15 C
Yerevan

ԱՄՆ‑ն Փակել Է Բաքվի Անհանգստությունը

Հունվա­րի 14-ին Վաշինգտո­նում Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րարն ու ԱՄՆ պետքարտուղա­րը ստո­րագրել են քաղա­քա­կան բնույթի շրջա­նա­կա­յին փաստա­թուղթ, որը Ադրբե­ջա­նում միանշա­նակ չի ընկալվել։  

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Հարցազրույցի ընթացքում քննարկվել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ստա­ցած միջազգա­յին հեղի­նա­կա­վոր «Զայեդ» մրցա­նա­կին, որը գնա­հա­տում է խաղա­ղության հաստատմանն ուղղված նրա սկզբունքա­յին ջանքե­րը։ Միա­ժա­մա­նակ լուսա­բանվում է ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի հրա­վե­րը՝ միա­նա­լու Գազա­յի խաղա­ղության խորհրդին որպես հիմնա­դիր անդամ, ինչը դիտարկվում է որպես Հայաստա­նի քաղա­քա­կան կշռի բարձրա­ցում։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Գազա­յի խաղա­ղության խորհրդին Հայաստա­նի մասնակցության հրա­վե­րը չափա­զանց կարև­որ քաղա­քա­կան մեսիջ է, որը Միացյալ Նահանգնե­րը հղում է ոչ միայն պաշտո­նա­կան Երև­ա­նին, այլ ամբողջ միջազգա­յին հանրությա­նը։ Նրա խոսքով՝ դրա­կան է, որ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը օպե­րա­տիվ արձա­գանքել է այդ առա­ջարկին և պատրաստա­կա­մություն հայտնել մասնակցե­լու խաղա­ղության խորհրդի աշխա­տանքնե­րին։

Աթա­նեսյա­նը կարծում է, որ օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում կայա­ցած համա­ձայնություննե­րի համա­տեքստում Հայաստա­նի վարչա­պե­տի կողմից միջազգա­յին հեղի­նա­կա­վոր մրցա­նա­կի արժա­նա­նա­լը պետք է ընկա­լել երկա­կի․ մի կողմից՝որպես քաղա­քա­կան գնա­հա­տանք, մյուս կողմից՝որպես միջազգա­յին վստա­հության դրսև­ո­րում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև ընթա­ցող խաղա­ղության գործընթա­ցի նկատմամբ։ Նրա դիտարկմամբ՝ սա վկա­յում է, որ միջազգա­յին հանրությունը խաղա­ղության գործընթա­ցին վերա­բե­րում է լուրջ և համա­կարգված մոտեցմամբ։

Խոսե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նագրի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ կանխա­տե­սումներ անելն այս փուլում անշնորհա­կալ գործ է, սակայն իր տեսա­կե­տը մնում է անփո­փոխ․ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ խաղա­ղության և հարա­բե­րություննե­րի հաստատման մասին պայմա­նա­գի­րը կարող է ստո­րագրվել ընթա­ցիկ տարվա ընթացքում, բայց առա­վել հավա­նա­կան է՝ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո։

Անդրա­դառնա­լով ԱՄՆ պետքարտուղա­րի և Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի հեռա­խո­սազրույցին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ այն բնա­կան և օրի­նա­չափ է։ Նա հիշեցրեց, որ հունվա­րի14-ին Վաշինգտո­նում Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րարն ու ԱՄՆ պետքարտուղա­րը ստո­րագրել են քաղա­քա­կան բնույթի շրջա­նա­կա­յին փաստա­թուղթ, որը Ադրբե­ջա­նում միանշա­նակ չիընկալվել։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րությամբ ակնարկել է Հայաստա­նի կողմից ստանձնած «պարտա­վո­րություննե­րի» մասին, ինչը հարցեր է առա­ջացնում։

Վահրամ Աթա­նեսյա­նը հարցադրում է անում՝ ինչ պարտա­վո­րություննե­րի մասին է խոսքը, եթե քաղա­քա­կան շրջա­նա­կը հստակ սահմա­նում է, որ հաղորդուղի­նե­րը պետք է գործեն երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նության, ինքնիշխա­նության և իրա­վա­զո­րության հարգման ներքո։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է խորությամբ հասկա­նալ, թե ինչ մտա­հո­գություններ ունի ադրբե­ջա­նա­կան կողմը, ինչ քաղա­քա­կան նպա­տակ են դրանք հետապնդում և որքա­նով են այդ հարցե­րը ներկա­յացվում կամ քննարկվում Միացյալ Նահանգնե­րի հետ։

Նա հատուկ ուշադրություն դարձրեց Ադրբե­ջա­նի­նախկին արտգործնա­խա­րարներ Էլմար Մամեդյա­րո­վի և Թոֆիկ Զուլֆուգա­րո­վի հայտա­րա­րություննե­րին, ըստ որոնց խորհրդա­յին տարի­նե­րին Մեղրիի հատվա­ծի երկա­թուղին կառա­վարվել է Ադրբե­ջա­նի երկա­թուղու կողմից, և այսօր Ադրբե­ջա­նը փորձում է այդ փաստից բխեցնել որոշ «իրա­վունքներ»։ Աթա­նեսյա­նը կարև­որ համա­րեց հասկա­նալ՝ արդյոք այդ տեսա­կետնե­րը արտա­հայտում են Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան վերնա­խա­վի կամ նախա­գա­հի մոտե­ցումնե­րը և արդյոք դրանք ներկա­յացվում են ամե­րիկյան կողմին։

Նրա գնա­հատմամբ՝ իրա­վա­կան առումով Ադրբե­ջա­նը Հայաստա­նի Հանրա­պե­տության սուվե­րեն տարածքում որևէ երկա­թուղու կառուցման, շահա­գործման կամ կառա­վարման նկատմամբ իրա­վա­սություն չունի։ Նա հիշեցրեց, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ամիսներ առաջ հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րել է, թե Հայաստա­նի տարածքով անցնող երկա­թուղու հարցը Ադրբե­ջա­նի միջամտության թեմա չէ և հանդի­սա­նում է Հայաստա­նի ու Միացյալ Նահանգնե­րի քննարկման առարկա։

Աթա­նեսյա­նը նշեց, որ հանրությա­նը հայտնի չէ՝ արդյոք Ջեյհուն Բայրա­մո­վը այդ «իրա­վունքի» կամ «հետաքրքրության» հարցը փոխանցել է Մարկո Ռուբիո­յին և ինչ պատասխան է ստա­ցել։ Նրա խոսքով՝ պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րից տպա­վո­րություն է ստեղծվում, որ Բաքուն Վաշինգտո­նից ակնկա­լում է հավելյալ բացատրություններ կամ այնպի­սի մեկնա­բա­նություն, որը կհա­մա­պա­տասխա­նի Ադրբե­ջա­նի ընկա­լումնե­րին։

Նա ընդգծեց, որ Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի ստո­րագրած փաստա­թուղթը քաղա­քա­կան բնույթի է և որևէ իրա­վա­կան պարտա­վո­րություն չի ենթադրում, ինչի մասին հստակ նշված է նախա­բա­նում։ Ըստ Աթա­նեսյա­նի՝ սա նշա­նա­կում է, որ դեռ կա բանակցություննե­րի լայն դաշտ մինչև փաստա­թուղթը կվե­րածվի իրա­վա­կան պարտա­դիր պայմա­նագրի, որը պետք է վավե­րացվի Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի և ԱՄՆ Կոնգրե­սի կողմից։ Այդ ժամա­նա­կա­հատվա­ծում, նրա կարծի­քով, Ադրբե­ջա­նը կփորձի ԱՄՆ-ից ստա­նալ իրեն ձեռնտու քաղա­քա­կան մեկնա­բա­նություններ։

Խոսե­լով Փաշինյա­նին խաղա­ղության խորհրդին միա­նա­լու հրա­վե­րի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նկա­տեց, որ դա հավա­նա­բար քաղա­քա­կան «խանդ» կառա­ջացնի Բաքվում, սակայն նա չի համա­րում, որ կարե­լի է վստա­հա­բար ասել, թե ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը նման առա­ջարկ չի արել Իլհամ Ալիև­ին։ Նրա կարծի­քով՝ հնա­րա­վոր է, որ նման առա­ջարկ արվի, սակայն այլ հարց է՝ Ալիևը կընդունի այն, թե ոչ։

Ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի մասին խոսե­լիս Աթա­նեսյա­նը կտրա­կա­նա­պես բացա­ռեց իշխա­նա­փո­խության հնա­րա­վո­րությունը Հայաստա­նում։ Նա նշեց, որ խաղա­ղության գործընթա­ցին այլընտրանք պարզա­պես գոյություն չունի։ Նրա խոսքով՝ ընդդի­մա­դիր ուժե­րը չեն ներկա­յացրել որևէ իրա­տե­սա­կան և մշակված քաղա­քա­կան ծրա­գիր, հատկա­պես խաղա­ղության, հաղորդուղի­նե­րի ապաշրջա­փակման և տարա­ծաշրջա­նա­յին ինտեգրման հարցե­րում։

Վահրամ Աթա­նեսյա­նը ընդգծեց, որ այս պահին ընդդի­մության հռե­տո­րա­բա­նությունը սահմա­նա­փակվում է քննա­դա­տություննե­րով և վերագրումնե­րով, առանց համարժեք կամ հակակշիռ քաղա­քա­կան օրա­կարգի։ Նրա համոզմամբ՝ առա­ջի­կա ամիսնե­րին, նույնիսկ ընտրություննե­րին մոտե­նա­լուն զուգա­հեռ, սկզբունքա­յին և միասնա­կան այլընտրանքա­յին դիրքո­րոշման ձևա­վո­րումը քիչ հավա­նա­կան է, ուստի որևէ ֆորսմա­ժո­րա­յին իշխա­նա­փո­խության սցե­նար նա լիո­վին բացա­ռում է։

Առնչվող Հոդվածներ