13.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Դա վկա­յում է, որ ՀՅԴ‑ն այդ հարցում խորհրդա­պա­հա­կան կարգի տեղե­կություն չի ունե­ցել ոչ միայն գործընթա­ցի ուղղա­կի «կառա­վա­րիչ» Ֆրանսիա­յից եւ Միացյալ Նահանգնե­րից, այլեւ՝ Ռուսաստա­նից եւ Իրա­նից, որ ղարա­բաղյան կարգա­վորման այդ տարբե­րա­կին դեմ էին ի սկզբա­նե: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 11

Նոր (ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան) տարբե­րա­կը իր մեջ պարունա­կում է ազգա­յին շահե­րի տեսանկյունից անընդունե­լի տարրեր»,- կարդում ենք ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նի հավելվա­ծում», ինչին հետեւում է հարցադրում. «Արդյոք պե՞տք է հաշտվենք այդ ամե­նի հետ: Համա­ձայնե­լու դեպքում, արդյոք կարո՞ղ ենք երբեւէ կորցրա­ծը վերա­կանգնել: Միջազգա­յին ուժե­րի անմի­ջա­կան հովա­նա­վո­րությամբ եւ օրհնությամբ կայա­ցած այսպի­սի համա­ձայնությամբ ինչքանո՞վ են բացառվում Ղարա­բա­ղի ու ՀՀ‑ի ամբողջա­կա­նության ու լինե­լիության ուղղված հետա­գա վտանգնե­րը»: 

«Ազգա­յին շահե­րի տեսանկյունից անընդունե­լի տարրեր» ասե­լով, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Դաշնակցության Բյուրոն նկա­տի է ունե­ցել, որ ղարա­բաղյան կարգա­վորման նաեւ քիուեսթյան «փաթեթն» է ենթադրում Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ տարածքնե­րի վերա­դարձն Ադրբե­ջա­նին: Ավե­լին, Դաշնակցության կողմից եռանդուն մերժված՝ կարգա­վորման «փուլա­յին» տարբե­րա­կի համե­մատ տարածքա­յին հարցում նոր առա­ջարկությունը նույնիսկ ավե­լի զիջո­ղա­կան էր, որովհե­տեւ նախկի­նում Լեռնա­յին Ղարա­բա­ղը եւ Լաչի­նի ամբողջա­կան շրջա­նը թողնվում էին հայկա­կան վերահսկո­ղության ներքո: Քիուեսթի «փաթե­թով», մինչդեռ, Լեռնա­յին Ղարա­բա­ղի՝ Ադրբե­ջա­նի վերահսկո­ղությունից դուրս տարածքը Լաչի­նի միջանցքով «հանձնվում էր» Հայաստա­նին: 

Ակնհայտ է, որ Դաշնակցության Բյուրո­յի համար, մեղմ ասած, խիստ խնդրա­հա­րույց պիտի լիներ կուսակցության մարմիննե­րին եւ, մանա­վանդ, շարքե­րին հիմնա­վոր բացատրություն տալ, թե իրա­կա­նում ո՞րն է ի համե­մատ նախորդնե­րի՝ նոր տարբե­րա­կի «աչքա­ռու առա­վե­լությունը»: 

Այս հանրա­յին-քաղա­քա­կան, կարե­լի է ասել՝ Դաշնակցության համար չափա­զանց վտանգա­վոր, մարտահրա­վե­րի դիմաց ՀՅԴ Բյուրոն, ինչպես տեսնում ենք, որդեգրել է «ճարտա­սա­նա­կան կեցվածք» եւ հնչեցրել հարցադրումներ, որոնք իրա­կան բանակցա­յին գործընթա­ցում չէին կարող ունե­նալ առարկա­յա­կան, անգամ հիպո­թե­տիկ որեւէ պատասխան: 

Արտա­ռոց եւ քաղա­քա­կան առումով բացարձա­կա­պես անտրա­մա­բա­նա­կան է, երբ Բյուրոն հարցում է անում, թե արդյոք հնարավո՞ր է քիուեսթյան «փաթե­թով» Ադրբե­ջա­նին վերա­դարձվող տարածքնե­րի նկատմամբ վերստին հայկա­կան վերահսկո­ղություն հաստա­տել: Բայց եթե սա գնա­հա­տենք Դաշնակցության «խոր ազգա­յին բնույթի» կանխա­վարկա­ծով եւ փորձենք հասկա­նալ Բյուրո­յի ներկա­յա­ցուցչի եւ անդամնե­րի «զգացմունքայնությունը», ապա հաջորդ պնդումը, թե համա­ձայնությունը կայա­նում է միջազգա­յին ուժե­րի «հովա­նա­վո­րությամբ ու օրհնությամբ», արդեն ոչ մի քննություն չի բռնում: 

Դաշնակցությունը, կարե­լի է վստա­հա­բար ասել, կամ «ինքնասփոփվել է», երբ քիուեսթյան «փաթե­թը» գնա­հա­տել է որպես միջազգա­յին ուժե­րի «հովա­նա­վո­րությամբ ու օրհնությամբ մշակված հայե­ցա­կարգա­յին լուծում», կամ պարզա­պես նույնիսկ Հայաստան-Ադրբե­ջան այդ փուլի քաղա­քա­կան օրա­կարգին չի տիրա­պե­տել: 

Ընդ որում, դա վկա­յում է, որ ՀՅԴ‑ն այդ հարցում խորհրդա­պա­հա­կան կարգի տեղե­կություն չի ունե­ցել ոչ միայն գործընթա­ցի ուղղա­կի «կառա­վա­րիչ» Ֆրանսիա­յից եւ Միացյալ Նահանգնե­րից, այլեւ՝ Ռուսաստա­նից եւ Իրա­նից, որ ղարա­բաղյան կարգա­վորման այդ տարբե­րա­կին դեմ էին ի սկզբա­նե: 

Բացառված չէ, իհարկե, երրորդ տարբե­րա­կը, որ Դաշնակցությունը «քաջ իրա­զեկված էր քիուեսթյան բանակցություննե­րի ձախո­ղումից, բայց այդ մասին անգամ իր մարմիննե­րին ծանուցում չի արել»: Սա միայն ենթադրություն է, որի հավա­նա­կա­նությունն  անցանկա­լի է անգամ քառորդ դար հետո: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ