16.3 C
Yerevan

Դավո­սի Հանդի­պումն Իրա­կան Առա­ջընթաց Է

Հայաստա­նի վարչա­պե­տի անձնա­կան ներկա­յությունն ու ստո­րագրությունը տվյալ փուլում ճիշտ քայլ էին։ Հայաստա­նի համար այս պահին կենսա­կան է շարունա­կել հարա­բե­րություննե­րը ԱՄՆ‑ի հետ, սակայն զգուշացրեց՝ չի կարե­լի բոլոր քաղա­քա­կան «ձվե­րը մեկ զամբյուղում դնել»։ 

Դավիթ Հակոբյան

1inTV‑ն զրուցել է ՄԱԿ‑ի զարգացման գրա­սենյա­կի սիրիա­կան գրա­սենյա­կի նախկին ղեկավար,այնուհետև ՄԱԿ‑ի տարբեր ծրագրե­րի համա­կարգող նախկին Մերձա­վոր Արև­ելքում Մերձա­վոր Արև­ելյան քաղա­քա­կա­նության հարցե­րով փորձա­գետ Դավիթ Հակոբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Դավո­սի համաշխարհա­յին տնտե­սա­կան համա­ժո­ղո­վում տեղի ունե­ցած նշա­նա­կա­լի իրա­դարձություննե­րին։ Այն մանրա­մասնում է Հայաստա­նի անդա­մակցությունը Դոնալդ Թրամփի նախա­ձեռնած «Խաղա­ղության խորհրդին», որը դիտարկվում է որպես անվտանգա­յին նոր հնա­րա­վո­րություն տարա­ծաշրջա­նի համար: Քննարկվում է նաև Սիրիա­յում տիրող լարված իրա­վի­ճա­կը, մասնա­վո­րա­պես՝ քրդա­կան ուժե­րի և կառա­վա­րա­կան զորքե­րի միջև բախումնե­րի ազդե­ցությունը մերձա­վո­րարև­ելյան քաղա­քա­կա­նության վրա:

Դավիթ Հակոբյա­նը նշեց, որ Դավո­սում տեղի ունե­ցած համաշխարհա­յին տնտե­սա­կան ֆորումի շրջա­նա­կում ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի նախա­ձեռնած «Խաղա­ղության խորհուրդ» գաղա­փա­րը մեծ ուշադրություն է գրա­վել, սակայն ինքը մեծ սպա­սումներ չունի, որ այդ կառույցը կդառնա ՄԱԿ-ին փոխա­րի­նող կամ կբե­րի համաշխարհա­յին խաղա­ղության արմա­տա­կան փոփո­խություննե­րի մոտ ապա­գա­յում։ Նրա խոսքով՝ Թրամփի նախա­ձեռնություննե­րը հիմնա­կա­նում կառուցված են առա­վե­լա­գույն ճնշման և ապա­բա­նակցա­յին նահանջի տրա­մա­բա­նության վրա, ինչը տեսա­նե­լի էր նաև Գրենլանդիա­յի շուրջ զարգա­ցումնե­րում։

Փորձա­գե­տը կարև­ո­րեց Հայաստա­նի մասնակցությունը այդ խորհրդին՝ ընդգծե­լով, որ Հայաստա­նի վարչա­պե­տի անձնա­կան ներկա­յությունն ու ստո­րագրությունը տվյալ փուլում ճիշտ քայլ էին։ Նա կարծում է, որ Հայաստա­նի համար այս պահին կենսա­կան է շարունա­կել հարա­բե­րություննե­րը ԱՄՆ‑ի հետ, սակայն զգուշացրեց՝ չի կարե­լի բոլոր քաղա­քա­կան «ձվե­րը մեկ զամբյուղում դնել»։ Հակոբյա­նի համոզմամբ՝ Հայաստա­նը պետք է միա­ժա­մա­նակ զարգացնի հարա­բե­րություննե­րը տարբեր ուղղություննե­րով՝ թե՛ Արևմուտքի, թե՛ տարա­ծաշրջա­նա­յին այլ կենտրոննե­րի հետ։

Դավիթ Հակոբյա­նը անդրա­դարձավ նաև տրանսատլանտյան հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ Եվրո­պա­յի և ԱՄՆ‑ի միջև առկա են խորա­ցող տարա­ձայնություններ, սակայն դրանք դեռևս չեն վերածվում բաց ճգնա­ժա­մի։ Նրա գնա­հատմամբ՝ Եվրո­պա­յում աստի­ճա­նա­բար ձևա­վորվում է ավե­լի ինքնուրույն ռազմա­կան և քաղա­քա­կան մտա­ծո­ղություն, ինչը երկա­րա­ժամկետ գործընթաց է և հետդարձ չի լինե­լու։ Նա ընդգծեց Գերմա­նիա­յի, Ֆրանսիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի և Կանա­դա­յի աճող դերա­կա­տա­րումը՝ հատկա­պես ռազմա­կան և տնտե­սա­կան ոլորտնե­րում։

Խոսե­լով Հայաստա­նի համար հետև­անքնե­րի մասին՝ փորձա­գե­տը դիտարկեց, որ Հայաստա­նը կանգնած է բարդ, բայց ոչ անլուծե­լի ընտրություննե­րի առաջ։ Նրա խոսքով՝ Եվրա­միության հետ ինտեգրման ուղին ճիշտ է և անհրա­ժեշտ, սակայն միա­ժա­մա­նակ ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությունը, հատկա­պես Թրամփի վարչա­կազմի օրոք, ներկա­յումս Հայաստա­նի անվտանգության ամե­նա­կարև­որ երաշխիքնե­րից մեկն է։ Նա շեշտեց, որ այստեղ պահանջվում է ճկունություն, դիվերսիֆի­կա­ցիա և հարա­բե­րություննե­րի խորա­ցում, ոչ միայն հայտա­րա­րություննե­րի մակարդա­կով, այլտնտե­սա­կան, առևտրա­յին, տրանզի­տա­յին և ռազմա­քա­ղա­քա­կան կոնկրետ ծրագրե­րով։

Դավիթ Հակոբյա­նը մանրա­մասն անդրա­դարձավ Սիրիա­յում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րին՝ դրանք համա­րե­լով իր համար մասնա­գի­տա­կան և անձնա­կան առումով չափա­զանց ցավոտ թեմա։ Նա հիշեցրեց, որ Սիրիա­յի ներկա­յիս ղեկա­վա­րության առանցքում կանգնած անձինք ունեն ծայրա­հեղ իսլա­միստա­կան և ահա­բեկչա­կան անցյալ, ինչը լուրջ ռիսկեր է պարունա­կում։ Հակոբյա­նը նշեց, որ թեև պատմության մեջ եղել են դեպքեր, երբ նախկին զինված պայքա­րի առաջնորդնե­րը դարձել են պետա­կան գործիչներ, այդուհանդերձ Սիրիա­յի դեպքում վտանգնե­րը դեռևս շատ բարձր են։ Քրդե­րը հերթա­կան անգամ հայտնվել են մեծ քաղա­քա­կան խաղե­րի զոհի դերում։ Ըստ նրա՝ Դամասկո­սի և քրդա­կան ուժե­րի միջև ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րից անմի­ջա­պես հետո սկսված հարձա­կումնե­րը, բռնություննե­րը և վայրա­գություննե­րը խորացնում են ճգնա­ժա­մը և կասկա­ծի տակ դնում ԱՄՆ‑ի կողմից Սիրիա­յի իշխա­նություննե­րի նկատմամբ ցուցա­բերվող վստա­հությունը։ Փորձա­գե­տը նաև մատնանշեց Թուրքիա­յի աճող ազդե­ցությունը Սիրիա­յում՝ դա բնութագրե­լով որպես վասա­լացման գործընթաց, որը կարող է վերածվել ավե­լի լայն տարա­ծաշրջա­նա­յին սպառնա­լի­քի։ Սիրիա­յում ներկա­յումս բախվում են մի քանի խոշոր աշխարհա­քա­ղա­քա­կան նախագծեր՝ Թուրքիա­յի, Իսրա­յե­լի, ԱՄՆ‑ի և արա­բա­կան որոշ երկրնե­րի մասնակցությամբ։ Նրա կարծի­քով՝ մոտ ապա­գա­յում այնտեղ լայնա­մասշտաբ պատե­րազմ չի սկսվի, սակայն ձևա­վորվում է խորքա­յին ճեղքվածք, որը առա­ջի­կա տարի­նե­րին կպա­հանջի մեծ տերություննե­րի մշտա­կան միջամտություն և վերահսկում։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի վարչա­պե­տի և Ադրբե­ջա­նի նախա­գա­հի՝ Զայեդ մրցա­նա­կի դափնե­կիր հռչակվե­լուն՝ Հակոբյա­նը դա գնա­հա­տեց որպես հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գործընթա­ցի միջազգա­յին ճանա­չում։ Նրա խոսքով՝ սա այն եզա­կի դեպքե­րից է, որտեղ կարե­լի է խոսել իրա­կան առա­ջընթա­ցի մասին։ Նա նշեց, որ թեև Հայաստա­նում առկա են պատմա­կան ցավեր և ծանր հիշո­ղություններ, ապա­գա­յի տեսանկյունից խաղա­ղության օրա­կարգը կենսա­կան նշա­նա­կություն ունի։ Ադրբե­ջա­նում նույնպես նկատվում է տրա­մադրություննե­րի փոփո­խություն, և տնտե­սա­կան իրո­ղություննե­րը՝ հատկա­պես նավթա­յին ռեսուրսնե­րի աստի­ճա­նա­կան սպա­ռումը, Բաքվին մղում են դեպի տրանզի­տա­յին և համա­գործակցա­յին մոդելներ։ Նրա դիտարկմամբ՝ այստեղ ձևա­վորվում են որո­շա­կի համընկնող շահեր, որոնք կարող են հիմք դառնալ բանակցություննե­րի շարունակման համար։

Ամփո­փե­լով՝ Դավիթ Հակոբյա­նը ընդգծեց, որ ուժի գործո­նը միջազգա­յին հարա­բե­րություննե­րում վերա­դառնում է առաջնա­յին դիրք, և Հայաստա­նը պետք է զուգա­հե­ռա­բար զարգացնի թե՛ իր անվտանգա­յին և ռազմա­կան կարո­ղություննե­րը, թե՛ դիվա­նա­գի­տա­կան ճկունությունը։ Նրա համոզմամբ՝ ոչ մի արտա­քին ուժ Հայաստա­նի փոխա­րեն չի լուծե­լու նրա խնդիրնե­րը, և առա­ջի­կա տարի­նե­րը պահանջե­լու են խորը, պրոֆե­սիո­նալ և ռազմա­վա­րա­կան աշխա­տանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ