13.5 C
Yerevan

Արցախցի­նե­րը Փողո­ցա­յին Պայքա­րի Դուրս Չեն Գա

Ադրբե­ջա­նը փաստա­ցիո­րեն կասեցրել է «միասնա­կան Ադրբե­ջա­նի» գաղա­փա­րա­խո­սությունը, քանի որ այդ գաղա­փա­րը սպառնա­լիք է Ալիևնե­րի դինաստիա­կան իշխա­նությա­նը։

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի Հանրա­յին ռադիոն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվել է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան և արտա­քին մարտահրա­վերնե­րը՝ անդրա­դառնա­լով Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու կողմից եպիսկո­պո­սաց ժողովն արտերկրում անցկացնե­լու որոշմա­նը։ Աթա­նեսյա­նը քննա­դա­տում է այդ քայլը՝ այն համա­րե­լով հարված պետության վարկա­նի­շին և առիթ Ադրբե­ջա­նի հակա­հայկա­կան քարոզչության համար։ Անդրա­դարձ է կատարվում նաև տարա­ծաշրջա­նա­յին անվտանգությա­նը, Ռուսաստա­նի դերի նվազմա­նը և Թուրքիա­յի ու Իրա­նի շուրջ ձևա­վորվող նոր աշխարհա­քա­ղա­քա­կան դաշինքնե­րին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Եպիսկո­պո­սաց ժողո­վը Հայաստա­նի սահմաննե­րից դուրս անցկացնե­լու որո­շումը լուրջ տարա­կուսանք է առա­ջացնում ոչ միայն քաղա­քա­կան, այլև Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ինստի­տուցիո­նալ դերի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ արտերկրում ժողով անցկացնե­լու պարա­գա­յում Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը նույնքան ազատ է հարցե­րին պատասխա­նե­լու հարցում, որքան մայր հայրե­նի­քում, և այդ որո­շումը որևէ իրա­կան սահմա­նա­փա­կում չի վերացնում։

Հրա­պա­րա­կա­խո­սը կարծում է, որ այդ քայլի հիմնա­կան նպա­տա­կը միջազգա­յին հանրությա­նը որո­շա­կի ազդակ հղելն է՝ իբր Հայաստա­նում հնա­րա­վոր չէ ազատ կրո­նա­կան միջո­ցա­ռում անցկացնել, և ակնկա­լիք կա արտա­քին աջակցության։ Սակայն, նրա դիտարկմամբ, Եվրո­պա­յից որևէ քննա­դա­տա­կան արձա­գանք Հայաստա­նի իշխա­նություննե­րի հասցեին չի հնչել, իսկ միակ երկի­րը, որը մտա­հո­գություն է արտա­հայտել, Ռուսաստա­նի Դաշնությունն է։Ուշագրավ է նաև այն հանգա­մանքը, թե ինչու Եպիսկո­պո­սաց ժողո­վը չի կազմա­կերպվել Ռուսաստա­նում։ Նա նշեց, որ դա ունի ենթա­տեքստ, սակայն միա­ժա­մա­նակ մատնանշեց՝ Ռուսաստա­նի հետ ավիա­հա­ղորդակցության, վիզա­յին և այլ սահմա­նա­փա­կումնե­րի պատճա­ռով անգամ որոշ եկե­ղե­ցա­կաննե­րի տեղա­շարժն է խնդիրնե­րի առաջ կանգնում։

Նա համոզմունք հայտնեց, որ այդ որո­շումը իմի­ջա­յին հարված է Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը և կասկա­ծի տակ է դնում հայ եկե­ղե­ցու ինստի­տուցիո­նալ կայացվա­ծությունը միջազգա­յին մակարդա­կում։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը մշտա­պես փորձում է կասկա­ծի տակ առնել Էջմիածնի պատմա­կան իրա­վա­հա­ջորդա­կա­նությունն ու բնի­կությունը և հավե­լեց, որ Շվեյցա­րիա­յում ժողով անցկացնե­լու փաստը կարող է օգտա­գործվել այդ փորձե­րը ուժե­ղացնե­լու համար։

Խոսե­լով տարա­ծաշրջա­նա­յին անվտանգա­յին զարգա­ցումնե­րից՝ Վահրամ Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ Հայաստա­նի արտա­քին հետա­խուզա­կան ծառա­յության զեկույցին՝ նշե­լով, որ «արևմտյան Ադրբե­ջան» խոսույթի շարունա­կա­կա­նությունը ռիսկա­յին գործոն է։ Միա­ժա­մա­նակ նա նկա­տեց, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի՝ Euronews-ին տված հարցազրույցում հնչում է բոլո­րո­վին այլ մեսիջ՝ համա­գործակցության և խնդիրնե­րի խաղաղ կարգա­վորման մասին։

Աթա­նեսյա­նը նշեց, որ եթե հետա­խուզության եզրա­կա­ցություննե­րը կառուցված են բաց տեղե­կատվա­կան հոսքե­րի վրա, ապա դրանքա­ռա­ջի­կա­յում կարող են վերա­նայվել՝ պայմա­նա­վորված Իրա­նում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րով։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նը փաստա­ցիո­րեն կասեցրել է «միասնա­կան Ադրբե­ջա­նի» գաղա­փա­րա­խո­սությունը, քանի որ այդ գաղա­փա­րը սպառնա­լիք է Ալիևնե­րի դինաստիա­կան իշխա­նությա­նը։ Իրա­նա­կան Ատրպա­տա­կա­նի դեպքում խնդի­րը ոչ միայն ժողովրդագրա­կան է, այլև քաղաքակրթական․այդ տարածքի համար պատմա­կան կենտրո­նը Թավրիզն է, ոչ թե Բաքուն։ Այս հանգա­մանքնե­րը, ըստ նրա, էապես թուլացնում են Հայաստա­նի տարածքնե­րի նկատմամբ հավակնություննե­րի ակտուա­լությունը տվյալ փուլում։

Նա անդրա­դարձավ նաև Ադրբե­ջա­նի զինման հանգա­մանքին՝ նշե­լով, որ մտա­հո­գի­չը ոչ թե միայն ռազմա­կան բյուջեի աճն է, այլ սոցիա­լա­կան ոլորտնե­րից միջոցնե­րի ուղղումը ռազմա­կան կարիքնե­րին։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց այն տեսա­կե­տը, որ Ադրբե­ջա­նը կարող է զինվել ոչ թե Հայաստա­նի, այլ Ռուսաստա­նի դեմ՝ հաշվի առնե­լով վերջի­նիս հռե­տո­րա­բա­նությունը Հարա­վա­յին Կովկա­սի և Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հասցեին։

Ռուսաստա­նը ռազմա­վա­րա­կան սխալ է թույլ տվել՝ խաղադրույք կատա­րե­լով թուրքա­խոս պետություննե­րի վրա, քանի որ դրանց քաղա­քակրթա­կան և պատմա­կան ինքնությունը հակադրվում է սլա­վո­նա­կան Ռուսաստա­նին։ Նրա կարծի­քով՝ այս հակա­սությունը անխուսա­փե­լիո­րեն կդրսև­որվի ավե­լի լայն ռազմա­կան և քաղա­քա­կան բախումնե­րով։

Նա խոսեց նաև ձևա­վորվող նոր դաշինքնե­րի մասին՝ ընդգծե­լով Սաուդյան Արա­բիա-Թուրքիա-Պակիստան առանցքը և դրա դիմաց Հունաստան-Կիպրոս-Իսրա­յել համա­գործակցությունը։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ Հարա­վա­յին Կովկա­սը կարող է հայտնվել այդ երկու բլոկնե­րի միջև, և այստեղ առանցքա­յին հարց է դառնում՝ որտեղ է Հայաստա­նը։ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունն ու անվտանգա­յին հայե­ցա­կարգը պետք է լինի բազմաբև­եռ՝ հիմնված բացա­ռա­պես սեփա­կան շահե­րի վրա։ Նրա գնա­հատմամբ՝ մոտա­կա կանխա­տե­սե­լի ապա­գա­յում Հայաստա­նի առաջ էքզիստենցիալ վտանգ չի երև­ում, սակայն ցանկա­ցած սցե­նա­րի պատրաստ լինե­լը պարտա­դիր է։

Անդրա­դառնա­լով ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րի ֆոնին նկատվում ենփորձեր քաղա­քա­կան շահարկումնե­րի ենթարկել բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րին։ Նրա կարծի­քով՝ որոշ նախկին արցախյան պաշտոնյա­ներ փորձում են Հայաստա­նում ձևա­վո­րել քաղհա­լածյա­լի կերպար՝ արտա­գաղթն արդա­րացնե­լու և հեշտացնե­լու նպա­տա­կով։

Նա ընդգծեց, որ բռնա­տե­ղա­հանված բնակչության շրջա­նում տեղի է ունե­նում կատարված ողբերգության վերաի­մաստա­վո­րում, և այդ գործընթա­ցը, թեև ցավոտ, բայց օգտա­կար է։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ գնա­լով ավե­լի լայն է դառնումայն համո­զումը, որ 2023 թվա­կա­նի սեպտեմբերյան իրա­դարձություննե­րի հիմնա­կան պատասխա­նատվությունը կրում է Արցա­խի քաղա­քա­կան ղեկավարությունը։Բռնատեղահանված բնակչությունը զանգվա­ծա­բար փողո­ցա­յին պայքա­րի չի դուրս գալու որևէ քաղա­քա­կան գործչի կոչով։ Նա նաև քննա­դա­տեց իշխա­նություննե­րի և ընդդի­մության կողմից ատե­լության խոսույթի խթա­նումը՝ նշե­լով, որ իշխա­նության արձա­գանքնե­րը հաճախ ոչ թե հանգստացնող, այլ լարվա­ծությունը խորացնող բնույթ են կրում։ Պետա­կան կառույցնե­րի, հատկա­պես ոստի­կա­նության, առողջա­պա­հության և կրթության ոլորտնե­րի ամե­նօրյա շփման մշա­կույթը պետք է լինի առա­վել հավա­սա­րակշռված և մարդա­սի­րա­կան, որպեսզի սոցիա­լա­կան լարվա­ծությունը չխո­րա­նա։

Խոսե­լով պատե­րազմի մասին հասա­րա­կա­կան ընկա­լումնե­րի վերա­բերյալ՝ Վահրամ Աթա­նեսյա­նը շեշտեց, որ անհրա­ժեշտ է հրա­պա­րա­կել այն հետաքննիչ նյութե­րը, որոնք պետա­կան գաղտնիք չեն պարունա­կում, որպեսզի հասա­րա­կությունը պատկե­րա­ցում ունե­նա պատե­րազմի իրա­կան պատճառնե­րի և աշխարհա­քա­ղա­քա­կան նախադրյալնե­րի մասին։

Աթա­նեսյա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րի 27‑ի պատե­րազմը մեկ օրումկա­յացված որո­շում չէր, այլ երկա­րատև աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րի արդյունք, և այն պատկե­րա­ցումը, թե Հայաստա­նը կարող էր հասնել Արցա­խի միա­վորման կամ անկա­խության միջազգա­յին ճանաչման, իրա­կա­նությունից կտրված մոտե­ցում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ