14.6 C
Yerevan

Մենք հանդես ենք գալիս որպես պետա­կան մտա­ծո­ղության հարթակ՝


Մենք հանդես ենք գալիս որպես պետա­կան մտա­ծո­ղության հարթակ՝ մի նպա­տա­կով․ Հայաստա­նի
պետա­կա­նության ամրապնդում և նրա լիարժեք վերա­դարձը եվրո­պա­կան քաղա­քակրթա­կան համա­կարգ։ Մեր
համար սա ոչ թե աշխարհա­քա­ղա­քա­կան լոզունգ է, այլ քաղա­քակրթա­կան ընտրություն՝ հիմնված
բանա­կա­նության, իրա­վունքի, ազա­տության և արժա­նա­պատվության վրա։
Մենք հետև­ո­ղա­կա­նո­րեն լուսա­բա­նում և վերլուծում ենք Հայաստա­նի ներքին ու արտա­քին քաղա­քա­կան
զարգա­ցումնե­րը, միջազգա­յին արժև­որման գործընթա­ցը, ինքնիշխա­նության ամրապնդման ուղի­նե­րը և
տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փակման շուրջ ընթա­ցող քաղա­քա­կան, տնտե­սա­կան ու անվտանգա­յին
քննարկումնե­րը՝ բացա­ռա­պես պետա­կան շահի և երկա­րա­ժամկետ հեռանկա­րի դիրքե­րից։
Մեր հարթա­կը նաև տարա­ծաշրջա­նա­յին դիտա­կետ է․ մենք հետև­ում ենք հարև­ան երկրնե­րի և ամբողջ
տարա­ծաշրջա­նի զարգա­ցումնե­րին՝ հասկա­նա­լու ոչ միայն վտանգնե­րը, այլև հնա­րա­վո­րություննե­րը, որոնք
կարող են ծառա­յել Հայաստա­նի ուժե­ղացմա­նը։
Մենք հատուկ պատասխա­նատվությամբ ենք աշխա­տում սփյուռքա­հա­յության հետ՝ փոխանցե­լով ճշգրիտ,
փաստա­ցի և ապա­տե­ղե­կատվությունից զերծ բովանդա­կություն։ Մենք շեշտադրում ենք հայրե­նա­դարձության
անհրա­ժեշտությունը՝ ոչ որպես կարգա­խոս, այլ որպես ազգա­յին վերա­կանգնման և պետա­կան կայացման

առանցքա­յին պայման։ Կարև­ո­րում ենք Սփյուռք-Հայաստան տնտե­սա­կան և մշա­կութա­յին գործընկե­րության
խորա­ցումը՝ որպես համա­հայկա­կան ներուժի համախմբման գործիք։
Միջազգա­յին լսա­րա­նի հետ խոսե­լու համար մենք ընդլայնում ենք անգլե­րեն հրա­պա­րա­կումնե­րը՝
Հայաստա­նը ներկա­յացնե­լով որպես ինքնիշխան, բանա­կան և քաղա­քակրթա­կան ընտրություն կատա­րած
պետություն։
Մեր հարթա­կը կենտրո­նա­նում է հայրե­նա­կենտրոն մտա­վո­րա­կաննե­րի, փորձա­գետնե­րի և հեղի­նա­կա­վոր
մասնա­գետնե­րի վրա՝ ձևա­վո­րե­լով մի խոսք, որտեղ գերա­կա­յում են գիտակցությունը,
պատասխա­նատվությունը և պետություն կառուցե­լու կամքը։ Մենք չենք սահմա­նա­փակվում
իրա­դարձություննե­րի արձա­նագրմամբ․ մենք ձգտում ենք ձևա­վո­րել մտա­ծո­ղություն, դիրքո­րո­շում և
հանրա­յին պահանջ՝ հանուն ուժեղ, ինքնիշխան և եվրո­պա­կան Հայաստա­նի։

Առնչվող Հոդվածներ