14.7 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

2001թ. ապրի­լի դրությամբ ՀՅԴ‑ն իրոք Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում եւ իշխա­նա­կան համա­կարգում ներկա էր որպես նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի քաղա­քա­կան հենա­րան: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 9 

«Հ. Յ. Դաշնակցությունը այլևս միայն սփյուռքյան կուսակցություն չէ»,- ասված է Դաշնակցության Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նում»: Ասվածն, անշուշտ, փաստի արձա­նագրում է, բայց ինչու՞ այդ կարգա­վի­ճա­կը պայմա­նա­վորվել է «այլեւս» բնո­րոշմամբ: 

Դաշնակցությունը Հայրե­նի­քում գործունեություն է սկսել 1989–90 թվա­կաննե­րից ի վեր: Համե­նայնդեպս, առա­ջին գումարման Գերա­գույն Խորհրդում դաշնակցա­կան պատգա­մա­վորներ կային, իսկ հետա­գա երկու-երեք տարի­նե­րին ՀՅԴ‑ն Հայաստա­նում ուներ ինստի­տուցիո­նալ կազմա­կերպվա­ծություն՝ իր գրա­սենյակնե­րով եւ լրատվա­մի­ջոցնե­րով հանդերձ եւ քաղա­քա­կան լուրջ դերա­կա­տար էր: 

«Դաշնակցությունն այլեւս միայն սփյուռքյան կուսակցություն չէ» ասե­լով, սակայն, Բյուրոն, կարծես, բոլո­րո­վին այլ հանգա­մանք նկա­տի ունի, որովհե­տեւ նույն տեղում պարզա­բա­նում է, որ ՀՅԴ‑ն «ոչ էլ Հայրե­նի­քում լուսանցքա­յին կուսակցություն է»: 

Փաստա­թուղթն, ըստ ակնհայտի, նկա­տի է ունե­նում, որ 1998թ. իշխա­նա­փո­խությունից հետո Դաշնակցության ոչ միայն իրա­վա­կան կարգա­վի­ճակն է հստա­կեցվել, այլեւ նա ձեռք է բերել քաղա­քա­կան բարձր հեղի­նա­կություն եւ արդեն ծանրակշիռ դերա­կա­տար է: «Մենք Հայրե­նի­քում աշխա­տող, իր երկրի եւ ժողովրդի այսօրվա եւ վաղվա օրվա համար պատասխա­նա­տու կուսակցություն ենք»,- մարմիննե­րի համար ուղենշա­յին հավաստում է անում Բյուրոն: 

2001թ. ապրի­լի դրությամբ ՀՅԴ‑ն իրոք Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում եւ իշխա­նա­կան համա­կարգում ներկա էր որպես նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի քաղա­քա­կան հենա­րան: Հոկտեմբե­րի 27-ին հաջորդած ներիշխա­նա­կան ստա­տուս-քվոն, որ ստեղծվել էր Արամ Զավե­նի Սարգսյա­նի վարչա­պե­տությամբ, մոտ մեկ տարի առաջ անդառնա­լիո­րեն փոխվել էր: Այդ պահից ՀՅԴ‑ն, անկախ կոնկրետ ներկա­յացվա­ծության ձեւա­չա­փից եւ մակարդա­կից, գործա­դիր իշխա­նության մաս էր եւ «Շրջա­բե­րա­կա­նի» միջո­ցով քաղա­քա­կան իրո­ղությունը ներկա­յացնում էր նաեւ մարմիննե­րին, ըստ էության՝ շարքե­րին: 

Բյուրոն արձա­նագրում է, որ, լինե­լով Հայրե­նի­քում աշխա­տող կուսակցություն, որ այլեւս լուսանցքա­յին չէ, Դաշնակցությունը ԼՂ կարգա­վորման հարցում չի կարող բավա­րարվել պարզ դիրքո­րո­շում արտա­հայտե­լով: Նախորդ ձեւա­կերպումներն, ըստ էության, ամփոփված են այս վերջին քաղա­քա­կան ուղերձով. Դաշնակցությունը պատրաստա­կա­մություն է հայտնում աջակցել քիուեսթյան «փաթե­թի» համա­ձայնեցմա­նը եւ ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություններն ի կատար ածե­լու գործընթա­ցում հանձնա­ռություն ստանձնել: «Խնդի­րը այս պահին դիրքո­րո­շում ցուցա­բե­րել, հայտա­րա­րե­լը չէ միայն, մենք ունե­նա­լու ենք մեր պահանջնե­րը գործադրե­լու հարց»,- մանրա­մասնում է «Շրջա­բե­րա­կա­նը»: Այս խիստ կարեւոր սահմա­նումը կփորձենք «բացել» հաջորդիվ:

Վահրամ Աթա­նեսյան

Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ