13.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

«Շրջա­բե­րա­կա­նի» տեքստից բավա­կան դժվար է հստա­կեցնել՝ ՀՅԴ Բյուրոն այս դիտարկումն արել է որպես «պարզ դժգոհությու՞ն», թե՝ իբրեւ Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին արված առաջարկությու՞ն:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 7

ՀՅԴ Բյուրո­յի առ 16 ապրի­լի 2001թ. թիվ 55 «Շրջա­բե­րա­կա­նի» ներա­ծա­կան մասի ամե­նաենթա­տեքստա­յին ձեւա­կերպումը, թերեւս, այն է, որ Դաշնակցությունը Մեղրիում Ադրբե­ջա­նին անխո­չընդոտ եւ «մասնա­վոր ճանա­պարհի» տրա­մադրումը համա­րում է «նրա լինե­լիության հարցի լուծում»՝ արձա­նագրե­լով, որ «Նախի­ջեւա­նը Ադրբե­ջա­նի աքի­լեսյան գարշա­պարն է»: Այս գնա­հա­տա­կա­նը թե ներքին, թե տարա­ծաշրջա­նա­յին, թե աշխարհա­քա­ղա­քա­կան տեսանկյունից միանգա­մայն հիմնա­վոր եւ լիո­վին արդա­րա­ցի է:

Փաստաթղթի ուսումնա­սի­րությունը բացա­հայտում է, որ Դաշնակցության Բյուրոն Հայաստա­նին տրա­մադրվե­լիք հաղորդակցությունը համա­րում է «պարզ ճանա­պարհ»՝ ի տարբե­րություն Ադրբե­ջան-Նախի­ջեւան հաղորդակցության: Այս բաղդա­տումից պարզ հասկացվում է, որ ՀՅԴ Բյուրոն Հայաստա­նի տարա­ծաշրջա­նա­յին եւ, մանա­վանդ, միջազգա­յին կոմունի­կա­ցիա­նե­րի արդյունա­վե­տության եւ հուսա­լիության հարցում առնվազն թերա­հա­վատ էր: Ի մասնա­վո­րի, «Շրջա­բե­րա­կա­նը» դիտել է տալիս, որ Ադրբե­ջա­նի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկա­թուղա­յին հաղորդակցությունը «նվա­զեցնում է Թուրքիա­յով Սեւ ծով եւ Ռուսաստան դուրս գալու հարցի կարեւո­րությունը»: ՀՅԴ Բյուրոն, ինչպես տեսնում ենք, դիմել է դիվա­նա­գի­տա­կան այլա­սա­ցության, որպեսզի դժգո­հությունը բացա­հայտ չհնչի: Մինչդեռ իրա­կա­նում մեկ նախա­դա­սությամբ ներկա­յացված է ենթադրյալ իրա­վի­ճա­կը, երբ Ադրբե­ջա­նը Նախի­ջեւա­նի եւ Թուրքիա­յի հետ կստա­նա «ազատ եւ մասնա­վոր ճանա­պարհ», իսկ Ադրբե­ջա­նի տարածքով արտա­քին աշխարհի հետ Հայաստա­նի հաղորդուղին կլի­նի «պարզ ճանա­պարհ»:

Շոշա­փե­լով Թուրքիա­յով դեպի Սեւ ծով Հայաստա­նին ելք տրա­մադրե­լու անհրա­ժեշտության հարցը, Դաշնակցության Բյուրոն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, փորձել է կտրուկ բարձրացնել «քիուեսթյան փաթե­թի» աշխարհա­քա­ղա­քա­կան կարեւո­րությունը, որին համա­ձայնության դիմաց Հայաստա­նը «պետք է Մեղրիի անցուղու արտա­հանձնման դիմաց փոխհա­տուցում ստա­նա Թուրքիա­յից»:

«Շրջա­բե­րա­կա­նի» տեքստից բավա­կան դժվար է հստա­կեցնել՝ ՀՅԴ Բյուրոն այս դիտարկումն արել է որպես «պարզ դժգոհությու՞ն», թե՝ իբրեւ Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին արված առաջարկությու՞ն: Քիուեսթյան բանակցություննե­րի վերա­բերյալ որոշ հրա­պա­րա­կումներ ակնարկներ կան, որ մի փուլում Ռոբերտ Քոչարյանն «արծարծել է Թուրքիա­յի կողմից հայոց ցեղասպա­նության ճանաչման հարցը»:

Եթե այդպես է, ուրեմն նա, ինչպես եւ Դաշնակցությունը, խորա­պես գիտակցել է Մեղրիում Ադրբե­ջա­նին «ազատ եւ մասնա­վոր ճանա­պարհ» տրա­մադրե­լու նկատմամբ համա­հայկա­կան բացա­սա­կան վերա­բերմունքը եւ դրա հնա­րա­վոր հետեւանքնե­րը, ուստի փորձ է արվել Թուրքիա­յից «ինչ-որ փոխհա­տուցում երաշխա­վո­րել»՝ առնվազն դեպի Սեւ ծով Հայաստա­նին ելք տրա­մադրե­լու ձեւով: Այդ դեպքում Քոչարյա­նը եւ ՀՅԴ‑ն երկու «անա­ռարկե­լի հաղթա­թուղթ» կունե­նա­յին՝ Լաչի­նի միջանցքով Հայաստան-Արցախ «միա­ցում» եւ Թուրքիա­յի կողմից «տրանզի­տա­յին փոխհա­տուցում»:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ