթև­ե­կության անմի­ջա­կան մեկնարկ, այլ խոսում է գործընթա­ցի քաղա­քա­կան դրա­կան դինա­մի­կա­յի մասին։

Աթա­նեսյա­նը կարև­ո­րեց նաև այն հանգա­մանքը, որ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի Վաշինգտոն այցից առաջ վարչա­պե­տը հայտա­րա­րել էր՝ նման ծրագրե­րի գործարկման համար անհրա­ժեշտ է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զա­տում այն հատվածնե­րում, որտեղ պետք է անցնեն ենթա­կա­ռուցվածքնե­րը։ Նրա խոսքով՝ սա ենթադրում է, որ նախ պետք է Սյունի­քի հարա­վում սահմա­նա­զա­տում իրա­կա­նացվի, տեղադրվեն մաքսա­յին և սահմա­նա­յին ենթա­կա­ռուցվածքներ, և միայն դրա­նից հետո կարող են քննարկվել կոնկրետ շինա­րա­րա­կան փուլե­րը։ Քաղա­քա­կան իմաստով, նրա համոզմամբ, հենց սա է այն հանգա­մանքը, որը վերջնա­կա­նա­պես ամրագրում է Սյունի­քի Հայաստա­նա­պատկա­նությունը։

Խոսե­լով հնա­րա­վոր շանտա­ժի կամ ճնշումնե­րի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ ինքնանձամբ չի կիսում այն կանխա­վարկա­ծը, թե Թուրքիան կամ Ադրբե­ջա­նը անխուսա­փե­լիո­րեն փորձե­լու են գործընթա­ցը օգտա­գործել որպես ճնշման գործիք։ Նրա կարծի­քով՝ վտանգնե­րի մասին նախա­պես խոսե­լը կարող է խաթա­րել գործընթա­ցի ընկա­լումը, մինչդեռ անհրա­ժեշտ է սթափ գնա­հա­տել արդեն ընթա­ցող քաղա­քա­կան դինա­մի­կան։

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի թեմա­յով Աթա­նեսյա­նը նշեց, որ Միացյալ Նահանգնե­րի դերա­կա­տա­րությունը չի կարե­լի գերագնա­հա­տել։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ‑ը առաջնորդվում է սեփա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րով և ունի բավա­կան բարդ հարա­բե­րություններ Թուրքիա­յի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հիմնա­կան նախա­պայմա­նը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումն է, և միայն դրա­նից հետո կարե­լի է խոսել դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի վերա­կանգնման կամ սահմա­նի բացման մասին։

Անդրա­դառնա­լով գերի­նե­րի և Ադրբե­ջա­նում պահվող անձանց խնդրին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ Միացյալ Նահանգնե­րը ներկա­յումս այն քիչ երկրնե­րից է, որը կարող է իրա­կան ազդե­ցություն գործել Բաքվի վրա։ Նրա խոսքով՝ եթե Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը այդ հարցը հրա­պա­րա­կայնո­րեն բարձրացնում է պետքարտուղա­րի հետ հանդի­պումից հետո, ապա կարե­լի է ենթադրել, որ քննարկումնե­րը լուրջ են։ Միևնույն ժամա­նակ նա ընդգծեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի նախկին ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունը ռազմա­գե­րի չէ, այլ պատանդառված անձինք, և այդ հարցը չի կարող լուծվել միայն իրա­վա­կան ճանապարհով․անհրաժեշտ է քաղա­քա­կան որո­շում։

Ադրբե­ջա­նի դատա­րաննե­րի որո­շումնե­րը միջազգա­յին առումով հիմնա­վոր չեն, և այդ պատճա­ռով պատանդառված անձանց հարցը կարող է լուծվել միայն քաղա­քա­կան գործընթա­ցի շրջա­նա­կում։ Նա հնա­րա­վոր համա­րեց, որ որոշ փուլում Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հը կարող է իր ազդե­ցությունը կիրա­ռել այդ հարցի լուծման համար։

Վերջում անդրա­դառնա­լով Իրա­նում ստեղծված իրա­վի­ճա­կին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ տեղե­կատվության սղության պայմաննե­րում կանխա­տե­սումներ անելն դժվար է, սակայն իր տպա­վո­րությամբ Միացյալ Նահանգնե­րը Իրա­նի նկատմամբ լայնա­ծա­վալ ուժի կիրա­ռում չի նախա­ձեռնի, քանի որ դա կարող է հանգեցնել տարա­ծաշրջա­նա­յին մեծ պատե­րազմի։ Նրա կարծի­քով՝ ամե­նից լավա­տե­սա­կան տարբե­րա­կը կլի­նի, եթե Իրա­նում սկսվեն ներքին բարե­փո­խումներ և վերա­կանգնվեն հարա­բե­րություննե­րը Արևմուտքի հետ, հակա­ռակ դեպքում երկի­րը կարող է կանգնել ավե­լի լուրջ և վտանգա­վոր ճգնա­ժա­մե­րի առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ