15.9 C
Yerevan

Մտա­ծումներ Չորրորդ Հանրա­պե­տության Մասին

Կայծ Մինասյան

Նախա­բան

Հայաստա­նի պետա­կա­նա­շի­նության ներկա փուլը պահանջում է ոչ թե հատվա­ծա­կան փոփո­խություններ, այլ խորքա­յին վերաի­մաստա­վո­րում՝ թե՛ ինքնիշխա­նության բովանդա­կության, թե՛ պետա­կան կառա­վարման փիլի­սո­փա­յության մակարդա­կում։ Խորհրդա­յին ժառանգությունից ժառանգված կառա­վարման մոդե­լը, որքան էլ ժամա­նա­կի ընթացքում ենթարկվել է ձևա­կան վերա­փո­խումնե­րի, շարունա­կել է սահմա­նա­փա­կել քաղա­քա­կան մտա­ծո­ղության հորի­զոննե­րը, օրենսդիր իշխա­նության ինստի­տուցիո­նալ ներուժը և համազգա­յին ներա­ռա­կա­նությունը։ Այդ իմաստով կառա­վարման համա­կարգի բարե­փո­խումը ոչ միայն իրա­վա­քա­ղա­քա­կան, այլև քաղա­քակրթա­կան խնդիր է։

Առանձնա­հա­տուկ տեղ այս համա­տեքստում զբա­ղեցնում է երկքա­ղա­քա­ցիության իմաստա­վո­րումը։ Երկքա­ղա­քա­ցիությունը չի կարող ընկալվել զուտ տեխնի­կա­կան կամ միգրա­ցիոն կարգա­վի­ճակ․ այն պետք է վերածվի գիտակցված քաղա­քա­կան կապի, որտեղ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցիությունը դառնում է ոչ թե անցյա­լից մնա­ցած իրա­վա­կան նշում, այլ ապա­գա­յին ուղղված պատասխա­նատվություն և մասնակցություն։ Երկքա­ղա­քա­ցի հայը ոչ թե «արտա­քին դիտորդ» է, այլ գաղա­փա­րա­կան արթնա­ցումը պրակտի­կո­րեն իրա­գործող Չորրորդ Հանրա­պե­տության հատկանշա­կան, շատ կարև­որ մասնա­կից։

Սրան անմի­ջա­կա­նո­րեն առնչվում է Հայաստան-սփյուռք հարա­բե­րություննե­րի խորքա­յին խնդի­րը։ Տասնամյակներ շարունակ սփյուռքը դիտարկվել է առա­վե­լա­պես որպես բարե­գործա­կան, մշա­կութա­յին կամ լոբբիստա­կան ռեսուրս՝ զրկված համա­կարգված քաղա­քա­կան ներգրավվա­ծությունից։ Մինչդեռ պատմա­կան փորձը ցույց է տալիս, որ առանց սփյուռք-Հայաստան կենսա­կան «պորտա­լա­րի» քաղա­քա­կան ամրագրման հնա­րա­վոր չէ կառուցել ամբողջա­կան ազգա­յին պետություն։ Այդ կապը պետք է ոչ միայն պահպա­նել, այլև քաղա­քա­կա­նացնել, ինստի­տուցիո­նա­լացնել և պատվա­սել՝ սփյուռքա­հա­յությա­նը տալով ոչ թե խորհրդանշա­կան, այլ իրա­կան ներկա­յացվա­ծություն պետա­կան որո­շումնե­րի կայացման մակարդա­կում։

Սույն սահմա­նադրա­կան հայե­ցա­կարգը, որը ձևա­վորվել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ, Le Monde թերթի խմբա­գիր Կայծ Մինասյա­նի կողմից, նպա­տակ ունի հենց այդ բացը լրացնել՝ առա­ջարկե­լով երկպա­լատ խորհրդա­րա­նա­կան համա­կարգ, որտեղ Սենա­տը դառնում է ոչ միայն տարածքա­յին հավա­սա­րակշռման, այլև համա­հայկա­կան քաղա­քա­կան միասնության հարթակ։ Սա փորձ է սփյուռքը վերա­դարձնել ոչ թե հայրե­նա­սի­րա­կան հռե­տո­րա­բա­նության, այլ պետա­կան կառա­վարման իրա­կան դաշտ։

Հատկանշա­կան է, որ այս առա­ջարկը հնչում է այն պահին, երբ Արդա­րա­դա­տության նախա­րա­րությունն արդեն աշխա­տում է Հայաստա­նի Հանրա­պե­տության 4‑րդ Սահմա­նադրության նախագծի վրա, իսկ դրա հանրաքվեն նախա­տեսվում է անցկացնել 2026 թվա­կա­նի Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րից հետո։ Սա ստեղծում է եզա­կի պատմա­կան հնա­րա­վո­րություն՝ նոր Սահմա­նադրությունը դարձնե­լու ոչ միայն ներքին կառա­վարման փաստա­թուղթ, այլ համազգա­յին քաղա­քա­կան պայմա­նա­գիր։

Առա­ջարկվող բարե­փո­խումը միտված է ամուր արմատներ տալու Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը, 4‑րդ Հանրա­պե­տությա­նը և ընդհանրա­պես հայկա­կան ներուժի ամբողջա­կան բացա­հայտմա­նը։ Այն միա­ժա­մա­նակ պետա­կա­նության խորացման և ազգա­յին միասնա­կա­նության վերա­կանգնման ծրա­գիր է՝ ուղղված ապա­գա­յին, բայց խարսխված համա­հայկա­կան պատմա­կան փորձի և պատասխա­նատվության վրա։

Մեր Ուղին

Կառա­վարման համա­կարգի բարե­փո­խումներ

Ազգա­յին ժողով և Սենատ երկպա­լատ համա­կարգի ներդրման մասին

Հայաստա­նի իշխա­նություննե­րի ներկա­կա­ռուցվածքը ձևա­վորված է խորհրդա­յին շրջա­նի պետա­կան կառա­վարման կաղա­պա­րով․

– գործա­դիր իշխա­նություն (Հանրա­պե­տության նախա­գահ և Կառա­վա­րություն = Կոմունիստա­կան կուսակցության առա­ջին քարտուղար և Ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհրդի ղեկա­վար),

– օրենսդիր իշխա­նություն (Ազգա­յին ժողով = Գերա­գույն խորհուրդ),

– դատա­կան իշխա­նություն։

Անհրա­ժեշտ է դուրս գալ հետխորհրդա­յին կաղա­պա­րից, որը շարունա­կում է հայկա­կան պետությունը պահել իր ավանդա­կան ձևա­չա­փի մեջ։

Այս բարե­փոխման նպա­տակն է կառուցել իսկա­պես ինքնիշխան և արդյունա­վետ քաղա­քա­կան համա­կարգ՝ հիմնված օրենսդիր իշխա­նության արդիա­կա­նացման և կառուցվածքա­յին բարե­փոխման վրա, այն է՝ երկպա­լատ խորհրդա­րա­նա­կան համա­կարգի ներդրումը։

Կարև­որ դիտարկում․ ժամա­նա­կա­կից պետություննե­րի մեծ մասը երկպա­լատ համա­կարգ ունի, իսկ երկպա­լատ խորհրդա­րա­նա­կան կառուցվածք ունե­նա­լու համար պարտա­դիր չէ, որ պետությունը դաշնա­յին պետություն (օրի­նակ, Ֆրանսիան կամ Իտա­լիան) կամ մեծ տերություն լինի։ Այսօր աշխարհում ավե­լի քան 60 պետություն երկպա­լատ խորհրդա­րան ունի։

I. Ո՞րն է երկպա­լատ կառա­վարման համա­կարգի ներդրման նպա­տա­կը

Սույն բարե­փոխման նպա­տակներն են՝

• ամրապնդել պետության ինքնիշխա­նությունը՝ Հայաստա­նին հատուկ քաղա­քա­կան համա­կարգի հիման վրա,

• ուժե­ղացնել օրենսդիր իշխա­նությունը՝ հանուն Res Publica‑ի (հանրա­յին գործ),

• վերա­բաշխել օրենսդիր իշխա­նությունն ամբողջ ինքնիշխան տարածքի և դրա­նից դուրս գտնվող համայնքնե­րի միջև,

• կառա­վարման ռազմա­վա­րա­կան գործիքնե­րով օժտել որո­շումնե­րի կայացման գործընթա­ցը,

• արդիա­կա­նացնել քաղա­քա­կան հաստա­տություննե­րը և դուրս գալ հետխորհրդա­յին մտա­ծո­ղությունից,

• բարձրացնել օրենսդրա­կան արդյունա­վե­տությունը՝ խորհրդա­րա­նա­կան քննարկումնե­րի միջո­ցով ստեղծե­լով ավե­լի որակյալ օրենքներ,

• Սենա­տի միջո­ցով ավե­լի տեսա­նե­լի դարձնել տարա­ծաշրջաննե­րի դերը,

• կանխել հանրա­յին դժգո­հության փողո­ցա­յին դրսև­ո­րումնե­րը՝ քաղա­քա­կան ուժե­րինպե­տա­կան կառա­վարման համա­կարգում ներգրա­վե­լու միջո­ցով,

• պայքա­րել հանուն քաղա­քա­կան կյանքի թափանցի­կության,

• ապա­հո­վել քաղա­քա­կան կադրե­րի նորա­ցումը,

• ամրապնդել Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան դիվա­նա­գի­տությունը,

• նպաստել ազգա­յին միասնությա­նը՝ սփյուռքա­հա­յե­րին մանդատնե­րի որո­շա­կի բաժին տրա­մադրե­լով և ամրապնդե­լով կապըսփյուռքի հետ,

• օրենսդրա­կան գերա­կա­յությունը վերա­պա­հել Ազգա­յին ժողո­վին՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով օրենսդրա­կան նախա­ձեռնության իրա­վունքը երկու պալատնե­րի համար,

• ամրապնդել ժողովրդա­վա­րությունը՝ համընդհա­նուր ընտրա­կան իրա­վունքի վրա հիմնված ընտրա­կան համա­կարգի­բազմա­կողմա­նի զարգացման միջո­ցով։

II. Ո՞րն է երկրորդ պալա­տը․ Սենատ

Երկրորդ պալա­տը Սենատն է։ Այն կազմված է 131 սենա­տորնե­րից, որոնք ընտրվում են 5 տարի ժամկե­տով՝ համընդհա­նուր ընտրա­կան իրա­վունքով և, որոնց 50 %-ի մանդատնե­րը ենթա­կա են թարմացման յուրա­քանչյուր երկուս ու կես տարին մեկ։

Սենա­տի անդամներն ընտրվում են լիա­կա­տար համա­մասնա­կան ընտրա­կարգա­յին ցուցակներով՝1%-անոց անցո­ղիկ շեմով։

Ընտրա­տա­րածքնե­րը կամ մարզեր են (Հայաստա­նի Հանրա­պե­տությունում), կամ մայրցա­մաքներ կամ խոշոր երկրներ, որտեղ սփյուռքա­հայ մեծ օջախներ կան (աշխարհի մնա­ցած մասում) (տե՛ս ստորև բերված աղյուսա­կը)։

Սենա­տը նույն լիա­զո­րություններն ունի, ինչ Ազգա­յին ժողո­վը։ Օրենքնե­րը պետք է ձևա­կերպվեն նույնկերպ՝ բառա­ցիո­րեն, ներառյալ ստո­րա­կե­տե­րը։ Վերջնա­կան խոսքն Ազգա­յին ժողո­վինն է։

Նախա­րարնե­րը և կառա­վա­րության ղեկա­վա­րը հաշվե­տու են և՛ Սենա­տի, և՛ Ազգա­յին ժողո­վի առաջ, սակայն Սենա­տը չունի կառա­վա­րությանն անվստա­հություն հայտնե­լու իրա­վունք (անվստա­հության քվե)։

Սահմա­նադրության ցանկա­ցած փոփո­խություն պահանջում է Խորհրդա­րա­նի (երկու պալատնե­րի) համա­տեղ նիստի գումա­րում՝ Կոնգրե­սի ձևով։ Սահմա­նադրա­կան բարե­փո­խումն իրա­կա­նացվում է՝

• կամ հանրաքվեի միջո­ցով (ըստ Հայաստա­նի Հանրա­պե­տության գործող Սահմա­նադրության),

• կամ Ազգա­յին ժողո­վում և Սենա­տում ընտրված պատգա­մա­վորնե­րի երկու երրորդի (2/3) քվեարկությամբ։

III. Ո՞ՐՆ Է ՍԵՆԱՏԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Անկախ այն բանից, թե քաղա­քա­ցին բնակվում է Հայաստա­նի Հանրա­պե­տությունում կամ նրա սահմաննե­րից դուրս, նա ունի համընդհա­նուր ընտրա­կարգով ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունք։

Արտերկրում բնակվող հայե­րի ընտրա­տա­րածքնե­րից առա­ջադրվող թեկնա­ծունե­րը պարտա­դիր կերպով պետք է լինեն Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­ներ՝ հայկա­կան քաղա­քա­ցիություն ձեռք բերե­լու իրա­վա­կան չափա­նիշնե­րին համա­պա­տասխան։

Սփյուռքի ներկա­յա­ցուցիչնե­րի տեղե­րի բաշխումը Սենա­տի և Ազգա­յին ժողո­վի միջև

Ընդհա­նուր առմամբ Սփյուռքի համար նախա­տեսվում է 27 մանդատ, որոնցից՝

• 13 մանդատ՝ Սենա­տում,

• 14 մանդատ՝ Ազգա­յին ժողո­վում։

Սենա­տում ընտրություններն անցկացվում են լիա­կա­տար համա­մասնա­կան ընտրա­կան ցուցակնե­րով՝ 1%-անոց անցո­ղիկ շեմով։

Ազգա­յին ժողո­վում ընտրություննե­րը տեղի են ունե­նում երկփուլ մեծա­մասնա­կան ընտրա­կարգով։

Սփյուռքի համար նախա­տեսված մանդատնե­րի քանա­կը՝ ըստ պալատնե­րի․

• Սենատ – 13 մանդատ՝ արտերկրում բնակվող հայե­րի համար,

• Ազգա­յին ժողով – լրա­ցուցիչ 14 մանդատ՝արտասահմանում բնակվող հայե­րի համար։

Մանդատնե­րի բաշխումը՝ ըստ ընտրա­տա­րածքնե­րի

Ֆրանսիա – 1 մանդատ Սենա­տում, 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 2 մանդատ)

Եվրո­պա (ԵՄ և ԵՄ-ից դուրս երկրներ) – 1 մանդատ Սենա­տում, 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 2 մանդատ)

Թուրքիա – 1 մանդատ Սենա­տում (ընդա­մե­նը՝ 1մանդատ)

Ռուսաստան – 1 մանդատ Սենա­տում, 2 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 3 մանդատ)

Վրաստան – 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 1 մանդատ)

Ուկրաի­նա – 1 մանդատ Սենա­տում, 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 2 մանդատ)

ԱՊՀ երկրներ – 1 մանդատ Սենա­տում (ընդամենը՝1 մանդատ)

Իրան – 1 մանդատ Սենա­տում, 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 2 մանդատ)

Ավստրա­լիա – 1 մանդատ Սենա­տում (ընդամենը՝1 մանդատ)

Լիբա­նան – 1 մանդատ Սենա­տում, 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 2 մանդատ)

Սիրիա – 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 1 մանդատ)

Մերձա­վոր Արև­ելք – 1 մանդատ Սենա­տում (ընդա­մե­նը՝ 1 մանդատ)

Աֆրի­կա – 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 1 մանդատ)

Արգենտի­նա – 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 1)

Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգներ – 1 մանդատ Սենա­տում, 2 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 3 մանդատ)

Կանա­դա – 1 մանդատ Սենա­տում, 1 մանդատ Ազգա­յին ժողո­վում (ընդա­մե­նը՝ 2 մանդատ)

Ամե­րի­կա – 1 մանդատ Սենա­տում (ընդա­մե­նը՝ 1մանդատ)

• Սենատ — 13 մանդատ

• Ազգա­յին ժողով — 14 մանդատ

Մանդատնե­րի բաշխումը՝ ըստ մայրցա­մաքնե­րի

Ամե­րի­կա – 7 մանդատ

Աֆրի­կա – 1 մանդատ

Մերձա­վոր Արև­ելք – 7 մանդատ

Եվրո­պա (ԱՊՀ-ից դուրս) – 7 մանդատ

ԱՊՀ երկրներ – 4 մանդատ

Օվկիա­նիա – 1 մանդատ

III. Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

• Մինչև 2026 թ․ մայիս–հունիս – Սահմա­նադրա­կան բարե­փոխման նախագծի ներա­ռումն օրա­կարգում

• 2026 թ․ հունիսյան ընտրություննե­րից հետո – սահմա­նադրա­կան բարե­փոխման մեկնարկ՝ հանրաքվեի միջո­ցով նոր Սահմա­նադրության ընդունմամբ

• 2031 թ․ ոչ ուշ – խորհրդա­րա­նի երկպա­լատ համա­կարգի լիարժեք ներդրում և երկու պալատնե­րի ձևա­վո­րում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգա­յին ժողո­վի կառուցվածքում փոփո­խություն չի կատարվում, փոփոխվում է միայն ընտրություննե­րի կարգը, որն ամբողջությամբ դառնում է երկփուլ, միանձնյա, մեծա­մասնա­կան ընտրա­կարգ։

Սենա­տը, որը Խորհրդա­րա­նի վերին պալատն է,ընտրվում է ուղիղ համընդհա­նուր ընտրա­կան իրա­վունքով, ցուցա­կա­յին ընտրա­կարգով, միա­փուլ լիա­կա­տար համա­մասնա­կան սկզբունքով։

Կայծ Մինասյան

Texte français ci-dessous

REFORME DES INSTITUTIONS

Vers le bicaméralisme,

Assemblée nationale et Sénat

La structure des pouvoirs en Arménie est à cette heure calquée sur le modèle soviétique arménien : — un pouvoir exécutif (Président de la République et le Gouvernement = Premier secrétaire du Parti communiste et Chef des commissaires),

- un pouvoir législatif (Assemblée nationale = Soviet Suprême),

- un pouvoir judiciaire.

Il faut sortir de cette ossature post-soviétique qui maintient l’État arménien dans sa dimension patrimoniale.

Cette réforme des institutions a pour objectif de construire un véritable système politique arménien souverain et efficient, autour d’une modernisation du pouvoir législatif et d’une innovation institutionnelle : le bicaméralisme. Remarque importante : tout Etat moderne fonctionne sur le bicaméralisme et inutile d’être un Etat fédéral pour se fonder sur un Parlement à deux chambres (ex, la France ou l’Italie) ni d’être un grand Etat pour en être doté. A ce jour, plus de 60 Etats fonctionnent sur le bicaméralisme.

I. QUEL EST LE BUT DE CETTE REFORME SUR LE BICAMERALISME ?

L’objectif de cette réforme est :

- consolider la souveraineté de l’État sur la base d’un système politique propre à l’Arménie

- renforcer le pouvoir législatif en favorisant la Res Publica (la chose publique)

- redistribuer le pouvoir législatif sur l’ensemble du territoire souverain et au-delà

- se doter d’outils stratégiques institutionnels dans le processus de décision

- moderniser les institutions politiques et sortir du post-soviétisme

- rationaliser la production législative : des lois mieux écrites grâce à la navette parlementaire

- rendre plus visible la place des régions grâce au Sénat

- éviter les débordements dans la rue en favorisant l’intégration des forces politiques dans les institutions

- lutter en faveur de la transparence de la vie politique

- renouveler le personnel politique

- renforcer la diplomatie parlementaire de l’Arménie.

- favoriser l’union nationale en accordant un pourcentage de sièges aux expatriés et un lien avec les expatriés

- accorder la suprématie législative à l’Assemblée nationale même si les deux chambres ont force d’initiative de loi.

- renforcer la démocratie en multipliant les scrutins au suffrage universel

II. QUELLE DEUXIEME CHAMBRE ? LE SENAT

La deuxième Chambre s’intitule le Sénat. Elle se compose de 131 sénateurs et sénatrices élus au suffrage universel tous les 5 ans, renouvelables à 50 % tous les deux ans et demi.

Les sénateurs et sénatrices sont élus lors d’un scrutin de liste à la proportionnelle intégrale (seuil 1%). Les circonscriptions sont soit les régions (République d’Arménie), soit les continents ou les grands pays « diasporiques (reste du monde) (voir tableau ci-dessous).

Les prérogatives du Sénat sont les mêmes que celles de l’Assemblée nationale. Les lois doivent être écrites de la même manière à la virgule près. Le dernier mot appartient à l’Assemblée nationale.

Les ministres et le chef du gouvernement rendent des comptes devant le Sénat comme devant l’Assemblée nationale mais le Sénat ne jouit pas du droit de censurer le gouvernement (motion de censure)

Toute modification de la Constitution nécessite la réunion du Parlement (les deux chambres) en Congrès. La réforme de la Constitution nécessite soit l’organisation d’un référendum (voir Constitution actuelle de la République d’Arménie), soit le vote des 2/3 des élus inscrits lors du scrutin (Assemblée nationale et Sénat).

III. QUELLES SONT LES MODALITES DE L’ORGANISATION DU SENAT

Qu’il vive dans la République d’Arménie ou en dehors, tout citoyen a le droit de participer aux scrutins au suffrage universel.

Pour les candidats des circonscriptions des Arméniens de l’étrangers, il faut être obligatoirement citoyen de la République d’Arménie et répondre aux critères d’accessibilité à la citoyenneté arménienne.

Répartitions des élus de la diaspora entre le Sénat et l’Assemblée nationale : en tout, il y aura 27 sièges pour la diaspora, 13 pour le Sénat, 14 pour l’Assemblée nationale.

Au Sénat, le scrutin est à la proportionnelle intégrale, seuil 1 %

A l’Assemblée nationale, le scrutin est majoritaire à deux tours.

Sénat : 13 sièges pour les sénateurs des Arméniens de l’étranger.

Assemblée nationale : 14 sièges en plus pour les Arméniens de l’étranger.

Répartitions par circonscription :

France : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges

Europe (UE + extra-UE) : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges

Turquie : 1 siège au Sénat, soit 1 siège

Russie : 1 siège au Sénat, 2 sièges à l’Assemblée nationale, soit 3 sièges

Géorgie : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège

Ukraine : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges

CEI : 1 siège au Sénat, soit 1 siège

Iran : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges

Australie : 1 siège au Sénat, soit 1 siège

Liban : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges

Syrie : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège

Proche-Orient : 1 siège au Sénat, soit 1 siège

Afrique : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège

Argentine : 1 siège à l’Assemblée nationale, soit 1 siège

Etats-Unis : 1 siège au Sénat, 2 sièges à l’Assemblée nationale, soit 3 sièges

Canada : 1 siège au Sénat, 1 siège à l’Assemblée nationale, soit 2 sièges

Amérique : 1 siège au Sénat, soit 1 siège

Sénat : 13 sièges

Assemblée nationale : 14 sièges

Répartitions par continent :

Amérique : 7 sièges

Afrique : 1 siège

Proche-Orient : 7 sièges

Europe (hors CEI) : 7 sièges

CEI : 4 sièges

Océanie : 1 siège

III. QUEL EST LE CALENDRIER ?

Jusqu’en mai-juin 2026 : Insertion du projet de réforme de la Constitution

Après les élections de juin 2026 : lancement de la réforme constitutionnelle avec adoption par voie référendaire (nouvelle Constitution).

Mise en place des deux chambres au plus tard en 2031.

Conclusion :

On ne touche pas à l’Assemblée Nationale, sauf à son mode de scrutin qui passe intégralement au scrutin uninominal, majoritaire à deux tours. Le Sénat est la chambre haute du Parlement et est élue au suffrage universel direct, au scrutin de liste, à la proportionnelle intégrale à un tour.

Gaidz Minassian

Առնչվող Հոդվածներ