14.6 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Դաշնակցության համար դժվար է հաշտվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ տարածքներն Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լու նախա­պայմա­նի հետ: Բայց նա Ռոբերտ Քոչարյա­նին բացա­հայտ հակադրվե­լու քաջություն չի դրսեւո­րում, կուսակցա­կան մտա­հո­գությունը հասցեագրում է ապա­գա սերունդնե­րին: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 12 

«Արդյոք, մենք իրա­վունք ունե՞նք այսօրվա կենցա­ղա­յին, ազգա­յին-պետա­կան հոգսե­րից ելնե­լով ապա­գա սերունդնե­րի հաշվին գնալ նման (քիուեսթյան «փաթե­թով»  տարածքա­յին զիջումներ ենթադրող) համա­ձայնության»,- կարդում ենք ՀՅԴ Բյուրո­յի 2001թ. ապրի­լի 16‑ի «Շրջա­բե­րա­կա­նի» հավելվա­ծա­յին մասում: Ի՞նչն է այստեղ ակնա­ռու: 

Դաշնակցությունը, ինչպես տեսնում ենք,  հավա­սա­րության նշան է դնում «կենցա­ղա­յին» եւ «ազգա­յին-պետա­կան հոգսե­րի» միջեւ: Սա, հավա­նա­բար, այն դեպքը չէ, երբ կարե­լի է ասել, թե ՀՅԴ‑ն ընդունել է ավանդա­կան «կողմ ըլլա­լով դեմ ըլլալ» կեցվածքը: Գործ ունենք Դաշնակցության հայե­ցա­կարգա­յին ընկալման եւ Հայաստա­նի համար բախտո­րոշ հարցում գործող իշխա­նության «հիմնա­վո­րումնե­րը» ներկուսակցա­կան մակարդա­կում վիճարկե­լու նրա ոչ այնքան հստակ, բայց նույնիսկ քառորդդարյա հեռվից դիտարկվող մարտա­վա­րության հետ: 

Հարցադրումից ակնհայտո­րեն հասկացվում է, որ ՀՅԴ Բյուրոն կամ առնվազն այդ փուլում նրա ներկա­յա­ցուցի­չը Ռոբերտ Քոչարյա­նի կամ Վարդան Օսկանյա­նի հետ, այսպես ասած՝ «տնա­յին աշխա­տանք է կատա­րել» եւ փորձել հասկա­նալ, թե արդյոք հնա­րա­վոր չէ՞ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի լուծումը եւս մի անո­րոշ ժամկե­տով առկա­խել եւ ստա­ցել բացատրություն, որ Հայաստա­նի սոցիալ-տնտե­սա­կան կացությունը շարունա­կում է ծանր մնալ, միջազգա­յին հանրության համար դա անընդունե­լի է, իսկ կարգա­վո­րումն առանց տարածքա­յին մեծ զիջումնե­րի հնա­րա­վոր չէ: 

Նույն նախա­դա­սության մեջ ՀՅԴ Բյուրոն, եթե այսօրվա եզրա­բա­նությամբ առաջնորդվենք, տեսնում է երկու՝ իրա­կան եւ պատմա­կան, Հայաստան: Իրա­կան Հայաստա­նը չի կարող առկա­խել ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություննե­րը, Դաշնակցության համար դժվար է հաշտվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ տարածքներն Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լու նախա­պայմա­նի հետ: Բայց նա Ռոբերտ Քոչարյա­նին բացա­հայտ հակադրվե­լու քաջություն չի դրսեւո­րում, կուսակցա­կան մտա­հո­գությունը հասցեագրում է ապա­գա սերունդնե­րին: 

Դաշնակցության այս թեզը կուսակցության ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից շրջա­նառվել է նաեւ հետա­գա­յում, դարձել կարգա­խոս: Սա նշա­նա­կում է, որ ՀՅԴ‑ն Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը մշտա­պես գնա­հա­տել է որպես Հայ դատի լուծման «սոսկ մի հանգրվան»: Խոսե­լով գալիք սերունդնե­րին ազա­տագրված տարածքնե­րից զրկե­լու մասին, Բյուրոն թիվ 55 «Շրջա­բե­րա­կա­նով» պարզա­պես ինքնա­հե­ռա­նում է իրա­կան քաղա­քա­կա­նությունից եւ վերա­դառնում ազգա­յին պահանջա­տի­րության դաշտ: «Մենք պիտի կարողանա՞նք  մեր բազում հարցե­րից դրա­կա­նո­րեն լուծում գտած գոնե մեկ հարց փոխանցել մեր սերունդնե­րին, թե՞ ոչ: Ապա­գա­յի սերունդնե­րին չե՞նք թողնե­լու ուրիշնե­րի համար այլեւս անհե­տաքրքիր ու կտտված մի Հայաստա­նի Հանրա­պե­տություն»,- Դաշնակցության այս հարցադրումը պարզ «մատնում է» Հայաստա­նի մասին նրա պատկե­րա­ցումը՝ լինել ուրիշնե­րի համար «հետաքրքիր» եւ այդ «հետաքրքրությունը» դարձնել Հայ դատի համա­պարփակ լուծման գործիք: 

Պետք է ցավով եւ ազգա­յին կուսակցության համար խոր ափսո­սանքով արձա­նագրել, որ ՀՅԴ  Բյուրո­յի այս »Շրջա­բե­րա­կա­նը» հեղի­նակվել է մի փուլում, երբ ընդա­մե­նը երեք ամիս առաջ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը պաշտո­նա­կան այցով ժամա­նել էր Ադրբե­ջան եւ Հեյդար Ալիեւի հետ ստո­րագրել «Բաքվի հռչա­կա­գիր»: Դա հստակ ազդակ էր, թե Հարա­վա­յին Կովկա­սում ո՞ր երկիրն է Ռուսաստա­նի համար ամե­նա­հե­տաքրքի­րը: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ