15 C
Yerevan

Ռուսնե­րը Կրա­կում Են Իրենք Իրենց Ոտքին

Լավրո­վը չի կարող հանդես գալ բացա­հայտ սկանդա­լա­յին հայտա­րա­րություննե­րով, սակայն արդեն օգտա­գործում է սպառնա­լի­քի և ագրե­սիվ խոսույթի տարրեր՝ հատկա­պես Եվրա­միության և Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րի վերա­բերյալ։ 

Միքա­յել Զոլյան

Factor TV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծում է Հայաստա­նի դեմ ուղղված ռուսա­կան քարոզչության և հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի աճը։ Նա պարզա­բա­նում է, թե ինչպես են ռուս պաշտոնյա­ներն ու հաղորդա­վարնե­րը փորձում մանի­պուլացնել հանրա­յին կարծի­քը՝ օգտա­գործե­լով եկե­ղե­ցու թեման կամ «թրքացման» վախե­րը։ Ըստ փորձա­գե­տի՝ Կրեմլը միլիո­նա­վոր դոլարներ է ծախսում Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգը վարկա­բե­կե­լու և գալիք ընտրություննե­րի վրա ազդե­լու համար։

Քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նը ասաց, որ Հայաստա­նի և Ռուսաստա­նի հարա­բե­րություննե­րը ներկա­յումս հիշեցնում են այնպի­սի ամուսնություն, որտեղ կողմե­րը փաստա­ցի որո­շել են բաժանվել, սակայն չեն ցանկա­նում զբաղվել «թղթա­բա­նությամբ»։ Նրա խոսքով՝ երբեմն հարա­բե­րություննե­րը թվում են համե­մա­տա­բար ադեկվատ ու կառուցո­ղա­կան, սակայն պարբե­րա­բար ի հայտ են գալիս ռուսա­կան մեդիա և գաղա­փա­րա­կան դաշտի այնպի­սի ներկա­յա­ցուցիչներ, ինչպի­սիք են Սոլովյովն ու Դուգի­նը, որոնց հայտա­րա­րություննե­րը բացա­հայտում են ռուսա­կան քաղա­քա­կան էլի­տա­յի իրա­կան վերա­բերմունքը Հայաստա­նի նկատմամբ։Հենց այդ հայտա­րա­րություններն են քանդում տարի­նե­րով կառուցված ռուսա­կան «փափուկ ուժի» ամբողջ քարոզչա­կան շերտը։ Նրա դիտարկմամբ՝ մի քանի ագրե­սիվ ու անկեղծ արտա­հայտությունը ջրի երես է հանում այն, ինչ իրա­կա­նում մտա­ծում են Ռուսաստա­նում Հայաստա­նի մասին, և դրա­նով իսկ հակա­դարձ ազդե­ցություն է ունե­նում ռուսա­կան քարոզչության վրա։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ Հայաստա­նում ռուսե­րեն լեզվի տարածված լինե­լը ոչ թե թուլություն է, այլ առա­վե­լություն։ Նրա խոսքով՝ այն երկրնե­րում, որտեղ մարդիկ հասկա­նում են ռուսե­րեն և կարո­ղա­նում են անմի­ջա­պես հետև­ել ռուսա­կան ներքին քարոզչությա­նը, Ռուսաստա­նի նկատմամբ վերա­բերմունքը սովո­րա­բար ավե­լի քննա­դա­տա­կան և բացա­սա­կան է։ Զոլյա­նը ընդգծեց, որ ռուսա­կան քարոզչությունը ավե­լի արդյունա­վետ է գործում այն հասա­րա­կություննե­րում, որտեղ ռուսե­րեն չեն հասկա­նում և չեն տեսնում իրա­կան խոսույթը։

Խոսե­լով Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Լավրո­վի հայտա­րա­րություննե­րի մասին՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ Լավրո­վը գտնվում է Սոլովյո­վի և Դուգի­նի նման քարո­զիչնե­րի ու պաշտո­նա­կան դիվա­նա­գի­տության միջև։ Նրա խոսքով՝ Լավրո­վը չի կարող հանդես գալ բացա­հայտ սկանդա­լա­յին հայտա­րա­րություննե­րով, սակայն արդեն օգտա­գործում է սպառնա­լի­քի և ագրե­սիվ խոսույթի տարրեր՝ հատկա­պես Եվրա­միության և Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րի վերա­բերյալ։

Զոլյա­նը ասաց, որ Վարդան Ղուկասյա­նի վերա­բերյալ Լավրո­վի մեկնա­բա­նություննե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հիմնված են սխալ կամ միա­կողմա­նի ներկա­յացված տեղե­կատվության վրա։ Նրա կարծի­քով՝ այստեղ կարև­որ չէ Լավրո­վի անձնա­կան ընկա­լումը, այլ այն, որ Ռուսաստա­նը փորձում է պաշտպա­նել այն դերա­կա­տարնե­րին, որոնք ընկալվում են որպես պրո­ռուսա­կան։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան նպա­տակն այս փուլում բաժանվում է «ծրա­գիր մաքսի­մումի» և «ծրա­գիր մինի­մումի»։ Ծրա­գիր մաքսի­մումը, ըստ նրա, Հայաստա­նում ռուսա­մետ ուժե­րի իշխա­նության գալն է, ինչը ներկա­յում քիչ հավա­նա­կան է։ Ծրագրի մինի­մումը Հայաստա­նի ընտրա­կան և քաղա­քա­կան համա­կարգի լեգի­տի­մության խաթա­րումն է՝ կեղծիքնե­րի, բախումնե­րի, քաղա­քա­կան հետապնդումնե­րի մասին խոսույթի միջո­ցով։

Զոլյա­նը ընդգծեց, որ ռուսա­կան քարոզչությունը վաղուց այլևս չի փորձում ներկա­յացնելՌուսաստա­նը որպես դրա­կան մոդել։ Նրա խոսքով՝ Խորհրդա­յին Միությունը գոնե առա­ջարկում էր սոցիա­լա­կան արդա­րության և հավա­սա­րության գաղա­փար, մինչդեռ ներկա­յիս Ռուսաստա­նը նման դրա­կան օրա­կարգ չունի և գործում է նեգա­տիվ համե­մա­տություննե­րի տրա­մա­բա­նությամբ՝ պնդե­լով, թե «բոլորն էլ վատն են, պարզա­պես մյուսնե­րը ավե­լի լավ են թաքցնում»։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև ռուսա­կան «փափուկ ուժի» մշա­կութա­յին գործիքնե­րին՝ նշե­լով, որ անցյա­լի նկատմամբ վերահսկո­ղությունը դարձել է Ռուսաստա­նի տեղե­կատվա­կան քաղա­քա­կա­նության կարև­որ մաս։ Զոլյա­նը օրի­նակ բերեց պատմա­կան ու սպորտա­յին թեմա­նե­րի շահարկումը՝ ընդգծե­լով, որ էմո­ցիո­նալ արժեք ունե­ցող հիշո­ղություննե­րը վերածվում են քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­յի գործի­քի։ Նույն մեխա­նիզմը կիրառվում է նաև ցեղասպա­նության, Արցա­խի թեմա­յի և հայրե­նա­սի­րա­կան զգա­ցումնե­րի նկատմամբ։ Զոլյա­նը նշեց, որ իրա­կան խնդիրնե­րը չեն հորինվում, սակայն դրանց մեկնա­բա­նությունն ու քաղա­քա­կան օգտա­գործումն է դառնում մանի­պուլյա­ցիա­յի աղբյուր։

Քաղա­քա­գե­տը դիտարկեց, որ «թրքա­ցում» հասկա­ցությունն օգտա­գործվում է որպես հռե­տո­րա­կան մահակ՝ լռեցնե­լու ցանկա­ցած ռացիո­նալ քննարկում Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին։ Նրա խոսքով՝ ցանկա­ցած փորձ կառուցել հարա­բե­րություններ առանց էմո­ցիո­նալ ծայրա­հե­ղություննե­րի անմի­ջա­պես պիտա­կա­վորվում է որպես դավա­ճա­նություն կամ ուրա­ցում։ Ռուսա­կան քաղա­քա­կան վերնա­խա­վի հիմնա­կան խնդի­րը ժողովրդի սուբյեկտայնության նկատմամբ անվստա­հությունն է։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նում քաղա­քա­կան համա­կարգը կառուցված է մեկ անձի շուրջ, և այդ մտա­ծո­ղությունը տեղա­փոխվում է արտա­քին քաղա­քա­կա­նության դաշտ՝ չընդունե­լով, որ այլ երկրնե­րում ժողո­վուրդնե­րը կարող են ինքնուրույն որո­շումներ կայացնել։

Խոսե­լով Հայաստա­նի ապա­գա­յի մասին՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ անհրա­ժեշտ է լուրջ վերա­բերվել հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին, հատկա­պես տեղե­կատվա­կան և քարոզչա­կան դաշտում։ Նրա կարծի­քով՝ առա­ջի­կա ամիսնե­րին վճռո­րոշ դեր կունե­նան լրագրողնե­րը, փորձա­գի­տա­կան հանրությունն ու քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը՝ մանի­պուլյա­ցիա­նե­րը բացա­հայտե­լու և հանրությա­նը ժամա­նա­կին տեղե­կացնե­լու գործում։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է խուսա­փեն ավե­լորդ առճա­կա­տումից՝ պահպա­նե­լով զգուշա­վո­րություն և ռիսկե­րի կառա­վա­րում։ Զոլյա­նի խոսքով՝ անհրա­ժեշտ է դիմադրել հարձա­կումնե­րին, բայց չսրել իրա­վի­ճա­կը սեփա­կան նախա­ձեռնությամբ՝ հատկա­պես հաշվի առնե­լով Ռուսաստա­նի քաղա­քա­կան մշա­կույթում «դեմքը փրկե­լու» կարև­ո­րությունը։

Ամփո­փե­լով՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ Հայաստա­նի հասա­րա­կության մեծ մասը արդեն ձևա­վո­րել է որո­շա­կի դիմադրո­ղա­կա­նություն քարոզչա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի նկատմամբ, սակայն վտանգը դեռևս առկա է։ Նրա համոզմամբ՝ սառնասրտությունը, քննա­դա­տա­կան մտա­ծո­ղությունը և հանրա­յին բաց քննարկումը Հայաստա­նի հիմնա­կան պաշտպա­նա­կան ռեսուրսներն են այս փուլում։

Առնչվող Հոդվածներ