16.3 C
Yerevan

Հայկա­կան «Հրաշքի» Հետքե­րով

Ժամա­նակն է հրա­ժարվել պաթե­տիկ խոսքից ու քաղա­քա­կա­նությա­նը վերա­բերվել ինչպես շախմա­տա­յին խաղի։ Քաղա­քա­կա­նության նպա­տա­կը ոչ միշտ է հաղթա­նա­կը կամ պարտությունը, այլ խաղա­դաշտում մնա­լը, խաղա­քա­րե­րը ճիշտ դասա­վո­րե­լը և երկա­րա­ժամկետ մտա­ծո­ղությունը։  

Հակոբ Մովսես

1inTV‑ն զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում Հակոբ Մովսե­սը հորդո­րում է հրա­ժարվել պատմա­կան զգացմունքայնությունից և որդեգրել սթափ, շախմա­տա­յին տրա­մա­բա­նությամբ առաջնորդվող քաղա­քա­կա­նություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում կրթա­կան համա­կարգի արդիա­կա­նացմա­նը, որը դիտվում է որպես «հայկա­կան հրաշքի» իրա­գործման և պետա­կա­նության ամրապնդման միակ նախա­պայման։

Հակոբ Մովսե­սը նշեց, որ նոր աշխարհա­կարգի մասին խոսակցություննե­րը նոր չեն և հայ գրա­կա­նության մեջ վաղուց արդեն ձևա­կերպված են։ Նա հիշեց Հովհաննես Թումանյա­նի հայտնի տողե­րը՝ «մեր հին օրենքի ընկել ենք, զրկվել, նորն էլ չգի­տենք՝ թե ինչ է եկել», ընդգծե­լով, որ տեխնո­լո­գիա­կան և գիտա­կան աննա­խա­դեպ զարգացման պայմաննե­րում մարդկությունը կրկին կանգնած է նույն քաղա­քա­կան, գրե­թե պարզունակ խնդիրնե­րի առաջ։

Բանաստեղծը դիտարկում է, որ քաղա­քա­կա­նության օրենքնե­րը չեն փոխվում․միշտ կան մեծ ու փոքր, ուժեղ ու թույլ կողմեր։ Սակայն, նրա խոսքով, պատմության մեջ վճռո­րոշ գործոննե­րից մեկը խելամտությունն է։ Մովսե­սը հիշեց ամե­րի­կա­ցի հայտնի պատմա­բա­նի միտքը, ըստ որի՝ պատմության մեջ ամե­նա­մեծ թուլությունը տխմա­րությունն է։ Նա ընդգծեց, որ բազմա­թիվ ժողո­վուրդներ և պետություններ, չունե­նա­լով մեծ ֆիզի­կա­կան կամ քաղա­քա­կան ուժ, կարո­ղա­ցել են գոյատև­ել ու զարգա­նալ խելա­հա­սության շնորհիվ, ինչը, ցավոք, հաճախ պակա­սել է հայ քաղա­քա­կան մտա­ծո­ղությա­նը, հատկա­պես 18-րդ դարից սկսած։

Հակոբ Մովսե­սը ասաց, որ, անկախ բոլոր դժվա­րություննե­րից, այսօր ուրախ է տեսնել, որ Հայաստա­նը կարո­ղա­նում է մասնակցել թե՛ տարա­ծաշրջա­նա­յին, թե՛ համաշխարհա­յին քաղա­քա­կան գործընթացնե­րին՝ խելա­միտ ձևով։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության առաջնա­յին խնդի­րը գլո­բալ քաղա­քա­կան համա­կարգում իր տեղը գտնելն ու զբա­ղեցնելն է, և այդ ուղղությամբ առա­ջին քայլերն արդեն արվում են։

Նա նշեց, որ ժամա­նակն է հրա­ժարվել պաթե­տիկ խոսքից ու քաղա­քա­կա­նությա­նը վերա­բերվել ինչպես շախմա­տա­յին խաղի։ Մովսե­սի խոսքով՝ քաղա­քա­կա­նության նպա­տա­կը ոչ միշտ է հաղթա­նա­կը կամ պարտությունը, այլ խաղա­դաշտում մնա­լը, խաղա­քա­րե­րը ճիշտ դասա­վո­րե­լը և երկա­րա­ժամկետ մտա­ծո­ղությունը։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը գտնվում է չափա­զանց բարդ տարա­ծաշրջա­նում, ինչը պահանջում է սառնասրտություն և հաշվենկա­տություն։

Մովսե­սը կարև­ո­րեց նաև այն, որ պատմությունը պետք է ընկա­լել ոչ թե որպես անցյա­լի փառա­բանման կամ ողբերգություննե­րի անընդհատ վերապրում, այլ որպես ներկա­յի համար դասեր տվող գործիք։ Նրա խոսքով՝ պատմության քննություննե­րը կիմաստա­վորվեն միայն այն դեպքում, երբ մենք կարո­ղա­նանք հանձնել այսօրվա պետա­կան քննությունը։ Նա ընդգծեց, որ պետություն ունե­նա­լը ենթադրում է բոլո­րո­վին այլ նորմա­տիվներ և պատասխա­նատվություն հասա­րա­կությանհ ամար։

Բանաստեղծը նշեց, որ հայ պատմա­գի­տության մեջ երկար ժամա­նակ բացա­կա­յում է քննա­կան մոտե­ցումը, և խորհրդա­յին պատմագրությունը խոչընդո­տել է խորքա­յին վերլուծությունը՝ փոխա­րե­նը ձևա­վո­րե­լով պաթե­տիկ ու գաղա­փա­րա­խո­սա­կան պատկե­րա­ցումներ։ Նրա համոզմամբ՝ այսօր հայ հասա­րա­կությունը պետք է ազատվի անցյա­լի մակա­բուծա­կան ընկա­լումից և պատմությունը ծառա­յի ներկա­յի ու ապա­գա­յի խնդիրնե­րին։

Հակոբ Մովսե­սը կարծում է, որ ժողո­վուրդնե­րի իրա­կան տարի­քը չափվում է ոչ թե անցյա­լով, այլ ապա­գա­յի ներուժով։ Նրա խոսքով՝ ժողո­վուրդը պետք է պատմությունը «կենդա­նացնի»՝ օգտա­գործե­լով այն ներկա­յի խնդիրնե­րը լուծե­լու համար, այլ ոչ թե ապրի անցյա­լի դիակնե­րի շուրջ։

Հայ հասա­րա­կության մեջ պետության ընկա­լումը դեռևս թերի է․ շատե­րը պետությունը դիտում են որպես սոցիա­լա­կան օգնություն բաժա­նող կառույց, մինչդեռ իրա­կա­նում պետությունը բոլո­րի համա­տեղ ստեղծած համա­կարգն է։ Մովսե­սը հիշեց ԱՄՆ նախա­գա­հի հայտնի խոսքը՝ ընդգծե­լով, որ եկել է ժամա­նա­կը մտա­ծե­լու ոչ թե այն մասին, թե պետությունը ինչ է տալիս քաղա­քա­ցուն, այլ քաղա­քա­ցին ինչ կարող է տալ իր պետությանը։Հայաստանի գլխա­վոր հարստությունը հնա­րա­վո­րություններն են, որոնք դեռ ամբողջությամբ բացա­հայտված չեն։ Նրա խոսքով՝ այսօր հայ ժողովրդից պահանջվում է սիրել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը նույն կերպ, ինչպես սիրում է իր պատմա­կան հերոսնե­րին ու մշա­կույթը, և հասկա­նալ, որ առանց կայա­ցած պետության այդ արժեքներն էլ չեն կարող լիարժեք գոյություն ունե­նալ։

Բանաստեղծը անդրա­դարձավ նաև արտա­քին և ներքին սպառնա­լիքնե­րին՝ նշե­լով, որ հայ ժողովրդի պատմա­կան գիտակցության մեջ Ռուսաստա­նի դերը հաճախ միֆա­կա­նացված է։ Նա կարծում է, որ անհրա­ժեշտ է հասա­րա­կությա­նը բացատրել ռուսա­կան կայսե­րա­կա­նության իրա­կան բնույթը և Ռուսաստա­նի շահե­րը, ինչպես նաև այն կախվա­ծություննե­րը, որոնց մեջ Ռուսաստանն ինքն է գտնվում, մասնա­վո­րա­պես՝ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րում։

Հակոբ Մովսե­սը զգուշացրեց, որ հայ ժողովրդի ապա­գան չպետք է զոհա­բերվի թվացյալ հեշտ լուծումնե­րի համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը պատմա­կա­նո­րեն ոչ միայն տնտե­սա­կան և քաղա­քա­կան, այլ նաև մտա­վոր ռեսուրսներ է կլա­նել է Հայաստա­նից՝ խոչընդո­տե­լով ազգա­յին ներուժի զարգացմա­նը երկրի ներսում։

Նա կարև­ո­րեց կրթության առանցքա­յին դերը՝ ընդգծե­լով, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության առաջնա­յին խնդի­րը կրթված հասա­րա­կություն ձևա­վո­րելն է։ Մովսե­սի համոզմամբ՝ հայե­րը հրաշքներ են գործում, երբ կիրթ և դաստիա­րակված են, իսկ անկիրթ վիճա­կում դառնում են հեշտ մանի­պուլացվող և խոցե­լի։

Ամփո­փե­լով իր խոսքը՝ Հակոբ Մովսե­սը նշեց, որ Հայաստա­նի ապա­գան կախված է խոհե­մությունից, կրթությունից և քաղա­քա­ցիա­կան գիտակցությունից։ Նրա կարծի­քով՝ եթե հասա­րա­կությունը կարո­ղա­նա ձեռք բերել այդ հատկություննե­րը, ապա նույնիս կբարդ աշխարհա­քա­ղա­քա­կան պայմաննե­րում Հայաստա­նը կարող է դանդաղ, բայց հաստատ քայլե­րով առաջ գնալ։

Առնչվող Հոդվածներ